o C     25. 02. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Ունենք մի աբսուրդ իրավիճակ, որը շուտով կջարդվի». Արսեն Բաբայան (Տեսանյութ)

20.12.2019 20:30 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ
«Ունենք մի աբսուրդ իրավիճակ, որը շուտով կջարդվի». Արսեն Բաբայան (Տեսանյութ)

ՀՀ Սահմանադրական դատարանի լիազորություններին տիրանալու, ինչպես նաեւ պաշտոնեական կեղծիք կատարելու դեպքերի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործից ՀՀ ԱԺ նախկին նախագահ Արա Բաբլոյանի եւ ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալի պաշտոնակատար Արսեն Բաբայանի վերաբերյալ անջատված քրեական գործով նախաքննությունն ավարտվել է: Ի՞նչ է պարզվել նախաքննության արդյունքում, եւ ինչո՞ւ իշխանությանը հանգիստ չի տալիս, որ Սահմանադրական դատարանի նախագահը շարունակում է մնալ Հրայր Թովմասյանը, այս եւ այլ հարցերի շուրջ «Իրավունք TV»-ի տաղավարում զրուցել ենք «Բաբայան Քոնսալթինգ» ընկերության գլխավոր տնօրեն ԱՐՍԵՆ ԲԱԲԱՅԱՆԻ հետ:

Արա Բաբլոյանին եւ Արսեն Բաբայանին նոր մեղադրանք է առաջադրվել

«ՔՆՆԻՉԸ ՋԱՆԱՍԻՐԱԲԱՐ ԱՊԱՑՈՒՑԵԼ Է, ՈՐ ՀԱՆՑԱԴԵՊԻ ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՆՔ»

Պարոն Բաբայան, երեւի թե, Ձեզ ներկայացնելիս պետք է ասել` նախկին քաղբանտարկյալ, որովհետեւ, կարծես թե, այս հարցում հանրությունը միակարծիք էր: Դուք հարմարվե՞լ եք նախկին քաղբանտարկյալ լինելու կարգավիճակի հետ:

Չեմ կարող չհարմարվել, որովհետեւ հարմարեցրել են: Այսինքն` ես չեմ ընտրել այդ ճանապարհը, չեմ որոշել, որ այդպես պետք է լինի, իրենք են որոշել, իրենք են քաղաքական հետապնդում իրականացրել, հետեւաբար, ուզեմ, թե` չուզեմ պիտի հարմարվեմ:

Հրայր Թովմասյանը դատի է տվել Նիկոլ Փաշինյանին

Ձեր քրեական գործով նախաքննությունն ավարտվել է: Ի վերջո, ի՞նչ պարզվեց, ո՞վ է իրականում իշխանություն յուրացրել:

Ընդհանրապես դեպք, որպես այդպիսին, տեղի չի ունեցել: Քրեական իրավունքում հանցակազմի բացակայություն նշանակում է, որ տեղի է ունեցել որեւէ դեպք, որեւէ գործողություն, բայց այն չի պարունակում հանցագործության տարրեր: Այսինքն` հանցագործություն չէ: Այս դեպքում ընդհանրապես որեւէ դեպք տեղի չի ունեցել: Երբ նախաքննության ավարտից հետո հինգ հատորից բաղկացած նյութերն ուսումնասիրում ենք, տեսնում ենք, որ քննիչը ջանասիրաբար ապացուցել է, որ այստեղ հանցադեպի բացակայություն ունենք: Դեպք տեղի չի ունեցել, պարզապես, փորձել էին իրենց հնարածը թղթերին հանձնել եւ ինչ-որ հեքիաթներ հնարել, թե այս օրն է մուտք արվել, այն օրն է մուտք արվել փաստաթուղթը եւ դրանով Սահմանադրական դատարանի լիազորություն են յուրացրել: Մի խոսքով` անիմաստ, անհեթեթ մի քրեական գործ է: Ուղղակի խնդիր կար` այդ ընթացքում որոշակի քաղաքական հարց լուծելու, բայց չստացվեց: Դե դրան էլ հաջորդեց արդեն Սահմանադրական դատարանի դատավորների հայտնի օրենքը, որ ՍԴ դատավորներին առաջարկում են ոչինչ չանելու դիմաց բարձր վարձատրություն ստանալ: Կարծում եմ` սա էլ չի տալու իրենց ցանկալի արդյունքը, պետք է սպասենք, տեսնենք` էլ ինչ աննորմալ բաներ կարող են իրականացնել:

​​​​​​​«Ռեֆորմիստներով գնում ենք Նախագահին սատարելու». Վահան Բաբայան

«ԱՅՍ ՕՐԵՆՔԻ ԸՆԴՈՒՆՈՒՄԸ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԽՆԴԻՐ ՈՒՆԻ»

Երբ ՍԴ նախագահի լիազորությունները դադարեցնելու նախագիծը ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը չկարողացավ ավարտին հասցնել, իմքայլական պատգամավորներն ասում էին, թե այլ սցենարներ ունեն...

Ցավոք, ասում են, որ ունեն սցենարներ, բայց չեն բարձրաձայնում այդ սցենարները, որ մարդիկ էլ հասկանան` ի վերջո ինչ պետք է լինի: Երեւի, սցենարներից մեկն էլ այն էր, ինչ տեղի ունեցավ ինձ հետ:

Ծաղկահովիտի և 9 ծնունդ ունեցող Արծվաբերդի ծննդատները վերազինվելուց հետո կգործեն

Շարունակելով հարցս` ՍԴ դատավորներին «օրինական կաշառք» առաջարկելուց զատ, որեւէ այլ իրավական գործընթաց հնարավո՞ր է իրականացնել ընդդեմ ՍԴ նախագահի:

Իրավական առումով ոչ մի գործընթաց չկա, եւ ինչ էլ մինչեւ հիմա արել են, եղել է ապօրինի, այդ թվում` այս օրենքի ընդունումը, որը, իմ համոզմամբ, Սահմանադրության հետ խնդիր ունի: Ընդհանուր առմամբ` Վենետիկի հանձնաժողովի պահանջը, որ պետք է լինի բացառապես կամավորության սկզբունքի հիման վրա, ըստ էության, պահպանված չէ: Կամավորությունից հնարավոր կլիներ խոսել այն ժամանակ, երբ դրա համար կունենայինք պարզ վիճակ, մաքուր սպիտակ թուղթ, որտեղից կսկսեինք: Բայց այս պահին այդ թուղթը բավականին սեւով աղտոտված է, որովհետեւ շատ լավ գիտենք, որ քաղաքական պահանջ է դրված, թե պետք է ամեն գնով ազատվել ՍԴ դատավորներից: Ընդ որում` քաղաքական իշխանությունը բարձրաձայն այդ մասին հայտնում է, որ ինչ ուզում եք արեք, միեւնույնն է, մենք ձեզնից ազատվելու ենք: Իսկ զուգահեռ տեղի են ունենում ՍԴ նախագահի սանիկների ձերբակալությունը, իմ ձերբակալությունը, կալանավորումը եւ այլն: Այս ամենից ակնհայտ է դառնում, որ այստեղ չկա կամավորության սկզբունք, այլ հերթական ճնշման մի ձեւն է, որն իհարկե պարունակում է որոշակի կոմպրոմիսային մի բան: Բայց ես ավելի քան վստահ եմ, որ նույնիսկ եթե ենթադրենք, որ ինչ-որ մի ՍԴ դատավոր խորը չմտածի եւ ընդունի այս առաջարկը, ապա շատ կարճ ժամանակ հետո ունենալու ենք այդ օրենքի կա՛մ փոփոխություն` հենց նույն քաղաքական իշխանության կողմից, կա՛մ առնվազն` հանրությունը ինչ-որ փուլից կասի` ինչո՞ւ պետք է վճարենք մարդկանց, որ ոչինչ չեն անում: ՍԴ-ում մի Վահե Գրիգորյան ունենք, որը ոչինչ չի անում եւ վարձատրություն է ստանում, արդեն հանրության մոտ որոշակի դժգոհությունների առիթ է դարձել, ինչպե՞ս եք պատկերացնում, եթե ենթադրենքՍԴ 8 դատավորն էլ հրաժարական տան եւ իրենց չաշխատելու համար վարձատրվեն:

ՀՔԾ քննիչն առարկել է Արա Բաբլոյանի և Արսեն Բաբայանի մեղադրանքները փոփոխելու որոշումը

«ԱԲՍՈՒՐԴՆ ԸՆԴՀԱՆՐԱՊԵՍ ՈՒՐԻՇ ՏԵՂ Է»

Վերադառնանք քրեական գործին. եթե ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը  հայտարարում է, որ ժամանակին հրաժարականը տվել է եւ որեւէ խնդիր չունի, այս դեպքում ենթադրաբար ումի՞ց էր Հրայր Թովմասյանը յուրացրել ՍԴ-ի լիազորությունները, Վահե Գրիգորյանի՞ց, ում քաղաքային իշխանությունը երազում է տեսնել ՍԴ նախագահի պաշտոնում:

Աբսուրդն ընդհանրապես ուրիշ տեղ է, նախաքննության մարմնի համապատասխան քաղաքական հանձնարարություն տվողը շատ ավելի է առաջ գնացել: Ըստ մեղադրանքի`  «պարզվում է»` ոչ թե Հրայր Թովմասյանն է յուրացրել Սահմանադրական դատարանի լիազորությունները, այլ Արա Բաբլոյանը, ես էլ օժանդակել եմ: Երեւի թե նկատի ունեն, որ Սահմանադրական դատարանն ունի բժշկության լիազորություն, որովհետեւ Արա Բաբլոյանն այս պահին զբաղվում է բժշկությամբ: Իրականում իրավաբանության առումով ունենք մի աբսուրդ իրավիճակ, որը շուտով կջարդվի, եւ բոլորը կտեսնեն, որ ուղղակի չի կարելի այդպիսի գործեր հնարել, որովհետեւ վերջում այն հենց կդառնա իրենց խայտառակվելու առիթը:

Շատ սխալ էր Արցախի հարցի ցածր ֆորմատով քննարկմանը համաձայնվելը. Ռուբեն Թովմասյան

Եթե կարճվի գործը, ի՞նչ եք անելու` սուտ մատնության համար հայց ներկայացնելո՞ւ եք ընդդեմ ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանի: Չէ որ իշխանությունը յուրացնելու դեպքի առթիվ քրեական գործ հարուցվել էր նրա հաղորդման հիման վրա:

Ճիշտն ասած, այդ մասին չենք մտածել: Երբ դրան հասնենք, այդ ժամանակ  պաշտպանական թիմի հետ կմտածենք:

Ի դեպ, մամուլում կար տեղեկություն, թե Ձեր դեմ ցուցմունք է տվել ԱԺ աշխատակազմից մի նախկին աշխատակից: Եղե՞լ է առերեսում նրա հետ:

Արսեն Հարությունյանը մեկնարկեց հաղթանակով. ազատ ոճի ըմբշամարտի ԵԱ

Իմ դեմ որեւէ մեկը ցուցմունք չի տվել, առերեսման փորձ արվել է, ես հրաժարվել եմ, քանի որ այդ ժամանակ հատկապես իմ իրավունքները խախտված էին ամբողջությամբ: Բայց, որպես այդպիսին, ցուցմունք իմ դեմ գոյություն չունի: Կա ինչ-որ մի անձի ենթադրություն, որ «եթե հիշողությունս չի դավաճանում, այսպիսի բան է եղել», ինչն ուղղակի ապացույց եւ ցուցմունք չէ:

Այս քրեական գործերը, որոնք հարուցվում են և կեսից ջախջախվում, կարելի է կոչել «հիբրիդային քրեական գործեր». Արսեն Բաբայանը՝ իր, Նարեկ Սամսոնյանի և այլ քրգործերի մասին

«ՀՆԱՐԱՎՈՐ ՉԷ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄՆԵՐ ԱՆԵԼ ՈՂՋԱՄՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ»

Ակնհայտ է, որ ովքեր խիստ ընդդիմադիր դիրքերից են հանդես գալիս, սուր քննադատության են ենթարկում իշխանությանը, փորձ է արվում լռեցնել քրեական գործերով ու ձերբակալություններով: Այս միտումը ինչի՞ կհանգեցնի:

Երեւի ամենաանշնորհակալ գործը կլինի գնահատել, թե ապագան ինչ կլինի: Բայց, ցավոքհամոզվեցինք, որ նույնիսկ հնարավոր չէ խելամտության սահմաններում մտածել ու հասկանալ, թե էլ ինչ կարող է լինել: Հիմա երբ ինձ հարցնում են, թե ձեր գնահատմամբ` իմ գործի վերջն ինչ կլինի, ասում եմ, որ նախ իրավունքի իմաստով գործը հարուցված չպետք է լիներ: Բայց եթե հարուցվել է, ապա վաղուց պետք է կարճված լիներ: Բայց ունենք փաստացի իրավիճակ, որ ՀՔԾ-ն գտնում է, որ այդ գործը արժանի է քննության, եւ ուղարկում է այն դատախազություն: Իրավունքի իմաստով` դատախազությունը պետք է անմիջապես կա՛մ կարճի, կա՛մ վերադարձնի այդ գործն` ասելով` դուք կարճեք: Սակայն, ոչ մի դեպքում իրավաբանության իմաստով` այն չպետք է գնա դատարան, որովհետեւ այդտեղ գործ չկա: Բայց չգիտենք` ինչ կանի դատախազությունը, սպասենք, տեսնենք, այլեւս հնարավոր չէ այս իշխանության օրոք կանխատեսումներ անել ողջամտության սահմաններում:

​​​​​​​«Սամսոնյանը, ըստ ՀՔԾ ծանուցագրի, մեղադրվում է սուտ մատնություն կատարելու համար»

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հ.Գ.- Հարցազրույցն ամբողջությամբ դիտեք տեսանյութում.

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА