o C     19. 01. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՎՏԲ-Հայաստան Բանկը կազմակերպել է բարեգործական տոնավաճառ՝ ի աջակցություն «Բարի մամա» հասարակական կազմակերպության

13.12.2019 17:03 ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ
ՎՏԲ-Հայաստան Բանկը կազմակերպել է բարեգործական տոնավաճառ՝  ի աջակցություն «Բարի մամա» հասարակական կազմակերպության

ՎՏԲ-Հայաստան Բանկը բարեգործական տոնավաճառ էր կազմակերպել Գլխամասային գրասենյակում՝ ի աջակցություն «Բարի մամա» հասարակական կազմակերպության:

«Բարի մամա» հիմնադրամը հոգում է հաշմանդամություն և բնածին հիվանդություններ ունեցող երեխաների խնդրիները և ամեն կերպ նպաստում այդպիսի երեխաների վերամիավորմը ընտանիքներին: Բանկի Գլխամասային գրասենյակի նախասրահում սահմանափակ հնարավորություններ ունեցող երեխաների մայրերը ցուցադրեցին իրենց ձեռքի աշխատանքները՝ փայտե տոնածառի խաղալիքներ, Ամանորյա բլիթներ, թեյի տուփեր, փայտե զարդեր և այլն: Բանկի աշխատակիցները մեծ սիրով մասնակցեցին այս բարեգործական միջոցառմանը և գնեցին բոլոր իրերը: Հավաքված ողջ գումարը կուղղվի 18 երեխաների վերականգնողական թերապիաներին՝ մասնավորապես, հոգեբանի և լոգոպետի ծառայությաններին:

ՎՏԲ-Հայաստան Բանկը և «ՌԵՍՈ» Ապահովագրական ընկերությունն առաջարկում են ճանապարհորդել «Ապահով հանգիստ» ապահովագրական փաթեթով

ՎՏԲ-Հայաստան Բանկը մտապես աջակցում է հայկական բարեգործական հիմնադրամներին և ամեն տարի հատկացնում է միջոցներ առողջապահության ոլորտում բարեգործության և հովանավորչության համար:

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА