o C     25. 02. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԶԱՐՄԱՆՔ

17.12.2019 21:00 ԶԱՐՄԱՆՔ
ԶԱՐՄԱՆՔ

Փառաբանենք կուսակցությանն ու կառավարությանը` պետական միջոցների հաշվին Հյուսիսային պողոտայում դրվելու է ՔԱՅԼՈՂ ՄԱՐԴՈՒ արձանը: Ո՛չ, հանկարծ չմտածեք, որ խոսքը Նիկոլի արձանի մասին է, արձանը պատկերված է այս նկարում: Զարմանալի է, ո՞ւր է այս արձանի գլուխը, ձեռքերը, վերջապես ոտքերը ո՞ր ուղղությամբ են տանում... Ինչեւէ, որպեսզի ոչ այնքան տպագիր բառապաշարով չարտահայտենք, թե այս արձանի ու այն տեղադրողների բնութագիրը որն է, ընդամենը մեջբերենք «Վետո» նախաձեռնության ակտիվիստ, ոստիկանության պաշտոնաթող գնդապետ Ռոբերտ Մելքոնյանի կարծիքը. «Այ քայլող արձանը պետք է այսպես փոքր գլխով լինի, իր համակիրների նման... Որովհետեւ ստերին ու երազանքներին հավատալու համար խելք պետք չի... Ուղեղն անջատածներին, կռապաշտներին, միամիտներին շատ խելք պետք չի, նրանց ուղղակի առաջնորդող է պետք եւ նրանք գլուխը կոխած իրենց նախորդի հետույքին, այդպես իծաշարուկ կգնան «լուսավոր» անդունդ` Նոխազի հետեւից...»: Այո, դուք իրավացի եք, պարոն գնդապետ, իրոք, որ սա տիպիկ տգետ պողոսի/պողոսուհու արձան է:

ԶԱՐՄԱՆՔ

Ինչպես հայտնի է, բավականին շքեղ պայմաններում «ամենայն հայոց ստուկաչ» ԱՐՄԱՆ ԲԱԲԱՋԱՆՅԱՆԸ միջոցառում էր անցկացրել, ձեւավորելու Նիկոլի եւ հեղափոխությանը պաշտպանող անհասկանալի կառույց: Իհարկե, հետաքրքիր կլիներ ճշտել, թե հերթական ինչ խառնակչությունն է նախաձեռնել ժամանակին սեփական մոր դեմ ցուցմունք տված այդ արարածը, սակայն «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ Նարեկ Սամսոնյանն առաջարկում է հարցին ավելի պարզ նայել. «Նիկոլ Փաշինյանի պաշտպանության» ճակատ: Ասում են շաբաթ օրը Մարիոթում «Ի պաշտպանություն Նիկոլ Փաշինյանի» 40-50 հոգանոց խումբ է ձեւավորվել: Շատ հեռատես մարդիկ են, բայց Նիկոլի պաշտպանությամբ զբաղվողները. Փաշինյանը դեռ բանտում չէ, բայց արդեն իրեն պաշտպանողների նախաձեռնություն ունի: Կհասցնե՛ք, մի վռազեք...»: Իրոք որ, ինչո՞ւ միանգամից վատը մտածենք:

ԶԱՐՄԱՆՔ

Անշուշտ, ՌՈՒԲԵՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԸ, ում հետեւից այժմ ընկել են իրավապահները, շատ հեռու է սուրբ լինելուց, բայց միանշանակ է, որ նրա կեցվածքը տղամարդավայել է: Ինչպես հայտնի է, այն մարդիկ, ովքեր Նիկոլի խոսքով ժամանակին «ճամպրուկով փող» էին իբր թե տանում Բաղրամյան 26, այժմ այդ նույն «ճամպրուկները» (կամ ուսապարկերը) տարել են ուղիղ Աննա Հակոբյանի հիմնադրամ, եւ հեռուստաեթերում բացեիբաց ասվել է, որ շուրջ 5 մլն դոլար է հավաքվել: Իսկ Հայրապետյանը ուղղակիորեն հայտարարեց, որ ոչ մի լումա այդ հիմնադրամին չի վճարել եւ չի վճարելուՆա շատ-շատերի դիմակները պատռեց եւ քամահրանքով արձագանքեց իր դեմ հարուցված քրեական հետապնդմանը: Բայց չենք կարող, հաճելիորեն զարմանալով հանդերձ, դիմանալ գայթակղությանը եւ չմեջբերել նրա ասածը Անդրանիկ Քոչարյանի մասին. «Այստեղից թող գնան վախկոտ անդրանիկքոչարյանները»:

ԶԱՐՄԱՆՔ

Զարմացած է 
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆԸ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА