o C     20. 01. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Պետք է կույր լինել՝ չտեսնելու, որ սա դրսից ուղղորդվող իշխանություն է. Դավիթ Շահնազարյան

14.12.2019 16:25 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ
Պետք է կույր լինել՝ չտեսնելու, որ սա դրսից ուղղորդվող իշխանություն է. Դավիթ Շահնազարյան

Այն, ինչ արվում է գործող ռեժիմի կողմից, ծրագիր է՝ կապված Արցախի հարցի հետ և ուղղված Արցախի դեմ, այսօր կայացած կլոր սեղան-քննարկման ժամանակ ասաց ԱԱԾ նախկին տնօրեն Դավիթ Շահնազարյանը։

«Հայաստանում ուրիշ հարց գոյություն չունի։ Այս իշխանությունները դեռ դրսում էին, իսկ ես շատ մարդկանց ասում էի, որ սա հակարցախյան շարժում է։ Լրիվ կիսում եմ այն մտահոգությունները, որ այս իշխանությունը ոչինչ չի անելու։ Պետք է կույր լինել՝ չտեսնելու, որ սա դրսից ուղղորդվող իշխանություն է», - բնդգծեց բանախոսը։

Նրա խոսքով՝ երբ ՀՀ վարչապետի տիկինն Ադրբեջանի առաջին փոխնախագահին հրավիրում է Արցախ, նույն հաջողությամբ կարող էր հրավիրել Շվեյցարիա։

«Առայժմ որեւէ մեկնաբանություն չունեմ». Դավիթ Շահնազարյանը՝ Գեորգի Կուտոյանի մահվան մասին

«Ինքը կարող էր հրավիրել իր տուն, իր տանը մուղամ լսելու, նորմալ կլիներ», - ասաց Դավիթ Շահնազարյանը՝ ընդգծելով, որ իշխանությունների վարած քաղաքականության հետևանքով Արցախի սուբյեկտայնությունն էապես իջել է։

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА