o C     23. 02. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԶԱՐՄԱՆՔ

18.12.2019 21:00 ԶԱՐՄԱՆՔ
ԶԱՐՄԱՆՔ

Հիշո՞ւմ եք, թե ինչպես դերասան ՀՈՎՀԱՆՆԵՍ ԱԶՈՅԱՆԸ մեծ ախորժակ ուներ նիկոլականների ցուցակով գալ Ազգային ժողով, որպեսզի օրենսդիր մարմնին «գույներ հաղորդի», իսկ հետո նեղացել էր, որ իր «գույնզգույն» թեկնածությունը ցուցակներում չընդգրկվեց: Եվ ահա նա զարմանալիորեն որոշեց հանդես գալ ի պաշտպանություն Դավիթ Խաժակյանի, եւ նույնիսկ իր ֆեյսբուքյան էջի հետնանկարում զետեղել է այդ երիտասարդ ԼՀԿ-ականի նկարը. «Հարգելի իշխանություն, դուք, հեղափոխական արժեքները կամ, եթե կուզեք` կապիտալիզացիան, խեղդում եք Հայաստանի մայրաքաղաք` Երեւանի, քաղաքապետարանում: Սատարում եմ Դավիթ Խաժակյանի քաղաքական առողջ գործունեությունը...»: Զարմանալի է, մի՞թե այդ միմոսին թվում է, որ որեւէ մեկին հետաքրքիր է իր կարծիքը, եւ ընդհանրապես, իր զորակցությամբ Ազոյանը ավելի շատ կօգնի՞, թե՞ կվարկաբեկի Խաժակյանին:

ԶԱՐՄԱՆՔ

Ձրի դագաղ լինի, կես մետր էլ կարճ` այս թեւավոր խոսքին ճշգրիտ համապատասխան ոչ քիչ թվով մեր հայրենակիցներ տարատեսակ կասկածելի կայքերում հեշտությամբ մուտքագրում են սեփական անհատական տվյալները, այդ թվում եւ` բանկային քարտի համարները, քանզի գայթակղվում են բջջային հեռախոս, խոշոր գումար եւ այլն շահելու խարդախ խոստումներով: Իսկ հիմա նրանց սպասվում է ավելի դաժան գայթակղություն: Ինչպես հայտնում է տեղեկատվական անվտանգության փորձագետ ՍԱՄՎԵԼ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԸ. «Ժողովուրդ ջան, շատերն ստանում են Ucom, Vivacell, Beeline անունից խաղարկությունների, շահումների մասին հայալեզու գրառումներ: Դրանք բոլորը խաբեություն են: Մի գայթակղվեք, մի տրամադրեք ձեր տվյալները, հատկապես բանկային քարտի»: Հետաքրքիր է, ազատ եւ հպարտ քաղաքացիները կլսե՞ն մասնագետի խորհուրդը, թե՞ կգերադասեն հանուն ձրի պանրի գլուխները մտցնել թակարդ: Դե քանի որ նրանց մեջ քիչ չեն Նիկոլին երկրի ապագան վստահածներ, ապա հավանաբար նույն դյուրահավատությամբ էլ կգերադասեն հավատալ համացանցային խարդախների խոստումներին:

ԶԱՐՄԱՆՔ

Իսկ քաղաքագետ ԱՂԱՍԻ ԵՆՈՔՅԱՆԸ հայտնաբերել է հետաքրքիր երեւույթ` որ գրանտներով խոսքի ազատություն պաշտպանող ՀԿ-ները հաճախ զարմանալիորեն վնասում են հենց խոսքի ազատությանը. «Խոսքի ազատության պաշտպանության մարտիկներ հայտարարվածները կրկին խոսեցին: Ու այս անգամ սարկազմով գնահատեցին խոսքի ազատության դերը ու չակերտներով կրկնեցին իրենց հեղափոխության առաջնորդի «հակահեղափոխական լրատվամիջոցներ» որակումը: Քանիցս ենք ասել` հանգիստ նստեք տեղներդ ու մի խառնվեք Հայաստանի հասարակական-քաղաքական կյանքին, մանավանդ` խոսքի ազատության բնագավառում. դուք որեւէ բարոյական իրավունք չունեք խոսելու խոսքի ազատությունից, քանի որ այս բնագավառում ձեր ասած ամեն բառը հարված է խոսքի ազատությանը»: Դե ինչ, գրանտակերներից ո՞վ է օգուտ ստացել, որ լրատվական դաշտը օգուտ ստանա, ուստիեւ, մնում է համաձայնվել պարոն Ենոքյանի հետեւյալ հորդորի հետ. «Մեջ մի ընկեք, ոչ ոք ձեզ չի էլ նկատի, միայն նստեք մի անկյունում ու որոճացեք ձեր գրանտները` ոչ ոք դրանց վրա աչք չունի, բայց մի խառնվեք Հայաստանի հանրային կյանքին»: Իրոք որ գրանտակերներին չի կարելի թողնել, որ, պատկերավոր ասած, մուտք գործեն խոսքի ազատության տաճար:

ԶԱՐՄԱՆՔ

Զարմացած է
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆԸ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА