o C     02. 06. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ձերբակալվել են նաև Ռազմիկ Աբրահամյանի տեղակալը և «Երևանի մանկան տան» տնօրենը

18.12.2019 18:21 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔՐԵԱԿԱՆ
Ձերբակալվել են նաև Ռազմիկ Աբրահամյանի տեղակալը և «Երևանի մանկան տան» տնօրենը

«Վերարտադրողական առողջության, պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտ» ՓԲ ընկերության (Հանրապետական ծննդատան) տնօրեն Ռազմիկ Աբրահամյանից բացի ձերբակալվել են նաեւ փոխտնօրեն Արշակ Ջերջերյանը, «Երեւանի մանկան տուն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լիանա Կարապետյանը:

«Արարատ կոնյակի-գինու-օղու կոմբինատ»-ի տնօրենը փաստաթղթեր է կեղծել, դրանք օգտագործել դատարաններում. ՔԿ

Այս առնչությամբ Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրության մեջ ասվում է.

«ՀՀ Քննչական կոմիտեի Հատկապես կարեւոր գործերի քննության գլխավոր վարչության մարդկանց թրաֆիքինգի, անչափահասների սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված եւ թմրամիջոցների ապօրինի շրջանառության հանցագործությունների քննության վարչության վարույթում օտարերկրացիների կողմից երեխաների ապօրինի որդեգրման դեպքերի առթիվ քննվող քրեական գործի շրջանակներում մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, ծնողներից երեխային ապօրինի բաժանելու կասկածանքով ձերբակալվել են «Վերարտադրողական առողջության, պերինատոլոգիայի, մանկաբարձության եւ գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտ» ՓԲ ընկերության տնօրեն Ռազմիկ Աբրահամյանը, փոխտնօրեն Արշակ Ջերջերյանը, «Երեւանի մանկան տուն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լիանա Կարապետյանը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ նշված քրեական գործի շրջանակներում, ՀՀ քրեական օրենսգրքի 34-168-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, մեղադրանք էր առաջադրվել մեկ անձի՝ Երեւան քաղաքի բնակչուհու՝ ծնված 1976 թվականին:

Նախաքննությունը շարունակվում է»:

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА