o C     20. 01. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Պարգեւ Սրբազանը պաշտոնապես հերքում է

14.12.2019 16:43 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ
Պարգեւ Սրբազանը պաշտոնապես հերքում է

Այսօր Irakanum.am լրատվամիջոցը հղում անելով Արցախի հոգևոր թեմի առաջնորդ Պարգև Սրբազանին՝ գրել է, թե իբրեւ Սրբազանը ասել է, որ Ռոբերտ Քոչարյանը եւ Սերժ Սարգսյանը պետք է նստեցնեին Լեւոն Տեր-Պետրոսյանին՝ ինչը բացարաձականապես ապատեղեկատվություն է: Այս մասին Iravunk.com-ի լրագրողի հետ զրույցում պաշտոնապես հերքել է  Արցախի հոգևոր թեմի առաջնորդ, Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, մանրամասնելով.

Արթուր Վանեցյանի նախկին օգնականը հերքում է անվանական զենք ստանալու մասին լուրը․ «Ժողովուրդ»

-Ես երբեւիցէ չեմ ասել, որ Ռոբերտ Քոչարյանը եւ Սերժ Սարգսյանը պետք է նստեցնեին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանին: Ընդհակառակը, ես իմ խոսքի մեջ ուղիղ ասել եմ, որ ո՛չ Ռոբերտ Քոչարյանի, ո՛չ էլ Սերժ Սարգսյանի մտքով երբեւիցէ չէր անցնում այնպիսի գաղափար, որ կարելի է նստեցենել ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանին՝ հաշվի առնելով նախագահի հանգամանքը եւ նրա անձեռնմխելիությունը:

Նկատենք, որ մինչ Սրբազանին մեր լրատվամիջոցին տված հերքումը` վերոհնշյալ կայքում մենք այլեւ չհանդիպեցինք հիշատակվածը նյութը:

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА