o C     20. 01. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ձեր բոլոր հարցերը քաղաքական գործչի հարցեր են, քաղաքական դիրքորոշումներ են. Ինչո՞ւ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորին նյարդայնացրեց մեր հարցերը

14.12.2019 14:37 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ
Ձեր բոլոր հարցերը քաղաքական գործչի հարցեր են, քաղաքական դիրքորոշումներ են. Ինչո՞ւ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորին նյարդայնացրեց մեր հարցերը

«Իրավունքի» զրուցակիցն է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, նախկին լրագրող Վահագ Հովակիմյանը:
- Պարոն Հովակիմյան, տարեսկզբին իշխանությունը հայտարարեց տնտեսական հեղափոխության մասին, ըստ Ձեզ այսօր տնտեսական հեղափոխություն ապրած երկրո՞ւմ ենք մենք ապրում:
- Իհարկե՛, տնտեսական հեղափոխություն ունենք, միանշանակ ունենք եւ դրա մասին Դուք էլ շատ լավ գիտեք, հիմա ուղղակի հարցնում եք:
- Կասե՞ք, որտեղ են արտացոլված:
- Դրա արտացոլումը Դուք կարող եք գտնել փոքր եւ միջին բիզնեսի հետ խոսելիս, ոչ թե քաղաքական գործիչներին հարցնելուց: Ա՛յ, իրենց հարցնեք տեսեք ինչեր են փոխվել: Որովհետեւ ես ինչ ասեմ դա գնահատելու եք, որպես սուբյեկտիվ կարծիք: Իսկ, ավելի օբյեկտիվ գնահատական ստանալու համար ես պիտի խնդրեմ, պիտի առաջարկեմ, հորդորեմ, որպեսզի բիզնեսին այդ հարցերը տաք:
- Ես խոսում եմ շարքային քաղաքացու կյանքի որակի բարելավման մասին, ոչ թե բիզնեսմենների: Խոսում եք թոշակների բարձրացման մասին, այն դեպքում, երբ ընդամենը տաս տոկոսով է թոշակը բարձրացել, որը 2, 3 լավ թող հինգ հազարի բարձրացում լինի: Այն ինչ նախարարների եւ փոխանախարարների պարգեւավճարները մի քանի անգամ գերազանցում են, սա՞ է փոփոխությունը:
- Նախ թոշակը, այ՛ո բարձրացել է տաս տոկոս, Դուք ասում եք 2-3 հազար դրամ: Իրականում 2-3 հազար դրամ չէ` կարող մի դեպքում լինել հինգ հազար, մեկ այլ դեպքում 10 հազար: Օրինակ, զինվորականների թոշակներն է բարձրանում: Իսկ Դուք հարցը նսեմացրեցիք: Կամ, ասում եք հասարակ քաղաքացիներ, իսկ Ձեզ ի՞նչ է թվում անհատ ձեռներեցը հասարակ քաղաքացի չի, կամ մանկավարժը քաղաքացի չէ՞:
- Դե իմ ասածն էլ է դա, ինչո՞ւ, օրինակ մանկավարժների աշխատավարձները չեք հասցնում նախարարների ու փոխանախարարների աշխատավարձի չափերիին, Դուք չէ՞ ասացիք, որ բոլորը հասարակ քաղաքացի են:
- Ա՛յ, էդ Ձեր մոտեցումը շատ սխալ է: Ընդհանրապես ՀՀ-ի պես պետությունը ունի այսօր ունի աշխատավարձով ապրող պաշտոնյաններ, որոնք պետք է արժանապատիվ աշխատավարձ ստանան: Իսկ ձեր ասածն այն է, որ պաշտոնյան պետք է սոված ապրի, քանի սոցիալական վիճակը չի բարելավվել: Եվ, մի բան էլ Ձեզ, որպես լրագրող հուշեմ` պարգեւավճարները միշտ էլ եղել են:
- Ինձ հուշելու կարիք չկա, բայց բոլոր տարիներին Ձեր այսօրվա քաղաքական ուժը քննադատել է դա, ինչո՞ւ եք հիմա նույնը անում:
- Որովհետեւ այն ժամանակ պարգեւավճարները եղել այն պաշտոնյանների համար, որոնց համար այդ պարգեւավճարը եղել է մեկ օրվա ծախս: Հիմա նույն պարգեւավճարը տրվում է պաշտոնյաններին, որոնք ապրում են աշխատավարձով:  Ուրեմն Դուք` նկատի ունեմ Ձեր լրատվամիջոցը , այն ժամանակ կարող էր այդ խնդիրը բարձրաձայնել, հիմա իրավունք չունեք:
- Դուք եք փաստորեն ասելու, ինչի իրավունք ունե՞նք` ինչի՞ ոչ:
- Ո՛չ, ուղղակի պարգեւավճարների թեման հեղափոխությունից հետո բարձրաձայնվեց այն ժամանակ, երբ իշխանական թեւը դարձավ ըննդիմադիր եւ լրատվական դաշտի կատարյալ մեծամասնությունը սկսեց այդ թեմայից խոսել, Դուք նույնպես:
Ուզում եմ հասկանալ, ինչո՞ւ եք անընդհատ ինձ թիրախավորում:
- Ձեզ չեմ թիրախավորում, որովհետեւ Ձեր հարցերը արդեն քաղաքական դիրքորոշում են արտահայտում:
- Նույն հարցերը Դուք էիք ժամանակի տալիս նախկին իշխանականներին, ու դա նորմալ էր ընկալվում: Իսկ հիմա, փաստորեն` ոչ:
- Կարող եք գնալ իմ հարցազրույցները հանել, ես հարցերիս մեջ արդեն պատասխան չեմ դրել:
- Պարոն Հովակիմյան, դուք ասացիք, որ անհատ ձեռներեցները, նախարարները բոլորը հասարակ քաղաքացի են, բա իմ ասածն էլ է դա: Այդ դեպքում ինչո՞ւ պետք է նախարարը ստանա արժանապատիվ աշխատավբարձ, իսկ, օրինակ մանկավարժը` ոչ:
- Այո, ես քաղաքացիներին հասարակ եւ առանձնահատուկի չեմ տարբերում:
- Շատ, լավ, խնդրում եմ հարցիս պատասխանեք:
- Պատասխանեմ, նախարարը արժանապատիվ աշխատաբարձ ստանալով ապահովվելու է, որպեսզի մանկավարժի աշխատավարձը արժանապատիվ լինի: Ընդամենը մեկ տարում առաջին անգամ տեղի է ունեցել աշխատավարձի բարձրացում, որը վեցը տարի տեղի չէր ունեցել: Իսկ Ձեր հարցի մեջ սրտացավությամբ քողարկված անտարբերություն կա, Ձեր հարցապնդումը ավելի վատ հետեւանքների կարող է տանել, այդ նույն խոցելի խմբերին ավելի վատ դրության մեջ դնելով:
- Այսինքն ե՞ս եմ մեղավոր, որ ունենք այն ինչ ունենք:
- Ո՛չ, ես ասում եմ, որ Ձեր լրատվամիջոցի դավանած հայացքները...
- Դավադի՞ր են:
- Ոնց ասեմ...Պարզապես Ձեր հայացքները ավելի վատն են: Հիմա Դուք քաղաքական գործչի դիրքերից եք հանդես գալիս:
- Լավ չի՞ պարոն Հովակիմյան, գուցե ապագայում դառնամ քաղաքական գործիչ, ինչպես որ պարոն վարչապետը կամ Դուք` այսօր:
- Ախր Ձեր բոլոր հարցերը քաղաքական գործչի հարցեր են, քաղաքական դիրքորոշումներ են:

«Ցանկացած նմանատիպ դեպք տարօրինակ է». Էդմոն Մարուքյան

Հ.Գ. Պատգամավորի հետ զրույցի առավել ուշագրավ հատվածները կարդացեք «Իրավունքի» առաջիկա համարում:

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА