o C     20. 01. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Արաբկիր» ԲԿ տեղափոխված երեխայի հայրը ծեծել է բժշկին

14.12.2019 16:10 ԻՐԱՎՈՒՆՔ
Արաբկիր» ԲԿ տեղափոխված երեխայի հայրը ծեծել է բժշկին

Արաբկիր» բժշկական կենտրոնի լրատվական ծառայությունից հայտնում են, որ  սույն թվականի դեկտեմբերի 11-ին Արաբկիր Բժշկական համալիրի ընդունարան են դիմել ծնողներ, ում երեխան ունեցել է բարձր ջերմություն և ջերմային ցնցումներ:

Երևանում երկաթյա ձողով հարվածել են կանչով բնակարան ժամանած բժշկին, վերջինս տեղափոխվել է հիվանդանոց

Ընդունարանում բժշկական անձնակազմի կողմից բուժօգնություն ցուցաբերելու ընթացքում երեխայի հայրը դրսևորել է ագրեսիվ պահվածք՝ կոտրել է բժշկի սեղանի ապակին, վնասել է վիրաբուժական ընդունարանի դուռը, պատռել է սեղանին դրված մեկ այլ հիվանդի պատմագիրը: Իրավիճակը կանխվել է հիվանդանոցի և անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից:

Երեխան տեղափոխվել է վերակենդանացման բաժանմունք՝ հետագա բուժման նպատակով: Հաջորդ օրը` կեսօրին, երեխայի ծնողներն, ըստ «Արաբկիր» բժշկական համալիրում գործող կարգի, հրավիրվել են վերակենդանացման բաժնի վարիչի սենյակ՝ երեխայի վիճակի մասին տեղեկատվություն ստանալու նպատակով:

Այդ ընթացքում հայրն անվայել խոսքեր է հնչեցրել բաժանմունքի վարիչի հասցեին և գլխով հարվածել վերջինիս դեմքին, ինչի հետևանքով բժիշկը ստացել է մարմնական վնասվածք։ Տեղի ունեցած միջադեպի մասին հայտնվել է Արաբկիրի ոստիկանություն: 

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА