ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ, տեղ-տեղ առկա է մերկասառույց

16.12.2019 11:27 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ԹԵՄԱ
ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ, տեղ-տեղ առկա է մերկասառույց

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 16-ին՝ ժամը 08:30-ի դրությամբ ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ: Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար, իսկ բեռնատարների համար` անվաշղթաների կիրառման դեպքում: Վարդենյաց լեռնանցքում և Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին տեղ-տեղ առկա է մերկասառույց: Շիրակի մարզի Գյումրի քաղաքում և Լանջիկ-Մաստարա ավտոճանապարհին առկա է մառախուղ:

ԱԻն-ը զգուշացնում է՝ ՀՀ-ում կան փակ և դժվարանցանելի ճանապարհներ

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ՃԿԿ-ից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհին կատարվում են շինարարական աշխատանքներ, ինչի հետևանքով ճանապարհահատվածը բեռնատարների համար փակ է: Սահմանվել է Դիլիջան-Նոյեմբերյան-Բագրատաշեն այլընտրանքային ավտոճանապարհը:

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА