o C     21. 01. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ոստիկանների կողմից խոշտանգման ենթարկված տղամարդը Շտապ օգնության բրիգադով տեղափոխվել է հիվանդանոց

13.12.2019 17:12 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔՐԵԱԿԱՆ
Ոստիկանների կողմից խոշտանգման ենթարկված տղամարդը Շտապ օգնության բրիգադով տեղափոխվել է հիվանդանոց

Iravunk.com-ի տեղեկություններով այս պահին Շտապ օգնության բրիգադով «Սուրբ Գրիգոր լուսավորիչ» բկ է տեղափոխվել համացանցում հայտնված հայտնի տեսանյութում ոստիկանների կողմից խոշտանգման ենթարկված տղամարդը, ով այժմ մեկ այլ գործով ազատազրկված է։ 

Նախարարության կողմից հանձնարարական է իջեցվել․ քրեակատարողական հիմնարկներում դատապարտյալների մահվան հետքերով․ «Ժողովուրդ»

Խոշտանգման ենթարկված տղամարդը` մեզ հասած տեղեկություններով այս պահին գտնվում է առողջական վատ վիճակում, բողոքում է գլխի շրջանում ունեցած սուր ցավերից: Սակայն մինչ այս պահը` ցավերի առկայության պայմաններում չի անցել գլխուղեղի եւ պարանոցի անոթների հետազոտություն:

Հավելենք, որ մեզ հասած տեղեկությունների համաձայն` վերջինս տարիներ շարունակ տառապել է գլխի շրջանում սուր ցավերով: Ցավերը, հատկապես ահագնացել են դաժան խոշտանգման ենթարկվելուց հետո: 

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА