o C     09. 07. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Կանայք անվիճելիորեն ավելի լավն են, քան տղամարդիկ». Բարաք Օբամա

16.12.2019 21:49 ԱԽ ԿԱՆԱՅՔ
«Կանայք անվիճելիորեն ավելի լավն են, քան տղամարդիկ». Բարաք Օբամա

ԱՄՆ 44-րդ նախագահ Բարաք Օբաման, ելույթ ունենալով Սինգապուրում առաջնորդության թեմայով միջոցառմանը, հայտնել է, որ կանայք «կատարյալ չեն», սակայն անվիճելիորեն տղամարդկանցից լավն են, գրում է BBC-ն:

Երբեմն քո սիրտն ավելի վաղ է կանխազգում, որ մի բան այն չէ, քան գիտակցությունդ

Իր ելույթի ընթացքում Օբաման նշել է, որ աշխարհում դարեր շարունակ խնդիրներ են հարուցել հիմնականում տղամարդիկ, որոնք իշխանությունը չզիջելու համար պատրաստ են ցանկացած քայլի:

ԱՄՆ նախկին նախագահի խոսքով՝ պաշտոնավարման տարիներին բազմիցս մտածել է, թե ինչպիսին կլիներ աշխարհը, եթե այն կանայք ղեկավարեին:

«Կանա՛յք, պարզապես ուզում եմ ասել, որ դուք կատարյալ չեք, բայց անվիճելիորեն ավելի լավն եք, քան տղամարդիկ»,- հայտնել է Օբաման և հավելել. «Միանգամայն վստահ եմ, որ եթե աշխարհի վրա գոյություն ունեցող յուրաքանչյուր պետությունում ղեկավարեին կանայք, մենք բոլոր ոլորտներում զգալի փոփոխություններ կարձանագրեինք»:

Հարցին, թե արդյոք չի մտածում կրկին քաղաքականություն վերադառնալու և պաշտոն զբաղեցնելու մասին, Օբաման պատասխանել է, որ իր կարծիքով՝ քաղաքական գործիչը ճիշտ ժամանակին պետք է վայր դնի իր լիազորություները և հեռանա ասպարեզից:

Բարաք Օբաման ԱՄՆ նախագահ է եղել 2009-2017 թվականներին:

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА