o C     25. 02. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Չինովնիկն էլ պետք է լսելու կարողություն ունենա» (Տեսանյութ)

17.12.2019 21:10 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ
«Չինովնիկն էլ պետք է լսելու կարողություն ունենա» (Տեսանյութ)

«Իրավունք TV»-ի տաղավարում զրուցել ենք Հանրային խորհրդի գիտության եւ կրթության հարցերի հանձնաժողովի նախագահ, ՀՊՄՀ մանկավարժության ամբիոնի վարիչ, մանկավարժական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր ԱԻԴԱ ԹՈՓՈՒԶՅԱՆԻ հետ:

«Արդա՞ր, երբ երգի մրցույթում հաղթում է Չերգը, էլ ի՞նչ ասես». Գուժ Դուրգարյանը՝ «Դեպի Եվրատեսիլի» մասին

«ՑԱՎԱԼԻ ԿԼԻՆԻ, ԵԹԵ ՄԵՐ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԱՐՀԱՄԱՐՀՎԵՆ»

– Տիկին Թոփուզյան, օրեր առաջ Հանրային խորհրդի գիտության եւ կրթության հարցերի հանձնաժողովի նիստում բավական բուռն քննարկվեց «Բարձրագույն կրթության եւ գիտության մասին» ՀՀ օրենքի նախագիծը£ ԿԳՄՍ նախարարության ներկայացուցիչներին հաջողվե՞ց համոզել ՀԽ անդամներին, թե նախագծում այլեւս ականներ չկան:

Չեմ ուզում մարդկանց վախեցնել, բայց նախագծում դեռեւս մտահոգիչ հոդվածներ կան: Մեկ ամիս առաջ մենք քննարկել էինք այդ նախագծի աշխատանքային փաստաթուղթը, եւ պետք է արձանագրել, որ մեկ ամսվա ընթացքում բավականին հոդվածներ վերանայվել են, եւ կոնկրետ մեր հանրային խորհրդի որոշ առաջարկություններ արդեն փոփոխված տեսքով ընդգրկվել են այս օրենքի նախագծում: Բայց դեռ նախագծի վրա պետք է աշխատել, երեւի, հենց այդ նկատառումով էլ նախարարությունը դրել էր այն հանրային քննարկման: Մենք օգտվեցինք մեր այդ իրավունքից, եւ դեկտմեբերի 12-ին քննարկում տեղի ունեցավ, որին մասնակցում էին նաեւ ԿԳՄՍ նախարարի խորհրդական պարոն Կարաբեկյանը եւ բուհերի վարչության գլխավոր մասնագետ պարոն Հակոբյանը: Քննարկումն իսկապես բուռն անցավ, որովհետեւ հիմնականում խոսվում էր օրենքի ամենակարեւոր հոդվածների մասին: Մոտավորապես 70 առաջարկություն է արվել, որոնք մեր երկրի զարգացման համար կարեւորություն ունեն եւ բուհերի ու գիտության ոլորտի համար մեծ նշանակություն ունեն:

«Դեպի Եվրատեսիլին» ժողովուրդն ընտրեց Վլադիմիրին, Հ1-ը՝ Աթենա Մանուկյանին

Իսկ ինչպիսի՞ն է նախարարության ներկայացուցիչների տրամադրվածությունը Հանրային խորհրդի ներկայացրած առաջարկների վերաբերյալ:

Իրենք լսում էին եւ առաջարկեցին բոլոր մեր առաջարկությունները, որ հնչեցին, հավաքել, ըստ հոդվածների տեղադրել եւ ուղարկել նախարարություն: Մենք երեկ արդեն ուղարկեցինք իրենց, որոշ կետեր փորձեցինք հիմնավորել, մեր մտահոգությունները ներկայացնել, հիմա չգիտեմ` որը կընդունեն, որը` ոչ, բայց շատ ցավալի կլինի, եթե այդ առաջարկություններն արհամարհվեն, հաշվի չառնվեն, մանավանդ` նախագծում տեղ գտած Գիտությունների ազգային ակադեմիայի փոշիացման մտադրության առումով, ինչն անընդունելի է:

Գեւորդ Դանիելյանն անդրադարձել է «Ոչ»-ի շտաբ ձեւավորելու Ռուբեն Մելիքյանի նախաձեռնությանը

«ՊԵՏՔ ՉԷ ՍԵՊ ԽՐԵԼ»

– Դուք եւ ԵԽ մյուս անդամները, այսպես ասած, ձեռքներդ քշտած աշխատում եք, նիստեր եք անում, առաջարկություններ ներկայացնում, բայց ողջ տարին միայն խոսվեց այն մասին, թե Հանրային խորհուրդը պետք է փակել, ավելորդ է եւ այլն: Ի՞նչ կասեք այս մասին:

Ընդ որում` Հանրային խորհրդում աշխատում ենք բացարձակապես անվճար: Սխալ են մարդիկ մտածում` հարց տալով` պե՞տք է, թե` ոչ Հանրային խորհուրդը: Իհարկե պետք է, որովհետեւ բոլոր դեպքերում կողքից կարծիք է: Հանրային խորհրդում ո՛չ ընդդիմադիրներ են հավաքված, ո՛չ իշխանամետներ: Կան մարդիկ, որոնց իշխանությունն է նշանակել, բայց միեւնույնն է, քննարկման ժամանակ չի լինում այն մթնոլորտը, որ իշխանամետն ինքն իր կարծիքները առաջ մղի եւ մյուս մասին, որոնք իշխանությունների կողմից չեն նշանակված, այլ ընտրված են հանձնաժողովներում, կարողանա պարտադրել: Պարտադրելու փորձեր եղել են, բայց այդտեղ շատ լուրջ մարդիկ են հավաքված, որոնք իրենց ոլորտում հայտնի են, մեծ աշխատանք են արել` մեր հայրենիքի համար, եւ նրանց ինչ-որ տեսակետ` առանց հիմնավորման պարտադրելն անհնար է: Հիմա էլ բոլոր հանձնաժողովները շարունակում են աշխատել, եւ բոլոր հանձնաժողովներում պրոֆեսիոնալներ են աշխատում, որոնք այսօր չինովնիկական կազմում մի քիչ պակասում են: Այնպես որ, Հանրային խորհուրդը լրացնում, համակարգում է այն, ինչ խոսվում է հանրության շրջանում, տարբեր հասարակական կազմակերպությունների պատերի ներսում եւ հաստատություններում: Բոլոր դեպքերում, ամեն մեկս մի տեղ ենք աշխատում եւ մեր հաստատությունների, մեր համայնքի ձայնը բերում ենք Հանրային խորհուրդ: Կարծում եմ` մեր երկիրը Հանրային խորհրդով ավելի ուժեղ կլինի` ժողովրդի ձայնը լսելու, ժողովրդի եւ իշխանության կապը պահպանելու առումով, եթե ճիշտ օգտագործենք այս կառույցի ներուժը եւ նրա գործառույթները:

Հանրային սննդի բոլոր օբյեկտներում ծխելը կարգելվի. խորհրդարանն ամբողջությամբ ընդունեց նախագիծը

Շեշտեցիք ժողովրդի եւ իշխանության կապը պահպանելու հարցում Հանրային խորհրդի դերի մասին, բայց Վազգեն Մանուկյանը, հրաժարական տալով Հանրային խորհրդի նախագահի պաշտոնից, հայտարարեց, որ խզվել է իշխանության եւ Հանրային խորհրդի կապը: Հիմա ի՞նչ իրավիճակ է:

Ըստ էության, սա այսօրվա մասին չէր, այլ այդ խզումը տեղի ունեցավ կամաց-կամաց խորհրդի կազմվելուց հետո: Իրապես խզվում էր կապը եւ հիմա ավելի խորանում էր: Դրա համար պետք չէ սեպ խրել, Հանրային խորհուրդը կարող է շատ լավ գործիք դառնալ ժողովուրդ-իշխանություն կապը պահպանելու համար: Մենք պետք է աշխատենք Հանրային խորհուրդը զերծ պահել կուսակցականանալուց եւ օգտագործենք այն մարդկանց ներուժը, ովքեր ցանկություն ունեն մի բան  փոխելու, մեր երկիրն ավելի հզորացնելու համար:

Հանրային հեռուստաընկերության «Լուրերի բաժինը» վարկաբեկում է ՀՀ Զինված ուժերը և ստվերում է հայ-ռուսական հարաբերությունները. «Մեդիա պաշտպան»

«ԱՎԵԼԻ ԼԱՎ Է ՀԽ ՆԱԽԱԳԱՀ ԱՅՆՊԻՍԻ ՄԱՐԴ ԼԻՆԻ, ՈՐԸ ԿԿԱՐՈՂԱՆԱ ՀԱՐՑԵՐ ԼՈՒԾԵԼ ԽՈՐՀՐԴՈՒՄ»

– Վազգեն Մանուկյանի հրաժարականին հաջորդեցին Հանրային խորհրդում այլ հրաժարականներ: Հետաքրքիր է` Ձեզ եղե՞լ է հորդոր, որպեսզի հրաժարական տաք, կամ շարունակելո՞ւ եք աշխատել Հանրային խորհրդի նոր նախագահի հետ` ով էլ նա լինի:

Շատ նուրբ բան եք ասում: Ես երբեք ոչ մի կուսակցության մեջ չեմ մտել, մի անգամ եղել եմ Կոմկուսի անդամ եւ ամենաբարձր պաշտոններից մեկն եմ զբաղեցրել: Դրանից հետո ոչ մի կուսակցության անդամ չեմ եղել եւ չեմ հարել որեւէ մեկին: Ունեմ երկիր, հայրենիք եւ նրան եմ ծառայում, կարեւոր չէ, թե վերեւներում ինչ է կատարվում: Բայց Հանրային խորհրդում թիմի հասկացողություն կա, հիմա մեր բոլոր հանձնաժողովներում հավաքված են պրոֆեսիոնալներ, որոնք, իհարկե, նույն ձեւով չեն մտածում, բայց հանձնաժողովի նպատակը տարբեր կարծիքներ իրար կողք բերելն է եւ հասնելն է ընդհանուր կարծիքի` տվյալ հարցի եւ տվյալ ոլորտի համար հասկանալի եւ ընդունելի լինելու տեսանկյունից: Ոչ մեկին հանձնաժողովի նախագահներից ոչ մի բան առաջարկված չի եղել, ես սա կարող եմ պատասխանատու ձեւով ասել: Հիմա պետք է ընտրվի նախագահ, գուցե այդ նախագահի հետ չկարողանամ աշխատել, ինչո՞ւ ես այդտեղը զբաղեցնեմ, եթե հանձնաժողովը չի կարողանալու լիարժեք աշխատել, եթե ես չեմ կարողանալու նոր ձեւավորված խորհրդի հետ աշխատել, այդ դեպքում ես գործին վնաս կտամ: Ավելի լավ է այնպիսի մարդ լինի, որը կարողանա հարցեր լուծել խորհրդում, որը կարողանա ճիշտ լուծում տալ հանձնաժողովի առջեւ դրված հարցերին: Դրա համար չեմ ուզում հիմա ոչ մի բան ասել` ես սովոր եմ աշխատելու, ինձ համար, միեւնույնն է, թե ով կլինի: Բայց եթե զգում ես, որ դու գործին ես վնաս բերում, պետք է քաջություն ունենաս ասելու, որ ես էլի կմնան խորհրդի անդամ, բայց ղեկավար չեմ ուզում լինել:

ԶՈՒ Գլխավոր շտաբից հերքում են Հանրային հեռուստաընկերության՝ «Օրսիս»-ի վերաբերյալ ռեպորտաժը

Իսկ եթե հենց Հանրային խորհրդի նախագահը լինի մեկը, որը հենց ինքը վնաս կտա ընդհանուր գործի՞ն...

Եկեք առաջ չընկնենք, տեսնենք ինչպես կզարգանան իրադարձությունները: Համենայնդեպս, ես հակված եմ աշխատելու, բայց եթե տեսնեմ, որ իմ աշխատանքը, հանձնաժողովին եւ Հանրային խորհրդին կարող է վնաս բերել, ուրեմն` այդ քաջությունը կունենամ ասելու` շնորհակալություն, ես գնացի:

«ԼԻՆԵՆՔ ՆԱԽԱՐԱՐ, ՌԵԿՏՈՐ, ԹԵ` ԴԱՍԱԽՈՍ, ՊԵՏՔ Է ԻՐԱՐ ՎՍՏԱՀԵՆՔ»

«Մի մասնակցեք այդ կեղծ քարոզարշավին եւ քվեարկությանը». Շարմազանով

– Ի դեպ, Հանրային խորհրդում նոր անդամներ են նշանակվել` մշակութաբան Ալբերտ Ստեփանյանը եւ «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ նախագահ Դանիել Իոննիսյանը: Ինչպե՞ս ընդունեցին այս փաստը Հանրային խորհրդում:

Ժամանակ չեմ ունեցել` ոչ մեկի հետ կիսվելու, դեկտեմբերի 12-ին իմացանք այդ մասին, որովհետեւ այդ օրն էր նշանակված մեր հանձնաժողովի նիստը: Իհարկե, ես իմ տրամադրվածությունը կարող եմ ասել` ցավոք, երկուսին էլ չեմ ճանաչում որպես մարդ եւ որպես գործիչ: Այնքանով, որքանով հեռուստատեսությամբ եմ տեսել, այդքանը գիտեմ: Ընթացքում կերեւա, կաշխատենք, կտեսնենք, իսկ ով նախագահ լինի, կաշխատենք, օգնել, իսկ եթե չստացվի կամ այդ օգնությունը պետք չլինի, ուրեմն` պետք է ասել` ցտեսություն:

«Դե՞մ ես երեխաների պղծմանն ու Ստամբուլյան կոնվենցիային՝ մերժի՛ր հանրաքվեն»

Անակնկա՞լ էր Ձեզ համար Հանրային խորհրդի նախագահի պաշտոնից Վազգեն Մանուկյանի հրաժարականը:

Այդ մասին խոսակցություններ կային, բայց մենք հրաժարականի նախորդ օրը քննարկում էինք` պետք է Հանրային խորհուրդը, թե` ոչ, ՀԽ նախագահը պետք է հրաժարական տա, թե` ոչ, իմ կարծիքով` հավաքն ավարտվեց նրանով, որ առայժմ պետք չէ շտապել եւ պետք է շարունակել աշխատել: Եվ, այո՛, ինձ համար  անակնկալ էր, երբ հաջորդ օրը լսեցի «Վերնատան» մասին եւ տեսա, որ այն ղեկավարում էր պարոն Մանուկյանը: Համենայնդեպս, ինձ համար անակնկալ էր, գուցե մյուս անդամները գիտեին, բայց ես չգիտեի:

Ֆեյսբուքը երբեք այսքան քաղպոետիկ չի եղել. այո, թե՝ ոչ որն է հոգեպես ավելի ազնիվ

Ամփոփելով զրույցը` ի՞նչ ակնկալիք ունեք 2020 թվականից` հաշվի առնելով, որ բազում խնդիրների ճակատագրեր կորոշվեն գալիք տարի:

Պետք է սովորենք միմյանց լսել, հավատալ, վստահել,  «Բարձրագույն կրթության եւ գիտության մասին» ՀՀ օրենքի նախագծի մեջ էլ շատ կետեր կան, որ անվստահության արդյունք է: Մենք` ով ուզում է լինենք` նախարար, ռեկտոր, թե դասախոս, պետք է միմյանց լսենք եւ վստահենք: Իսկ լսելուց հետո կարողանանք իրար համոզել` հիմնավորումներով: Իսկ եթե անընդհատ ասենք` ինչո՞ւ նախկինում այդ մասին չէիք գոռում, չէիք ասում, գիտեք, դրանով այդ հարցը չի լուծվում: Թողնենք նախկինը, եկեք այսօրվա մասին մտածենք եւ իրար լսենք: Եթե ասում ենք, որ ՀՀ հպարտ քաղաքացին իրավունք ունի եւ պետք է մասնակցի իր կյանքին վերաբերող հարցերին, որը շատ կարեւոր պահանջ է, պետք է այդ հնարավորությունները տանք: Իսկ եթե այդ քաղաքացին սխալվում է, պետք է լսենք, հիմնավորենք, որ ինքը սխալ է, եւ կոմպրոմիսի գանք: Եթե այս բոլորն արվի, ինձ թվում է` ամեն ինչ էլ կարող ենք հաղթահարել: Չի կարող մի մարդն ամեն ինչ իմանալ, պրոֆեսիոնալներին պետք է լսել, չինովնիկն էլ պետք է լսելու կարողություն ունենա:

Հանրաքվեն պետք է իշխանությանը «Ստամբուլյան կոնվենցիան» վավերացնելու համար․ Սա հաստատեց նաև Ալեն Սիմոնյանը. Analitik.am

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հ.Գ.- Հարցազրույցն ամբողջությամբ դիտեք տեսանյութում. 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА