o C     17. 02. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՔԱՂԱՎԻԱՑԻԱՅՈՒՄ ԳԵՐԱԴԱՍՈՒՄ ԵՆ «ՌԱՅՆ ԷՅՐԻ» ԹԵՄԱՅՈՎ ՉԽՈՍԵԼ

13.12.2019 21:40 ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
ՔԱՂԱՎԻԱՑԻԱՅՈՒՄ ԳԵՐԱԴԱՍՈՒՄ ԵՆ «ՌԱՅՆ ԷՅՐԻ» ԹԵՄԱՅՈՎ ՉԽՈՍԵԼ

Դեռեւս դեկտեմբերի 4-ին «Իրավունքը» պաշտոնական գրությամբ դիմել էր Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ Տաթեւիկ Ռեւազյանին` խնդրելով տեղեկատվության ազատության մասին օրենքի համաձայն՝ հնգօրյա ժամկետում տեղեկություն տրամադրել, թե երբ է «Ռայն Էյր» ավիաընկերությունը դեպի Հայաստանի Հանրապետություն թռիչքներ իրականացնելու նպատակով հայտ ներկայացրել Քաղաքացիական ավիացիայի կոմիտեին, հաստատվե՞լ է կանոնավոր փոխադրումների իրականացման հայտը, տրվե՞լ է թույլտվություն: Ի՞նչ տիպի օդանավերով է ավիաընկերությունը պատրաստվում չվերթներ իրականացնել դեպի Հայաստանի Հանրապետություն: Եթե օդի տուրքի վերացման մասին հարցը դեռ քննարկվում է, ապա ի՞նչ մեխանիզմներով է որոշվել արդեն իսկ վաճառվող  ավիատոմսերի գինը:

Ինչպես է երգիչ Մհերը օդանավում հանգստացրել 30 րոպե անընդմեջ լացող երեխային․ ֆոտո

Օրենքով սահմանված ժամկետը լրանալուց հետո ակնկակալում էինք մեր հարցերի գրավոր պատասխանը, բայց հետեւեց քար լռությունՄենք ինքներս փորձեցինք զանգահարել եւ տեղեկանալ մեր հարցերի պատասխանների ճակատագրով: Քաղաքացիական ավիացիայի կոմիտեից նախ մեզ տեղեկացրին, որ չեն գտնում մեր հարցումը: Հետո, երբ տեղեկացրինք, որ հարցումն ուղարկելուն պես` զանգահարել ենք, որ պարզենք` ստացել են, թե` ոչ, պատասխանեցին, որ` այո, զանգ ստացել են: Հասկանալով, որ պատասխանելուց չեն կարող, այսպես ասած, գլուխներն ազատել, մի լավ «փնտրելուց» հետո գտան հարցումը եւ ասացին, որ կպատասխանեն շատ կարճ ժամանակահատվածումՄեկ օր անց կրկին դիմեցինք Քաղաքացիական ավիացիայի կոմիտե, որտեղից այս անգամ մեզ ասացին, որ իրենց մոտ երկօրյա կոնֆերանս է, բոլորը զբաղված են. «Կպատասխանեք հնարավորինս արագ»: Թե, երբ է այդ արագը` չմանրամասնեցինՀիշեցնենք, ՀՀ օրենսդրությունը հստակ ժամանակացույց է սահմանել, թե երբ եւ ինչպես են պարտավոր պետական կառույցները արձագանքել լրատվամիջոցների հարցերին: Ընդ որում, պետական հաստատություններին այդ պատասխանից չի ազատում ո՛չ իրենց սեմինարներն ու այլ միջոցառումներ, ո՛չ աշխատակիցների տեղում լինել-չլինելը եւ այլնԱյսինքն ֆիքսենք, որ տարաբնույթ իրավունքների ջատագով ներկայացող ղեկավար ունենալով հանդերձ, սույն կառույցը կոնկրետ դեպքում ոչ միայն մեր բոլորի տեղեկացված լինելու իրավունքն է ոտնահարում, այլ նաեւ՝ ՀՀ օրենսդրությունըՉնայած, նման ուշացումները, որպես կանոն, նշանակում են, որ այս կամ այն պետական կառույցը պարզապես ասելիք չի կարողանում մոգոնել: Եվ կոնկրետ դեպքում. խոսքը հարցերի մասին է, որի պատասխաններից ելնելով` մեր բազում քաղաքացիներ պետք է կողմնորոշվեն: Նախ, թե ի վերջո, ե՞րբ պետք է սպասեն Քաղավիացիայի վարչության եւ կառավարության խոստացած նոր եւ գերէժան թռիչքներին: Եվ որ երեւի շատ ավելի կարեւոր է, որքանով են անվտանգ լինելու այդ թռիչքները: Բանն այն է, որ նշված ավիաընկերության մատուցած ծառայությունների որակի հետ կապված, առանց այդ էլ, կային բազում հարցականներ: Եվ դրանց էլ գումարվեցին նաեւ անվտանգության հետ կապված հարցականները: Այսպես, հիշեցնենք, որ դեռ ամռանը, նոր ավիացիոն իշխանությունների ղեկավար «սիրուն աղջիկը» տեղեկացրել էր, որ «Ռայն Էյր» ավիաընկերությունը 226 հատ «Բոինգ 737 Մաքս» օդանավ է ձեռք է բերել՝ հասկացնելով, որ դրանցով է հիմնականում Հայաստանից մարդկանց տեղափոխելու: Թերեւս, փորձում էր այդ կերպ մարդկանց հիացնել «Բոյինգի» անունով, ձեռքի հետ էլ ցույց տալ, թե՝ «Տեսեք ինչքան լավ աշխատող եմ, ինչ հեղինակավոր ընկերություն եմ բերում»: Ու երեւի այդ պահին դեռ տեղյակ չէր, որ «Բոինգ 737 Մաքս»-ը ոչ թե հեղինակության, այլ՝ ընկերության խայտառակության ցուցանիշ է դարձել, եւ անգամ ամերիկյան սենատորներն են դրան անվանում «թռչող դագաղներ»: Ընդ որում, տեւական ժամանակ քննության հարց էր «Բոինգ 737 Մաքս»-ի երկու ավիավթարների պատճառները, եւ աստիճանաբար սկսեց ջրի երես ելնել այն վարկածը, որ խոսքը տեխնիկական լրջագույն խնդիրների մասին է: Ավելին, մասշտաբային ուսումնասիրություններն աստիճանաբար ի հայտ են բերում նաեւ «Բոինգի» այլ ինքնաթիռների հետ կապված խնդիրներ, եւ այս ամենը ավիաընկերությանը կարող է հասցնել սնանկացման: Չնայած, կա նաեւ այն փորձագիտական վարկածը, որ նախպագահ Թրամփը կփորձի ընկերությանը փրկել սնանկանումից, քանի որ դա պարզապես ամերիկյան ինքնաթիռաշինությունը տարիներով ետ կմղի եվրոպականից:Ինչ վերաբերում է կոնկրետ «Բոինգ 737 Մաքս»-ին, ապա այս ինքնաթիռի վաճառքի ծավալները կրճատվել են անգամներովԱրդյունքում, կան լուրջ հիմքեր` ենթադրելու, որ հենց այդ ինքնաթիռներն են փորձելու հրամցնել հայկական շուկային, քանի որ իրեն մի փոքր հարգող որեւէ այլ երկիր «թռչող դագաղներ» իր մոտ տեսնել չի ուզում: Եթե այդպես է, ապա այստեղ անվտանգությունից զատ, մեկ այլ խնդիր էլ է առաջ բերում. երեւի եվրոպաներից եկած մեր «սիրուն աղջիկը» լրջորե՞ն է իրեն գերառաջադեմի տեղ դրել՝ վստահ լինելով, որ Հայաստանում մնացած բոլորը պապուասներից այն կողմ չեն անցնում, եւ նրանց համար «թռչեղ դագաղն» էլ է ճոխությունՀամենայնդեպս, հենց այս հարցերի պատասխաններն են փորձում համառորեն ստանալ Քաղավիացիայի վարչությունից, դե այնտեղ էլ ի՞նչ ասեն... Բայց մեկ է, ստիպված են լինելու բոլոր հարցերին էլ պատասխանել, ինչքան էլ, որ օրենք են խախտել:

Եկատերինբուրգ-Երեւան ինքնաթիռը վերադարձել է օդանավակայան կանգնակների տվիչի ահազանգի պատճառով

ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ
ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА