o C     08. 12. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՄԱՐՏԸ ԿՐԿԻՆ ՍՈՎՈՐԱԿԱՆԻՑ ՏԱՔ ԿԼԻՆԻ

01.03.2016 15:38 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ԵՂԱՆԱԿ
ՄԱՐՏԸ ԿՐԿԻՆ ՍՈՎՈՐԱԿԱՆԻՑ ՏԱՔ ԿԼԻՆԻ

Այն, որ այս փետրվարը` կեսերից սկսած աչքի ընկավ արտասովոր տաքությամբ, բոլորիս աչքի առաջ է: Եվ ահա սկսվեց գարունը, եւ փորձենք տեսնել, թե գարնանային առաջին ամիսն ինչ է խոստանում:

Մարտին կանխատեսվել է միջին ամսական ջերմաստիճանի մեկից երկու աստիճանով բարձր ջերմային ֆոն: Ամսական տեղումների քանակն էլ կանխատեսվում է նորմայի սահմաններում: Այլ կերպ ասած՝ այս մարտ ամիսը, ի տարբերություն անցած տարիների մարտ ամիսների, կլինի ավելի արեւոտ: Գերիշխող ջերմաստիճանը ցերեկային ժամերին կլինի 22 աստիճանից ոչ ցածր: 

Ադրբեջանական կողմի կրակոցից Արցախում վիրավորված սպան կրկին կվիրահատվի

Ինչ վերաբերում է առաջիկա շաբաթվան, ապա արդեն մարտի 2-ից ջերմաստիճանը Երեւանում եւ Արարատյան դաշտում կբարձրանա: Ցերեկն օդի ջերմաստիճանն այս վայրերում կհասնի 19-21 աստիճան տաքության: Շաբաթվա երկրորդ կեսին օդի ջերմաստիճանը կրկին կբարձրանա՝ հասնելով 22 աստիճան տաքություն: Արարատյան դաշտում ջերմաստիճանը մի փոքր ավել կլինի՝ հասնելով 23-ի: 

Հանրապետության մյուս մարզերում նույնպես տաք է լինելու: Տաք, առանց տեղումների եղանակը կշարունակվի մինչեւ մարտի 4-ը, եւ այդ օրը երեկոյան եւ մարտի 5-ին հնարավոր են թույլ տեղումներ, ամպամածություն: 

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА