ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Նոր մանրամասներ Գագիկ Խաչատրյանի քրեական գործից. ուր են գումարները․ «Ժողովուրդ»

14.12.2019 11:16 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ
Նոր մանրամասներ Գագիկ Խաչատրյանի քրեական գործից. ուր են գումարները․ «Ժողովուրդ»

Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանին կալանավորելու որոշումից անցել է շուրջ 5 ամիս, եւ նախաքննական մարմինը տարվող քննության մասով ոչինչ չի հայտնում: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` սույն քրեական գործի շրջանակներում ԱԱԾ-ն բազմաթիվ անձանց է հրավիրել հարցաքննության, որոնց մեջ կան նախկին եւ ներկա ՊԵԿ պաշտոնատար անձինք: Եվ հետաքրքիր է, որ Գագիկ Խաչատրյանը ԱԱԾ-ում քննվող քրեական գործով դեռեւս որեւէ գումար չի վերականգնել, ինչը, օրինակ, արել էր ՀՔԾ-ում իր մասով քննվող քրեական գործի շրջանակներում:

Գեներալ-լեյտենանտի կոչում՝ Տիրան Խաչատրյանին

Հիշեցնենք, որ ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանը Հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի շրջանակում ուներ մեղադրյալի կարգավիճակ, եւ գործը վերաբերում էր պետական սուբսիդավորման ծրագրով գյուղացիներին մատչելի գներով տրամադրված պարարտանյութերի գործընթացին: Եւ Խաչատրյանը անմիջապես 800 մլն դրամը վերականգնել էր պետբյուջե: Հիշենենք նաեւ, որ սա այն նույն քրգործն է, որով մեղադրանք է առաջադրված նաեւ նախկին նախագահ Սերժ Սարգսյանին»:

Մանրամասները՝ Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА