o C     25. 02. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԶԱՐՄԱՆՔ

20.12.2019 20:20 ԶԱՐՄԱՆՔ
ԶԱՐՄԱՆՔ

Ինչքան էլ զարմանում ենք, թե ինչպես են ԱՆՆԱ ՀԱԿՈԲՅԱՆԻ գլխավորած հիմնադրամները ծառայում որպես գործարարներին խոշոր գումարների դիմաց քրեական հետապնդումից քավություն տվող կառույցներ, նորանոր փաստեր են ի հայտ գալիս Փաշինյանների ընտանիքի, ժողովրդական խոսքով ասած, «գյոռմամիշության» մասին: Իր հրապարակած 101 փաստերի մեջ «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ ղեկավար Նարեկ Սամսոնյանը նաեւ կետ ներկայացրեց, որը վկայում է, որ զարմանալիորեն փաշինյանական դուքան է դարձել եւ «Հայաստան» հիմնադրամը. «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրենի պաշտոնում նշանակվել է Հայկակ Արշամյանը, ով համատեղության կարգով նաեւ Նիկոլ Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ստեղծած Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն է: Ըստ կուսակցության կանոնադրության, այդ հիմնադրամի միջոցով է իրականացվում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ֆինանսավորումը: Փաստացի, «Հայաստան» համահայկական հիմնադրամը եւ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ֆինանսները ապահովող/տնօրինող հիմնադրամը ղեկավարում է նույն անձը, ինչը քաղաքական կոռուպցիայի ցայտուն դրսեւորում է: «Հայաստան» համահայկական հիմնադրամի սոցիալական ծրագրերի իրականացումն էլ վստահվել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հոգաբարձուների խորհրդի անդամ Մարո Մաթոսյանին եւ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակի ղեկավար Վարագ Սիսեռյանի մորը` Վերա Սիսեռյանին»: Դե ինչ, հիմա հասկանալի է, չէ՞, թե ինչու Սփյուռքը չի ուզում գումարներ տալ այդ հիմնադրամին:

ԶԱՐՄԱՆՔ

Իսկ ինքը` ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԸ, կառավարության նիստին զարմանալիորեն հանդես եկավ խոզի գլուխների եւ քյաբաբների թեմայով: Մասնավորապես, նա գող ու ավազակ որակեց ազգային արժեքները պաշտպանող գործիչներին եւ եզրակացրեց. «Հիմա որ գնանք, հետաքննենք, պարզենք ու էդ մարդիկ հայտնվեն բանտում, պարզվելու է քաղաքական հալածյալ են... Հանուն ազգի` պետական միջոցները քյաբաբների վրա ծախսողները հանդես են գալիս ազգային արժեքների պաշտպանությամբ: Հիմա որ ասեմ` քյաբաբ առ քյաբաբ բացահայտելու ենք...»: Զարմանալի է, բայց փաստ` ինչից էլ Նիկոլը խոսա, ստացվում է կա՛մ փրփրակալած ագրեսիա, կա՛մ արծարծվում է ուտելու, լափելու, լափամանների եւ այլնի թեման: Այս անգամ էլ արդեն հասավ քյաբաբներին:

ԶԱՐՄԱՆՔ

Նման է, որ տխրահռչակ ՀՀՇ-ական ԱՆԴՐԱՆԻԿ ՔՈՉԱՐՅԱՆԸ, որի մասին Իսրայել Հակոբկոխյանը նկատեց, որ արժանի չէ Քոչարյան ազգանվանը, զարմանալիորեն լեղաճաք է եղել Ռուբեն Հայրապետյանի` բարձրաձայն հայտնած ցանկությունից` մեկ ամիս Անդրանիկ Քոչարյանի հետ նույն բանտախցում անցկացնելու վերաբերյալ: Այնքան է վախեցել, որ անպարկեշտ է արտահայտվել Հայրապետյանից ուղիղ եթերում հարցազրույցներ վերցրած լրագրողների մասին: Դրա առնչությամբ «Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը մասնավորապես արձանագրել է, որ սույն ոչ հարգելի կերպարանքը. «Անհարգալից է արտահատվել լրագրողներ Աննա Իսրայելյանի եւ Սաթիկ Սեյրանյանի հասցեին: «Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը կոչ է անում Անդրանիկ Քոչարյանին մնալ քաղաքական կոռեկտության սահմաններում, լրագրողների հանդեպ հարգալից լինել ու նրանց անունները անհարկի չօգտագործել: Լրագրողներն իրենց մասնագիտական պարտականություններն են կատարել, հնչեցրած որակումները կանանց հասցեին հարիր չեն բարձրաստիճան պաշտոնյային»: Դե ինչ, Նեմեց Ռուբոն ճիշտ է անում, որ հրապարակավ ակնարկում է տվյալ Անդոյի «ղզիկ» լինելը:

ԶԱՐՄԱՆՔ

Զարմացած է
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆԸ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА