o C     23. 02. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆՈՒՄ ԲՈԼՈՐԸ ԶԲԱՂՎԱԾ ԵՆ ԱՄԱՆՈՐՅԱ ՓՈՂԵՐԸ ԾԱԽՍԵԼՈՎ

13.12.2019 21:50 ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆՈՒՄ ԲՈԼՈՐԸ ԶԲԱՂՎԱԾ ԵՆ ԱՄԱՆՈՐՅԱ ՓՈՂԵՐԸ ԾԱԽՍԵԼՈՎ

Հայտնի է, որ Երեւանի ամանորյա միջոցառումների ընդհանուր բյուջեն այս տարի կազմում է 325 797 100 դրամ կամ շուրջ 680.000 դոլար: Այս ցուցանիշը մի քանի անգամ գերազանցում է նախորդ 5 տարիներին ամանորյա եւ սուրբծննդյան միջոցառումների համար հատկացված բյուջեներին:

​​​​​​​«Մարդի ծեծը վարդի ծեծ ա». երբ Սորոսի հիմնադրամը մտնում է մետրո

Այսպես, Երեւանում ամանորյա միջոցառումների համար հատկացված գումարը վերջին 5 տարիներին կազմել է`

2014թ.-113 120 000 դրամ,

2015թ.-136 141 900 դրամ,

2016թ.-157 180 200 դրամ,

2017թ.-192 478 000դրամ,

2018թ.-222.351.800 դրամ:

Այսինքն, եթե գործող իշխանությունները ընդդիմադիր ժամանակներում ամեն ամբիոնից գոռում էին, թե նման միռոցառումներով, այդ թվում՝ ամանորյա ծախսերով այն ժամանակվա իշխանությունները «թալանում են ժողովրդին», ապա այդ տրամաբանությամբ կարող ենք ֆիքսել, որ «թալանը» ներկայումս եռապատկվել էԱմեն դեպքում, կոնկրետ ինչի՞ վրա են պատրաստվում ծախսել այդ մոտ 700 հազար դոլարը: Փաշինյանը խոստանում է՝ աներեւակայելի տոնակատարություն: Ո՞րն է դա, ի՞նչ են անելու: Հաշվի առնելով, որ անցած տարվա նման տոնածառով մարդկանց խաբելու տարբերակն էլ այս տարի չկա, այսինքն՝ ողջ գումարը պետք է ծախսվի այդ միջոցների շռայլման պատասխանատվությունը ստանձնած, Նիկոլի ասած, «հրաշքի» վրա: Քաղաքապետարանից փորձեցինք ստանալ ամանորյա միջոցառումների ընդհանուր բյուջեի նախահաշիվը, թե կոնկրետ ինչի վրա` որքան գումար է ծախսվելուՔաղաքապետարանից խնդրեցին գրավոր ուղարկել, քանի որ բոլորը զբաղված են ամանորյա միջոցառումներով: Կուղարկենք, խնդիրը դա չէ: Բայց նաեւ նկատենք, որ եթե բոլորը զբաղված են այդ հսկայական փողերը ծախսելով, պետք է անգիր իմանային՝ թե ինչի վրա եւ ինչպես, ու անմիջապես էլ պատասխանեին:

ՈՒՐ ԳՆԱՑԻՆ ԱՄԱՆՈՐԻ ՀԱՐՅՈՒՐԱՎՈՐ ՄԻԼԻՈՆՆԵՐԸ. ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԸ ՀԱՄԱՌՈՐԵՆ ՉԻ ԱՍՈՒՄ

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА