o C     24. 01. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

72-ամյա Էլթոն Ջոնին նկատել են Սիդնեյում թենիս խաղալիս (լուսանկարներ)

15.12.2019 12:00 ՄՇԱԿՈՒՅԹ
72-ամյա Էլթոն Ջոնին նկատել են Սիդնեյում թենիս խաղալիս (լուսանկարներ)

Համաշխարհային ճանաչում ունեցող երաժիշտ Էլթոն Ջոնն այժմ Ավստրալիայով հրաժեշտի շրջագայության մեջ է գտնվում:

Չնայած բազմազբաղ առօրյային՝ 72-ամյա աստղը որոշել է ընդմիջում վերցնել աշխատանքից և հանգիստը վայելել իր նախընտրած ձևով: Ուրբաթ` դեկտեմբերի 13-ին, Էլթոն Ջոնին նկատել են Սիդնեյի արևելյան Դարլինգ Փոյնթ արվարձանում թենիս խաղալիս, հայտնում է Daily Mail պարբերականը:

Էլթոն Ջոնը հիվանդության պատճառով հետաձգել է ԱՄՆ-ում կայանալիք համերգը

Որպես սպորտի մեծ սիրահար՝ հայտնի աստղը պարբերականի կողմից արված նկարներում խաղից հետո իր հանգիստն է վայելում`կրելով ոճային գլխարկ, ակնոցներ, սպիտակ մարզակոշիկներ և հարմարավետ հագուստ:

Ինչպես ավելի վաղ նշել էր Tert.am-ը` Էլթոն Ջոնի հայտնի Your Song երգի բառերի ձեռագիր տարբերակն աճուրդում վաճառվել է 240 հազար դոլարով: Տեքստը գրել է բառերի hեղինակ Բեռնի Թոփինը, որի հետ Էլթոն Ջոնը սերտորեն համագործակցել է տասնամյակներ շարունակ:

He's a chatty man: Elton was then spotted making conversation with a gentleman believed to be his personal trainer, who stood beside him holding a tennis racket

Fitness fanatic: He finished his look with a pair of stylish white trainers, and was spotted making conversation with a gentleman believed to be his personal trainer while Down Under

Casual-chic! The Rocket Man singer swapped his diamante stage ensembles for a more casual get-up, wearing an over-sized blue T-shirt and grey leggings for the occasion

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА