o C     02. 04. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՎԵՐՋԱՊԵՍ Ո՞Վ Է ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ ՇՏԱՊՕԳՆՈՒԹՅԱՆ ՄԵՔԵՆԱՆԵՐԻ ՎԹԱՐՆԵՐԻ ՀԱՄԱՐ

13.12.2019 21:10 ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
ՎԵՐՋԱՊԵՍ Ո՞Վ Է ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ ՇՏԱՊՕԳՆՈՒԹՅԱՆ ՄԵՔԵՆԱՆԵՐԻ ՎԹԱՐՆԵՐԻ ՀԱՄԱՐ

Վերջին մեկ տարվա ընթացքում հաճախ ենք լսում, որ շտապօգնության մեքենաներ են վթարվել: Ի վերջո, ի՞նչ թիվ է դա կազմում արդեն: Ո՞րն է հիմնական պատճառը: Առավել եւս, որ օրերս էլ ավելացավ հերթական ողբերգությունը. շտապօգնության մեքենան վրաերթի ենթարկեց դպրոցականին, որի արդյունքում նա շարունակում է մնալ կոմայի մեջ՝ ծանրագույն վիճակում: Ավելին, այս դեպքի հետ կապված տարածվել են խոսակցություններ, որ տվյալ մեքենան ամենեւին էլ կանչի չէր մեկնում, սակայն փորձել է օգտվել նման կանչերի ժամանակ շտապօգնության մեքենաների համար սահմանված առավելություններից (թեեւ անգամ կանչի դեպքում փողոցն անցնող երեխային մեքենայի տակ գցելու ոչ մի առավելություն էլ տրված չէ):Այսպիսով, ինչո՞ւ են երեւանյան շտապօգնության մեքենաները հայտնվել այս խայտառակ վիճակում: Ո՞վ է, առհասարակ, պարտավոր վերահսկել ինչպես շտապօգնության մեքենաների գործունեությունը, այնպես էլ՝ դրանց վարորդների մասնագիտական պատրաստվածությունը եւ պատասխանատվություն կրել այդ ամենի համար: Մեկնաբանությունների համար դիմեցինք «Շտապօգնություն» ՓԲԸ-ի տնօրեն ԹԱԳՈՒՀԻ ՍՏԵՓԱՆՅԱՆԻՆ, ով նախ ասաց.

Ջարդել, ապա թալանել են NewsMedia.am կայքի ղեկավար, լրագրող Գայանե Զարգարյանի ընտանիքին պատկանող մեքենաներից մեկը

- Կան մեքենաներ, որոնք չեն վնասվել, ուղղակի թեթեւ քսվել են, կան, որ վթարի են ենթարկվել. չեմ կարող էդպես հստակ ասել (շատ վատ է, որ անգամ հստակ պատկեր չունեն: Այն դեպքում, երբ ժամանակին շտապօգնության մեքենայի ամեն մի վթար համարվում էր արտառոց դեպք եւ մանրազննին ուսումնասիրության արժանանում- Հեղ.):

- Նախորդ տարիների դինամիկայի հետ համեմատելիս՝ ի՞նչ պատկեր եք ստանում:

Լարսի ճանապարհը դեռ փակ է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար

- Հաստատ շատ ավելի շատ չի: Պարզապես մենք անցնող տարվա ընթացքում երկու խոշոր վթար ենք ունեցել, երբ մեքենաները շարքից դուրս են եկել: Մեկը արդեն վերականգնվում է, մյուսը՝ դեռ ոչ:

- Ո՞վ էր մեղավոր այդ վթարների համար:

- Դա պետք է քննությունը պարզեր:

- Լավ, ո՞վ է վերահսկում վարորդներին:

- Յուրաքանչյուր ենթակայանում վերահսկվում է վարորդների սթափ վիճակը, վարորդների առողջական վիճակը, ստուգվում է անպայման ճնշումը:

Լարսի ճանապարհը դեռ փակ է բոլոր տեսակի մեքենաների համար

- Ես ավելի շատ նկատի ունեմ մասնագիտական վիճակը:

- Մասնագիտական էլ` համապատասխան կարգերը ունենալով, նոր մարդիկ ընդունվում են աշխատանքի: Այսքանը կարող եմ ասել:

Կարճ ասած, ինչպես բազում այն ոլորտներում, այստեղ էլ ամենաթողության տպավորություն է առաջանում: Եվ դրանից հետո էլ ինչպե՞ս զարմանանք, որ շտապօգնությունը մարդկանց փրկելու փոխարեն, սկսել է երեխաներին կոմայի հասցնել:

Լարսի ճանապարհը փակ է բոլոր տեսակի մեքենաների համար

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА