o C     18. 02. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«ԼԱՐՎԱԾՈՒԹՅՈՒՆ ՉԿԱ, ԿԱ ՄՐՑԱԿՑՈՒԹՅՈՒՆ»

13.12.2019 21:30 ՔԱՂԱՔԱԿԱՆ
«ԼԱՐՎԱԾՈՒԹՅՈՒՆ ՉԿԱ, ԿԱ ՄՐՑԱԿՑՈՒԹՅՈՒՆ»

Արցախում տիրող ներքաղաքական իրավիճակը՝ կապված սպասվող ընտրությունների հետ, լարվում է աչքի առաջ: Եվ դրան էլ զուգահեռ, այդ իրավիճակի էլ ավելի սրացմանն ուղղված գործոնների պակաս, այդ թվում՝ ՀՀ-ից ԱՀ հասնող, չկան: Մեկ պարզ օրինակ. երբ վարչապետ Փաշինյանի կինը՝ Աննա Հակոբյանը, ընտրություններին ընդառաջ Ստեփանակերտ է հրավիրում Մեհրիբան Ալիեւային՝ մուղամ լսելու, ապա մի շարք միանգամայն տեսանելի պատճառներով դա չի կարող հերթական լարվածության «դոզան» չհաղորդել արցախյան իրավիճակին: Այս ամենի շուրջ զրուցել ենք Արցախի ԱԺ պատգամավոր ՌՈՒԴԻԿ ՀՅՈՒՍՆՈՒՆՑԻ հետ, ով  նախ անդրադարձավ, այսպես կոչված, նախընտրական լարվածությանը՝ նկատելով.

«Ես մեկնելու եմ Արցախ եւ սատարելու եմ Արցախի հերոս գեներալին». Դավիթ Մկրտչյան

- Արցախում գործում է 27 կուսակցություն, որոնց 10-ից ավելը նորաստեղծ է: Բնական, քաղաքական ակտուալ ճանապարհ է, քանի որ Արցախում 2020 թվականին պետք է ձեւավորվի նոր նախագահի ինստիտուտ եւ նոր Ազգային ժողով: Մենք ողջունում ենք Արցախի քաղաքական ակտիվությունը եւ հավաստիացնում, որ մեր կողմից արվելու է ամեն ինչ, որպեսզի 2020 թվականի ընտրությունները անցնեն առանց կեղծիքների, արդար եւ թափանցիկ: Առաջարկում ենք բոլոր քաղաքական կուսակցություններին՝ հանդես գալ բացառապես քաղաքական հարթակում, եւ յուրաքանչյուր կուսակցություն թող ներկայացնի իրատեսական ծրագիր: Եվ այդ քաղաքական երկխոսությունների միջոցով էլ կերտեն այն քվեները, որը ժողովուրդը կտա քաղաքական ուժին: Կարծում եմ, որ սա միակ քաղաքակիրթ ուղին է: Լարվածություն չկա, կա մրցակցություն, որը ելակետային, բնականոն ճանապարհ է:

Արցախի ՊՆ-ն հրաժարականի դիմում է գրել, հայտնի են նաև ազատման դիմում գրած այլ պաշտոնյաները

- Պարոն Հյուսնունց, չե՞ք կարծում, որ թեկուզ, ինչպես Դուք նշեցիք, արհեստական է լարվածությունը, սակայն դա էլ կարող է իր հետեւանքները թողնել սահմանի վրա` հաշվի առնելով, որ թշնամին քնած չէ:

- Մենք այսօր ունենք կոնկրետ խնդիր. խոսքս վերաբերում է միանշանակ արտաքին ոլորտին: Ըստ այդմ, կոչ եմ անում բոլոր քաղաքական ուժերին՝ լինել զուսպ եւ չափավոր, ընդհանրապես անհրաժեշտ է պահել անհատի եւ կուսակցության բարոյական նկարագիրը: Եվ հաշվի առնել, որ ամեն վայրկյան մեզ դիտարկում է մեր թշնամին: Ես չեմ ճանաչում որեւէ խելամիտ արցախցու, որի ներսում բացակայում է մարտունակության ոգին, եւ որեւէ մեկին, ով ունի պարտվողի հոգեբանություն: Արցախցին հզոր եւ կանգուն է՝ իր լեռների պես:

Շատ սխալ էր Արցախի հարցի ցածր ֆորմատով քննարկմանը համաձայնվելը. Ռուբեն Թովմասյան

- Պարոն Հյուսնունց, հետաքրքիր է նաեւ որպես քաղաքական գործիչ, արցախցի Ձեր տեսակետը ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանի` Մեհրիբան Ալիեւային ուղղված հայտնի հրավերի վերաբերյալ: Ինչու մուղամ եւ ոչ, օրինակ, Սայաթ-Նովա կամ Կոմիտաս:

- Անկեղծ ասած, ցանկացած միտք կարող ենք աղավաղել` ստանալով հակառակ էֆեկտը: Աննա Հակոբյանը այլ խոսքերով ասել է, որ ավելի շուտ ծոծորակներդ կտեսնեք, քան այն ցանկությունը, որը մեջտեղ եք բերել: Ինչ վերաբերում է մուղամին, ապա շատ մշակութաբաններ պետք է վաղուց պարզաբանեին, որ մուղամը հայկական մրմունջներից գողացված մշակութային արժեքներից է, որով հայ կանայք, ողբասաց լացելով, մրմունջ-մրմունջ ողբում էին` այդպիսով մխիթարելով սգավորներին: Եվ հետո, եկեք չմոռանանք, որ Աննա Հակոբյանը նաեւ ակտիվ լրագրող-վերլուծաբան է, եւ չպետք է քննադատել, որովհետեւ ինքը ուղղակիորեն զուրկ չի սեփական նախաձեռնություններից, ինչը ողջունելի է:

«Վիտալի Բալասանյանը միակ թեկնածուն է, ով կարող է պահել ու պահպանել Արցախը»

- Ինչպե՞ս եք գնահատում Ձեր քաղաքական թիմի շանսերը առաջիկա ընտրություններում: Ի վերջո, ի՞նչ հավակնություններ ունեք:

- Բազմիցս շեշտել եմ, որ մեզ համար հաղթանակ հասկացությունը ինքնանպատակ չէ: Ինչքան էլ մեզ քննադատեն, փնովենԱզատ հայրենիք» կուսակցությունը ունի իր ընտրազանգվածը եւ կուսակցական անդամները, մենք պատրաստ ենք բոլոր իրավիճակներին: Ընդհուպ պատրաստ ենք` 7-8 պատգամավորներով լինել կառուցողական ընդդիմություն խորհրդարանում: Ի վերջո, ժողովուրդն է որոշողը: Իսկ մենք ժողովրդի հետ տանում ենք սերտ աշխատանք` ներկայացնելով մեր ծրագրերը եւ այդ անկեղծ երկխոսության մեջ է մեր աշխատանքների առանցքը: Նորից հորդորում եմ բոլոր քաղաքական ուժերին՝ լինել կոռեկտ, մեր պարագայում Արցախի քաղաքական մրցապայքարում բախումը պետք է լինի միմիայն գաղափարների շուրջ: Ո՛չ պոպուլիզմին, եւ բոլորին մաղթում եմ ամանորյա տրամադրություն, եւ թող Բեթղեհեմի սուրբ ծննդյան աստղը փայլի արցախատան, Հայաստանի եւ Սփյուռքի բոլոր հայորդիների տանը:

Մի քանի րոպեում այդքան ինքնագոլ Հայաստանի եւ Արցախի դարպասներին. Շարմազանով

Զրույցը` ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆԻ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА