o C     06. 06. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ստամբուլի օդանավակայանում նոր տեսակի թմրանյութի ռեկորդային խմբաքանակ են առգրավել

14.12.2019 14:26 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՔՐԵԱԿԱՆ
Ստամբուլի օդանավակայանում նոր տեսակի թմրանյութի ռեկորդային խմբաքանակ են առգրավել

Թուրքիայի ամենամեծ քաղաքներից մեկի` Ստամբուլի օդանավակայանի բեռների տերմինալում մաքսային ծառայողներն ավելի քան 1,7 տոննա թմրամիջոցի ռեկորդային խմբաքանակ են առգրավել, հայտնում է TRT Haber հեռուստաալիքը:

Ստամբուլի հայկական եկեղեցու դռան վրից խաչը պոկած անձը ձերբակալվել է

Նշվում է, որ խոսքը նոր սերնդի թմրամիջոցի մասին է՝ կրատոմի: Թուրք իրավապահները նմանատիպ նյութ առաջին անգամ են առգրավել:

Թմրամիջոցների խմբաքանակն Ինդոնեզիայից էր բերվել Ստամբուլ և պատրաստվում էր տեղափոխվել ԱՄՆ: Կրատոմը հայտնաբերվել էր հատուկ վարժեցված շների օգնությամբ ստուգումների և վերցված նմուշների հետազոտությունից հետո:

Իրավապահները փաստի առնչությամբ հետաքննություն են սկսել և պարզում են թմրանյութի ապօրինի շրջանառության մեջ ներգրավված անձանց ինքնությունը:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА