o C     30. 03. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Ոչ ոք երաշխիք չունի, որ այս նոր իշխանությունն ավելի մեծ սխալներ չի անի»

20.12.2019 20:50 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ
«Ոչ ոք երաշխիք չունի, որ այս նոր իշխանությունն ավելի մեծ սխալներ չի անի»

Ինտելեկտուալ հանրության շրջանակներում միակ հայը, ում հաջողվեց հանդիպել Նովոսիբիրսկում, ՏԱՐՈՆ ԱՌԱՔԵԼՅԱՆՆ էր: Նա ուղիղ 20 տարի է ապրում է Ռուսաստանի ամենացրտաշունչ հատվածում: Նախ հայրը մեկնել է Նովոսիբիրսկ աշխատելու, ապա նաեւ ընտանիքին տեղափոխել այդտեղ: Թե ինչպիսին է նովոսիբիրսկյան հայերի ապրելակերպը, ինչ են մտածում հայրենիքում տեղի ունեցող իրադարձությունների մասին, այս եւ մի շարք այլ հարցերի պատասխաններ պարզեցինք հենց հայ համայնքի ներկայացուցչից:

​​​​​​​Դեռ ուշ չէ սանձել ‹‹հրեշին››. ՀՀ նախկին վարչապետ

«ՀԱՅՐԵՆԻՔԻ ՀԵՏ ԿԱՊԵՐ ԿԱՆ, ԲԱՅՑ ՇԱՏ ԹՈՒՅԼ ԵՆ»

Պարոն Առաքելյան, ի՞նչ կպատմեք տեղի հայ համայնքի մասին:

Այստեղ 40 հազարանոց հայ համայնք ունենք, այս տարի բացվեց հայկական եկեղեցին: Հայրենիքի հետ կապեր կան, բայց շատ թույլ են, չգիտեմ` ինչու, երեւի Հայաստանից շատ հեռու ենք: Այսօր համայնքում չկա այն միասնությունը, որն ուզում ենք մենք` երիտասարդներս, երեւի սա նաեւ կապված է համայնքի ղեկավարությունից, չէ որ ինչ լինում է, ասում են` վերեւում կանգնած մարդիկ են առաջինը մեղավոր: Ընդհանրապես` շատ մեծ ֆինանսական հարցեր կա համայնքում: Եթե ինչ-որ մեկն, ինչ-որ մի բան անում է, ապա այն լինում է մեծ դժվարությամբ:

​​​​​​​Ամբիցիաների բավարարումը ուղարկեք երկրորդ պլան. Սարգիս Օհանջանյան

Հայերը Նովոսիբիրսկում սոցիալական խնդիրներ ունե՞ն:

Սոցիալական խնդիր բոլորի մոտ կա, ամեն մեկն ապրում է իր դարդերով ու հոգսերով: Դե հայրենիքից հեռու` բոլորն են այդ վիճակում:

Իսկ Սփյուռքի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանի հետ համայնքը որեւէ կապ ունի՞:

Երբեք չեմ տեսել այստեղ Սփյուռքի գլխավոր հանձնակատարին, եկել են, չեն եկել, չգիտեմ: Բայց մեր դեսպանատնից ներկայացուցիչներ գալիս են, որոնք զուտ փաստաթղթային հարցերով են զբաղված, վիզաների եւ այլն: Իսկ իմանալ, թե այստեղ հայերն ինչով են ապրում, ինչպես կազմակերպել նրանց կապը հայրենիքի հետ, չի ստացվում, որովհետեւ բոլորն էլ շատ տարբեր ուղղություններով են մտածում, չկա միասնություն:

Սա Վանո Սիրադեղյանի ոճն է ՝ 90-ականների վերադարձը. Անի Կարապետյան

«ԵԹԵ ԼԻՆԵՆ ԱՇԽԱՏԱՏԵՂԵՐ, ԱՎԵԼԻ ԱՄՈՒՐ ԿԿԱՆԳՆԵՆՔ ՄԵՐ ՀՈՂԻ ՎՐԱ»

Իսկ ինչ կարո՞ղ ենք անել, որպեսզի այդ բացը լրացնենք:

Պետք է հեռանալ այն մտքերից, որոնք կային 90-ականներին եւ լինել միասնական: Ապրում ենք այնպիսի վայրում, որը շատ ցուրտ է, պետք է կողք կողքի լինենք, որ ավելի տաք լինի, բայց, ցավոք, այդպես չէ: Ամեն հարցում թե՛ մարդկային, թե՛ բժշկական, թե՛այլ, հայ ժողովրդի կարիքը կա: Իսկ թե ինչպես անենք, որ լինենք միասնական, կարծում եմ` պետք է ոչ թե ընտրել, այլ մեր միջից գտնել մի մարդու, որը կկարողանա համախմբել բոլորին:

«Վրեժը ժանտախտի ժամանակ… թիրախում Հայրապետյանի ընտանիքն է…»

Այդպիսի մարդ էին փնտրում նաեւ Հայաստանում ու գտան Նիկոլ Փաշինյանին, որի հետ մեծ հույսեր էին կապում: Որքանո՞վ այդ հույսերն արդարացվեցին Սփյուռքի համար:

Ժողովրդի ասած` թող երկու հատ էլ Նիկոլ գա, եթե մեզ մոտ չկա հստակ կանոն, եւ այն գրված չէ մեր կողմից, միշտ էլ ինչ-որ բան այն չի լինելու: Ով էլ գա, 5 տարի անց նորից դժգոհելու ենք: Դրա համար առաջին հերթին աշխատատեղեր պետք է բացվեն: Եթե լինեն աշխատատեղեր, ավելի ամուր կկանգնենք մեր հողի վրա:

Երեք վիրահատությունից հետո՝ հիմա ավելի ուժեղ եմ դարձել. բելգիահայ չեմպիոն

Ապագայի ծրագրեր կապո՞ւմ եք Հայաստանի հետ:

Ծրագրեր կապելու համար նախ պետք է բացել սովետական այն առեւտրական ճանապարհները, որը ժամանակը ցույց տվեց, որ մեր հիմարության պատճառով թաղել էինք: Հիմա պետք է հանենք այն, ժանգերից մաքրենք եւ սկսենք աշխատել: Ինչքան էլ ասենք` ԱՄՆ-ն եւ Եվրոպան զարգացած են, բայց մենք իրենցից հեռու ենք եւ իրենց  մտածելակերպի հետ երբեք մեկ կշռեքի վրա չենք լինի:

Իշխանությունն ընդունում է որոշում, երբ դանակը հասնում է ոսկորին. Վահան Բաբայան (Տեսանյութ)

«ԴԱ ԻՐ ՀԵՏԵՎԱՆՔՆ ՈՒՆԵՆՈՒՄ Է ՆԱԵՎ ԱՅՍՏԵՂ»

Դրանով որոշակի շրջանակ այնքան էլ համոզված չէ: Ավելին` ժամանակ առ ժամանակ հակառուսական տրամադրություններ են փորձում ստեղծել անգամ Հայաստանում...

Գիտեք, դա իր հետեւանքն ունենում է նաեւ այստեղ: Եթե ես 20 տարի է այստեղ եմ ապրում, սա իմ, մեկ ուրիշ հայի կամ ռուս ընկերոջ ցանկություն չէ, սա մեր պապական կապն է, եւ այդ կապը հաստատվել ու ամրապնդվել է արյան եւ քրտինքի գնով: Հիմա չեմ բացի պատմության գիրքը, թող բոլորը բացեն եւ կարդան, թե ինչ ճանապարհով ենք անցել, ինչ արյան գնով ենք ստեղծել մեր ընկերությունն ու բարեկամությունը Ռուսաստանի հետ: Եթե ուրիշ երկրի հետ կարողանայինք ունենալ այդպիսի հարաբերություններ, ապա այն կլիներ դեռ 300 տարի առաջ: Իսկ եթե հիմա նոր պատմություն են ուզում գրել, միեւնույնն է, այդպես չի լինում:

Փաշինյանը փորձում է հաստատել անձնական բռնատիրություն. Դ. Շահնազարյան

Դուք հայերեն եք խոսում, ընդ որում` գրական, հետաքրքիր է` բոլո՞ր հայ երիտասարդներին է հաջողվել պահպանել իր մայրենի լեզուն այստեղ:

Ոչ բոլորը: Պարզապես, ես մինչեւ 9-րդ դասարան Հայաստանում եմ սովորել եւ ինձ համար գրական կարդալ, խոսելն առաջին հերթին շատ հետաքրքիր էր, երկրորդ` սիրելով հայոց լեզուն` իմ առաջ բացվում է շուրջ 40 բարբառ, որոնցից ամեն մեկը մի գանձ էԱյսօր էլ հանդիպում եմ մարդկանց, ովքեր խոսում են իրենց բարբառով, եւ այն ինձ ջերմացնում է: Շատ արագ հասկանում եմ իրենց բարբառը եւ իրենց հետ սկսում եմ խոսել հենց այդ բարբառով:

Չի կարելի թույլ տալ Արցախում դրածո իշխանություն, դա միանշանակ կործանարար կլինի․ Վիտալի Բալասանյան

Իսկ ինչո՞վ եք Դուք զբաղվում Նովոսիբիրսկում:

Սիբիրի սահմաններում զբաղվում եմ ներդրումներով` մթերային արտադրանքի ոլորտում: Փորձեցինք Հայաստանի հետ էլ աշխատել, եւ հիմա էլ մեծ ցանկություն կա, բայց ճանապարհաուղիների հետ կապված խնդիրներ կան: Ապրանք արտահանելը շատ դժվար է մեզ համար, որովհետեւ այստեղից Հայաստան եւ հետադարձ ճանապարհը բավական բարդ է, քանի որ մեր միջեւ կա Վրաստանը, որն իր ուզած ժամանակ, մի թեթեւ մի բան լինի, կարող է ճանապարհը փակել:

Լեհաստանում գործող հայկական կազմակերպությունների ղեկավարները դիմել են Ամենային Հայոց Կաթողիկոսին

«ՊԱՏՄԱԿԱՆ ԹՌԻՉՔԻ ՀԱՄԱՐ ՊԵՏՔ Է ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑԵԼ»

Այդ դեպքում, ինչպե՞ս կարող ենք շրջանցել հնարավոր խոչընդոտները եւ ի՞նչ ոլորտներում համագործակցել:

Եթե Վրաստանը շուռ գա եւ հասկանա, որ իր գինիները եւ հանքային ջուրը երբեք պետք չեն Եվրոպային, հասկանա, որ էլիտան ամբողջ ժողովուրդը չէ, եւ այսօրվա վրացական էլիտան կարճ ժամանակով է ղեկավարում, ապա կընդունի, որ երկար, պատմական թռիչքի համար պետք է Ռուսաստանի հետ համագործակցել: Եթե նրանք սկսեն բաց համագործակցություն ՌԴ-ի հետ, գտնում եմ` ոչ մի խնդիր չի լինի:

​​​​​​​«Պարոն վարչապետ, վերանայեք, կանգնել եմ փաստի առաջ, ախր իմ ամբողջ կյանքը դրել եմ այս գործի մեջ…»

Իսկ եթե ոչ, ապա այս իրավիճակում ի՞նչ համագործակցության եզրեր եք տեսնում հայրենիքի հետ:

Պետք է ամրապնդվի մշակութային կապերը, ուսանողների, փորձագետների փոխանակում իրականացվի, այսինքն` ոչ նյութական արժեքների շրջանակում համագործակցությունը պետք է ակտիվացնել: Իհարկե, մեծ ցանկություն կա, որ  ապրանքների, ծառայությունների առումով էլ համագործակցությունն ընդլայնվի: Մեր երկրին` Հայաստանին, հումք է պետք, որ կարողանանք աշխատեցնել գործարանները: Եթե ունենանք գործարաններ, ապա վստահ եմ` կկարողանանք այնպիսի որակի ապրանքներ ստեղծել, որ Իտալիան ու Գերմանիան նույնիսկ հետ կմնան, որովհետեւ մեր ժողովուրդը աշխատող է, ճկուն ու խելացի:

«Ադրբեջանն ամեն մի հակահայկական հոդվածի համար վճարում է 30 հազար դոլար»

Ի դեպ, կա՞ այստեղ հայկական դպրոց, մշակույթի տուն... Ի՞նչ մակարդակի վրա են:

Հայկական դպրոց կա, պարի դպրոց կա, բայց այս ամենը լոկալ է: Այն ժամանակ առ ժամանակ գործում է, ժամանակ առ ժամանակ` թուլանում: Որպեսզի ուժեղ լինի, պետք է ֆինանսավորել: Ես չեմ կարող մեղադրել այն ուսուցչին ու ասել, որ անվճար պետք է անի այդ ամենը, որովհետեւ նա էլ է գտնվում ուրիշ երկրում, ինքն էլ ընտանիք ունի, որին պետք է կերակրել, հագցնել, առանց դրա չի լինի:

Ինչ սպասել Պուտին-Էրդողան առաջիկա հանդիպումից

Ի՞նչ ակնկալիք ունեք Հայաստանի այսօրվա իշխանությունից:

Կուզենայի, որ ավելի քիչ «բզբզեին», որովհետեւ մենք մեծ, բարեկամական կապեր ունենք Ռուսաստանի հետ, եւ մեր համայնքից շատերին դուր չի գալիս որոշ իրադարձություններ: Այո, կարելի է քննադատել նախկին իշխանություններին, բայց եկեք չմոռանանք, որ այդ նախկիններն իրենց ներդրումն են ունեցել մեր ազգային երկու հանրապետությունների կայանալու ճանապարհին, հենց իրենք են այդ հիմքերը դրել: Պահեր կան, որ նրանք սխալներ են արել, բայց այդ սխալները նաեւ որոշ իրավիճակներով էին պայմանավորված: Ու ոչ ոք երաշխիք չունի, որ այս նոր իշխանությունն ավելի մեծ սխալներ չի անի: Մարդիկ մեծ հաշվով պետք է ճանապարհ անցնեն, եւ տեսնենք, թե իրենք ի՞նչ ներդրում են ունենալու մեր երկրի ինքնիշխանության պահպանման համար:

ԻՆՉ Է ՈՒԶՈՒՄ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԴԱՏԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻՑ

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Նովոսիբիրսկ-Երեւան

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА