o C     18. 02. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՏԱՔՍԻՍՏԸ ՆԱԵՎ... ՎԱՐՁԱՏՐՎՈՂ ԱԳԻՏԱՏՈՐ Է

13.12.2019 20:50 ՔԱՂԱՔԱԿԱՆ
ՏԱՔՍԻՍՏԸ ՆԱԵՎ... ՎԱՐՁԱՏՐՎՈՂ ԱԳԻՏԱՏՈՐ Է

Օրբելի փողոցում գտնվող հայտնի իշխանական  «ֆեյքաբուծարանում», արձագանքելով այն իրողությանը, որ սոցցանցերում «ֆեյքերով» Նիկոլի գովասանքի եւ հակառակ կարծիք ունեցողներին  ագրեսիայի ենթարկելու գործելակերպի արդյունավետությունը կտրուկ ընկել է, վերջերս, մեր ունեցած տեղեկություններով, դուրս են եկել «օֆլայն» տիրույթ եւ առցանց տաքսի ծառայությունների վարորդներից ձեւավորել քարոզիչների ընդարձակ ցանց:

Մենք նիկոլապետություն կառուցելու հայրենիք չունենք. ԱՅԼԸՆՏՐԱՆՔ ՀԿ

Այժմ ներկայացնենք լրագրող Արմեն Հակոբյանի ուշագրավ դիտարկումները. «Նախ, գրեթե բոլոր դեպքերում վարորդները 25-35 տարեկանի միջակայքում էին, գրեթե բոլորը կոկիկ հագնված, իրենց արտաքինին հետեւող մարդիկ: Քաղաքավարի էին: Գրեթե բոլորը «նստած էին» իշխանական պրոպագանդայի ալիքի վրա, թե՛ այն իմաստով, որ «Ազատության ձայնն» էին լսում (ռադիոկայանի անվանման իրենց տարբերակն է), թե՛ ուղղակիորեն: Գրեթե առանց բացառության, բոլոր դեպքերում Փաշինյանի կողմնակից էին, բայց ոչ «կպչուն»: Բոլորի դեպքում կրկնվում էր խոսքի ներազդման նույն մեթոդիկան. եթե ուղեւորը որեւէ հասարակական-քաղաքական դժգոհություն է արտահայտում, վարորդ-պրոպագանդիստը հակադարձում է` «կարեւորը նրանցից ազատվեցինք» տրաֆարետ ֆրազով, հետո հաջորդում են մյուս «կաղապար» կամ «բանալի» ֆրազները` «հույսով լինենք, որ լավ է լինելու, ես, օրինակ, հույս ունեմ», «բա 30 տարվա քանդածը հո մի օրում չի՞ կարող Նիկոլը սարքել» («կախարդական փայտիկը» կորել է), «Նիկոլը մենակով չի կարա, իր թիմը թույլ է, բայց ամեն դեպքում, ավելի լավ է», հա, «Սովետից հետո, առաջին անգամ (բացարձակ անհեթեթություն է, իհարկե) ճամփեքն են սարքում...» եւ այլն»:

Նիկոլ Փաշինյանը կմասնակցի սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի «ԱՅՈ»-ի քարոզարշավին

Մեր գործընկերոջ աչքից  չի վրիպել դրա ակնհայտ կազմակերպված բնույթը. «Իհարկե, ամեն մեկն ազատ է իր մոտեցումներն ու տեսակետներն ունենալու եւ դրանք ներկայացնելու հարցում: Բայց երբ մի քանի օրվա ընթացքում հանդիպում ես նույնական, ըստ որում, ասես հատուկ դասընթաց անցած եւ, ըստ ինստրուկտաժի, խոսող-արձագանքող, նույն «կաղապարներով» գործող անձանց, բնականաբար, դա չես կարող զուտ պատահականություն համարել: Կարելի է ավելի հեռուն գնալ եւ ենթադրել, որ գործարկվել է մի նոր «տաքսի-պրոպ» օպերացիա: Հասկանալի է, իշխանության կամ իշխանամերձ շրջանակների ջանքերով: Վերջին հաշվով, շատերը ֆեյսբուքներում չեն ֆռֆռում, բացի այդ էլ` կենդանի շփումը, հաղորդակցությունը միշտ էլ ավելի լավ է ազդում: Հա, մի ընդհանուր գիծ էլ: Քիչ էր մնում մոռանայի: Գրեթե բոլոր վարորդ-քարոզիչների դեպքում վառ արտահայտված հիշողության կորուստ կար. նրանք բացարձակապես ոչինչ չէին հիշում, կամ պարզապես ոչինչ չէին լսել, թե ինչ է եղել, ասենք, 10, 15 տարի առաջ: Իրենց որ լսես, Հայաստանը մինչեւ 2018 թիվը կործանված էր, եւ հետո եկավ Նիկոլն ու բոլորին փրկեց»:

Ինչո՞ւ Փաշինյանը գնաց խայտառակության ճանապարհով

Ինչեւէ, անանունության սկզբունքով մեզ հաջողվեց  վարորդների շրջանում «հետախուզում» իրականացնել, թե` ինչպես է կատարվում քարոզչական աշխատանքի վերահսկողությունը եւ ինչքան է վճարվում: Պարզվում է, որ այդ եղանակով առցանց տաքսի վարորդը աշխատանքային օրվա ընթացքում կարողանում է վաստակել լրացուցիչ 5-10 հազար դրամ: Ինչ վերաբերում է վերահսկողությանը, ապա օգտագործվում է այն, որ բոլոր առցանց տաքսիներում կա պատվերի ամբողջ ընթացքում համացանցին միացած սմարթֆոն կամ պլանշետ: Պարզապես այդ սարքի մեջ տեղադրվում է հատուկ հավելված, որը ուղեւորության ամբողջ ընթացքում հեռարձակում է տաքսիի մեջ վարվող խոսակցությունը: Եթե տաքսիստի սմարթֆոնի որակը չի բավարարում, ապա նրան նույնիսկ տալիս են ավելի որակյալ հեռախոս: Իսկ հսկիչը պարզապես «դիսպետչերի» ռեժիմով հերթով լսում է տաքսիները` համոզվելու համար, որ իրոք զբաղված են քարոզելով, այլ ոչ թե «գլուխ պահելով»: Անշուշտ, կենդանի քարոզչությունը, այն էլ` բարեկիրթ երիտասարդ վարորդների կողմից էապես ավելի արդյունավետ է, քան համացանցային հայհոյանքները: Բայց այստեղ կա նաեւ մարդկանց մասնավոր կյանքին կոպիտ եւ ապօրինի կերպով միջամտելու հանգամանքը: Չէ՞ որ տաքսիի ուղեւորների վարած խոսակցությունը չպետք է դառնա ինչ-որ կողմնակի անձանց հասանելի բան, իսկ դա մասսայաբար խախտվում է:

Փաշինյանը շնորհավորել է Լիտվայի վարչապետին՝ Անկախության օրվա առթիվ

Ա. ԱՐԱՄՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА