o C     06. 06. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Խոշտանգման ենթարկված տղամարդու բարեկամուհին մանրամասնել է.պայքարելու են մինչեւ վերջ

16.12.2019 12:00 ՔՐԵԱԿԱՆ
Խոշտանգման ենթարկված տղամարդու բարեկամուհին մանրամասնել է.պայքարելու են մինչեւ վերջ

Հայտնի է, Newsmedia.am-ում հրապարակված «Սկանդալային տեսանյութ. Հայրենի ոստիկանները՝ մահակով ու հակագազով ցուցմունք են կորզում» վերտառությամբ տեսանյութի կապակցությամբ, քրեական գործ է հարուցվել Քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի երկրորդ մասով՝ պաշտոնեական լիազորություններն անցնելը, որը զուգորդվել է բռնություն գործադրելով։

Հրդեհ Երեւանի ավտոտնակներից մեկի նկուղում. տղամարդու այրված դի է հայտնաբերվել

Խոշտանգման կադրեր պարունակող տեսանյութի կապակցությամբ քաղաքացուն խոշտանգելու առերևույթ հանցագործության դեպքը տեղի էր ունեցել Հայաստանի ոստիկանության բաժանմունքներից մեկում: Տեսանյութի հրապարակումից մեկ օր անց, ծառայողական քննության շրջանակում ժամանակավորապես դադարեցվել էին ոստիկանության Ճամբարակի բաժնի պետ Նարեկ Սիմոնյանի լիազորությունները։

Ոստիկանությունը նաև հայտնել էր, որ աղմկահարույց տեսանյութը արվել է շուրջ 10 տարի առաջ:

Նախօրեին էլ հայտնի դարձավ, որ խոշտագնվող տղամարդը, ով այժմ (մեկ այլ քր գործով) իր պատիժն է կրում քրեակատարողական հիմնարկներից մեկում, շտապօգնության մեքենայով  տեղափոխվել է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» Բժշկական Կենտրոն: Պարզելու համար, թե ի՞նչ առողջական խնդիրներ ունի այժմ նախկինում խոշտանգված դատապարտյալը, եւ թե իրականում պայքարի ի՞նչ մարտավարություն են ընտրել դատապարտյալի հարազատները, NewsMedia.am-ը զրույց ունեցավ տեսանյությում խոշտանգված տղամարդու բարեկամուհիներից մեկի՝ Մերի Գրիգորյանի հետ, ով մեզ հետ զրույցում խոսեց դատապարտյալի ներկայիս առողջական վիճակի, եւ իրենց հետագա պայքարի մասին:

Տեսանյութը եւ այլ մանրամասներ սկզբնաղբյուր կայքում

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА