o C     02. 06. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԱՀԿ.Ծխախոտի գլոբալ համաճարակն անկում է ապրում

20.12.2019 13:59 ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ
ԱՀԿ.Ծխախոտի գլոբալ համաճարակն անկում է ապրում

Ամբողջ աշխարհում ծխողների թիվը գնալով նվազում է, և վերջին տարիներին ոչ միայն կանայք, այլև տղամարդիկ են ավելի քիչ ծխում:

Սրանք Առողջապահության համաշխարհային կազմակերպության փորձագետների կողմից պատրաստված վերջին երկու տասնամյակների «գլոբալ ծխախոտի համաճարակի» վերաբերյալ լայնածավալ զեկույցի ամփոփ տվյալներն են:

Սևանում սուպերմարկետում և բանկում կորոնավիրուսի դեպքեր են հաստատվել. A1plus.am

«Տարիների ընթացքում մենք նկատել ենք ծխախոտ օգտագործողների թվի շարունակական աճ տղամարդկանց շրջանում, բայց այժմ այդ ցուցանիշն առաջին անգամ սկսել նվազել», – ասել է կազմակերպության գլխավոր տնօրեն Թեդրոս Գեբրեիուսը՝ այն անվանելով շրջադարձային պահ ծխախոտի դեմ պայքարի ոլորտում:

Ծխողների թվի նվազման հիմնական պատճառը, ըստ ԱՀԿ ղեկավարի, վերջին տարիներին ծխախոտային արդյունաբերության հետ կապված շատ երկրներում ձեռնարկվող ավելի խիստ միջոցներն են:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА