o C     20. 01. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Էլ ինչ ամանոր առանց համեղ կերակուրների.Մամուլյան

14.12.2019 15:22 ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
Էլ ինչ ամանոր առանց համեղ կերակուրների.Մամուլյան

Ամանորյա ուտեստների մասին Iravunk.com-ը զրուցեց «Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման» ՀԿ նախագահ Սեդրակ Մամուլյանի հետ։ Սեդրակ Մամուլյանի կարծիքով ՝ նոր տարուն պետք է պատրաստել տոնական և ծիսական ուտեստներ՝ դոլմայի տարբեր տեսակներ, օրինակ՝ պասուց դոլմա, խաշիլ, լցոնած հնդկահավ և այլն։ Նրա խոսքով՝ ամանորին շատ կարևոր է նաև ապուրների դերը։ Մամուլյանը խորհուրդ է տալիս ՝պատրաստել սպաս, չորացրած մրգերով այլ ապուրներ։

10, 20 հազար դրամ կմուծես կմասնակցես քննությանը

Դրանք նման են կոմպոտների, սակայն իրենց մեջ ունեն նաև ձավարեղեն։ Մամուլյանի կարծիքով՝ ամանորյա սեղանի կարևորագույն բաղադրիչներից է քաղցրեղենը։ Խորհուրդ է տրվում պատրաստել ավանդական կլոր գաթա, սեղանին ունենալ չորացրած մրգեր։ Մամուլյանի խոսքով՝ խոզի բուդը որևէ խորհուրդ չունի, ուստի պարտադիր չէ։ Պետք է երևակայությունն աշխատեցնել, հավելեց Մամուլյանը։ Ամանորին հաճախ հանդիպող իշլի քյուֆթայի մասին Սեդրակ Մամուլյանը հետևյալ կարծիքն ունի․

«Դա նույն Զեյթունի կոլոլակն է, իսկ նրբաբլիթները ռուսական խոհանոցից են թափանցել հայկական իրականություն»։

Մամուլյանը նաև խորհուրդ է տալիս՝ պատրաստել նրբաբլիթներ հայկական ավանդական լավաշով։ Ինչպես նաև նա խորհուրդ է տալիս պատրաստել ձուկ լավաշի մեջ․ իշխանը կամ կարմրախայտը մշակել թթվասերով, համեմունքներով, ապա փաթաթել լավաշի մեջ և եփել 160 ջերմաստիճանում։Մամուլյանի խոսքով ՝ խրախուսելի է հետևյալ աղցանը՝ տապակած սմբուկ, տավարի միս, նռան հատիկներ, կանաչի, թթվասեր, համեմունքներ։

ՀԱՅԿ ԳԵՎՈՐԳՅԱՆ 

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА