o C     23. 02. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ

13.12.2019 22:20 ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ
ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ

ՖԵՅՍԲՈՒՔՅԱՆ ՀՈՒՄՈՐ

ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ

Պողոսներ եւ պողոսուհիներ, մի խոսքով զոմբոմասսա, հիմիկվանից ասեմ, թե ինչ է սպասվում ձեզ ամանորյա գիշերը հրապարակում: Ձմեռ պապիկը լինելու է Վարդգես Գասպարին, Ձյունանուշն էլ էն կալբաս գողացող ղժղժան զոմբին: Քաջ Նազարն ու Ուստիանը շրջապատված են լինելու աննախադեպ շատ թիկնապահներով:

ՀԱՅԿԱԶ ՊԱՊԻ

 

ԲԵՌՆԱԹԱՓՄԱՆ ՕՐ (ԱՆՆԱՅԻ` ԱՄԱՆՈՐՅԱ ՈՒՏԵՍՏՆԵՐԻՑ ՀՐԱԺԱՐՎԵԼՈՒ ԿՈՉԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)

ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ

Գուրմանների ասոցիացիայից հայտնում են, որ Նիկոլն ու կնիկը էս մի տարվա ընթացքում էնքան են կերել, որ բլինչիկի ու խոզի բդի երեսին էլ չեն կարողանում նայել:

 

ՄԱՔՈՒՐ ՕԴԻՆ` ԱՆՈԹԻ (ԾԵՐԱՆՈՑՆԵՐԸ ՎԵՐԱՑՆԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)

Ըստ Սոցապ. նախարարության` քանի որ երկրում արտաքին ներդրումներ այդպես էլ չեն լինում, բյուջեն խնայելու նպատակով որոշվել է ծերանոցները փակել, բոմժանոցներ բացել բաց երկնքի տակ:

ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ

 

ԹՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՔՍԻՈՄԱ (ՆԻԿՈԼԻ ԿՈՂՄԻՑ` ՀՅԴ-ԻՆ ԶՐՈ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՈՒԺ ԱՆՎԱՆԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)

Ըստ Աղվան Վարդանյանի` ՀՅԴ-ի ազդեցությունը այն ժամանակ վերածվեց զրոյի, երբ շատից-քչից ունեցած իր վարկանիշը բազմապատկեց Նիկոլի զրոյով:

 

ՆՊԱՏԱԿԸ ԱՐԴԱՐԱՑՆՈՒՄ Է ՄԻՋՈՑԸ

Ըստ տնտեսագետների` Նիկոլը ժողովրդին Նոր տարվա գիշերը բրդուճ մատուցելով, նրանց հասկացնել է տալիս, որ միայն այդ օրն են այն ուտելու, իսկ մնացած օրերին սոված զկռտալու են:

ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА