o C     06. 06. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ռազմիկ Աբրահամյանը ժամանեց դատարան. Քիչ անց դատարանը կհրապարակի որոշումը .Տեսանյութ

22.12.2019 15:28 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔՐԵԱԿԱՆ
Ռազմիկ Աբրահամյանը ժամանեց դատարան. Քիչ անց դատարանը կհրապարակի որոշումը .Տեսանյութ

Հանրապետական ծննդատան տնօրեն Ռազմիկ Աբրահամյանը քիչ առաջ ժամանեց Երեւանի ընդհանուր իրավասության  դատարանի Շենգավիթի նստավայր, որտեղ քիչ անց կհրապարակվի նրան կալանավորելու քննչականի ներկայացրած միջնորդության որոշումը:

Դիմակ կրելու անհեթեթ որոշումը չի կարող նվազեցնել վիրուսը. Անհարժեշտ է արև և մաքուր օդ. Համաճարակաբան

Նա հրաժարվեց պատասխանել NEWS.am-ի հարցերին, սակայն նրա պաշտպան Սամվել Դիլբանդյանը մեզ հետ զրույցում համոզմունք հայտնեց, որ դատարանը հաշվի կառնաի Ռազմիկ Աբրահամյանի տարիքը եւ առողջական վիճակը. «Դա քրեական դատավարության օրենքով է սահմանվում,որ խափանման միջոց կիրառելու ընթացքում պետք է հաշվի առնենք եւ հանցագործության ծանրությունը եւ տարիքը եւ առողջական, ընտանեկան, մյուս հանգամանքները»:

Ռազմիկ Աբրահամյանին մեղադրանք է առաջադրվել քրեական օրենսգրքի 167-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով (Ծնողներից երեխային ապօրինի բաժանելը կամ երեխային փոխելը) և 200 հոդվածի 3-րդ կետով (առեւտրային կաշառք):

Ռազմիկ Աբրահամյանին կալանավորելու միջնորդությունը  քննում է դատավոր Դավիթ Բալայանը:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА