o C     20. 01. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Իշխանություններին օր առաջ անհրաժեշտ են արտահերթ ԱԺ ընտրություններ, որ ամբողջությամբ չճխլվեն Արցախյան բանակցությունների բեռի տակ. Արմեն Աշոտյան

14.12.2019 14:07 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ
Իշխանություններին օր առաջ անհրաժեշտ են արտահերթ ԱԺ ընտրություններ, որ ամբողջությամբ չճխլվեն Արցախյան բանակցությունների բեռի տակ. Արմեն Աշոտյան

Այսօր ունենք իրավիճակ, երբ Արցախյան հիմնախնդրի լուծման բանակցային գործընթացի բովանդակությունը շատ է մոտեցել այն ժառանգությանը, որ Հայաստանի Հանրապետական կուսակցությունն է թողել՝ որպես բանակցային փաստաթուղթ, բայց բազմաթիվ կորուստներով: Այս մասին «Ադեկվադ դիսկուրս» կլոր սեղան-քննարկման ընթացքում հայտարարեց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը:

​​​​​​​«Հիասթափված եմ Նիկոլ Փաշինյանի տմարդի վերաբերմունքից». Արմեն Աշոտյան

Նա ընդգծեց, թե իրավիճակը լուծելու համար օր առաջ անհրաժեշտ են արտահերթ խորհրդարանական ընտրություններ: «Դրանք գնալով ավելի շատ պետք կլինեն հենց գործող իշխանություններին, որպեսզի նրանք ամբողջությամբ չճխլվեն Արցախյան բանակցությունների բեռի տակ»:

Ըստ Աշոտյանի՝ բանակցային գործընթացի կորուստը միայն ժամանակային չէ, օրակարգային կորուստներ կան:

«Բրատիսլավայի եռակողմ հայտարարությունը 2016թ. պայմանավորվածություններից շեշտում է միայն ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի մանդատի ընդլայնման հարցը և չի դիտարկում շփման գծում մոնիտորինգի ներդրման անհրաժեշտությունը»,-ասաց Աշոտյանը:

Նա նշեց, թե երկրորդ կորուստը բանակցային գործընթացում Հայաստանի դիրքավորումն է:

«Եթե առաջ Հայաստանը բանակցային գործընթացում խաղում էր «սպիտակներով», հատկապես՝ Ապրիլյան պատերազմից հետո, այսօր մենք խաղում մենք «սևերով», կորցրել ենք նաև իմիջ, որովհետև եթե նախկինում մի կողմից առաջ էր տարվում երկրի քաղաքական օրակարգը, մյուս կողմից ստեղծում էր կայուն տպավորություն, որ Հայաստանը կոնստրուկտիվ կողմ է, իսկ Ադրբեջանը՝ դեստրուկտիվ, այսօր այդպիսի տպավորություն, չկա»,-ասաց Աշոտյանը, ապա հավելեց, թե իշխանությունների հանցավոր անգործություն և մեծամտության պարագայում օրակարգ է վերադարձել մի ագրեսիվ հարց ևս՝ այսպես կոչված «Արցախի ադրբեջանական համայնք»:

Ըստ Աշոտյանի՝ կորել է նաև «հեղափոխության» կապիտալիզացիայի մեսիջը. «Իհարկե, ի սկզբանե, մանկամտություն էր մտածել, որ ժողովրդավար Հայաստանի ու Արցախի դիրքավորումը ավտորիտար Ադրբեջանի ֆոնին՝ մեզ տալու է բանակցային առավելություն: Դա կարող էին մտածել մարդիկ, որոնք լուսային մղոններով հեռու են ռեալպոլիտիկից, գեոպոլիտիկայից, տարածաշրջանային անվտանգային քաղաքականությունից: Ակնհայտ է, որ այդ թեզը չի աշխատում»,- ասաց ՀՀԿ փոխնախագահը:

Վերջինիս կարծիքով՝ իշխանություններն ընկել են և մեզ բոլորիս գցել են «սուպեր լեգիտիմության» ծուղակը: «Նրանք այնքան են հրամցնում իրենց հանրային աջակցության՝ այսօր արդեն գոյություն չունեցող վարկանիշը, որ շատ դժվար է լինելու իրենց «ոչ» ասել այն հարցերում, որոնց Սերժ Սարգսյանն ասում էր «ոչ»: Սա կարևոր ցուցանիշներից մեկն է, որ հանրային քաղաքական համակարգում կա դիսբալանս: Նիկոլ Փաշինյանը չգիտի՝ ում վրա հղում անի, երբ ինչ-որ հարցով «ոչ» ասի»,-ասաց Աշոտյան

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА