o C     23. 02. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԶԻՆՎՈՐԱԿԱՆՆԵՐԻ ԿՈՐԱԾ ՓՈՂԵՐԻ ԳՈՐԾԸ ՈՒՐԻԽԱՆՅԱՆԸ ՀԱՍՑՐԵՑ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅՈՒՆ

13.12.2019 20:40 ՔԱՂԱՔԱԿԱՆ
ԶԻՆՎՈՐԱԿԱՆՆԵՐԻ ԿՈՐԱԾ ՓՈՂԵՐԻ ԳՈՐԾԸ ՈՒՐԻԽԱՆՅԱՆԸ ՀԱՍՑՐԵՑ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅՈՒՆ

Ազգային ժողովում հարցուպատասխանի ժամանակ ԲՀԿ խմբակցության պատգամավոր ՏԻԳՐԱՆ ՈՒՐԻԽԱՆՅԱՆԸ հարց ուղղեց նոր պարտք, այն է նոր` 500 միլիոն վարկ վերցնելու մասին: Այնուհետ իշխանության հետ բանավեճից հետո նա շրխկացրեց ԱԺ նիստերի դահլիճի դուռը: Մեզ հետ զրույցում նա մասնավորապես ասաց.

Երբ Տիգրան Մեծը բանակցում էր հռոմեացի զորավարի հետ, աշխարհում Ադրբեջան անունով որևէ պետություն չկար. Փաշինյանը՝ Ալիևին

– Կամ իրականությանը չեն համապատասխանում վերոնշյալ  (իշխանավորների-խմբ.) դեկլարացիաները, կամ գումարներ իսկապես կան, բայց դրանք անհասկանալի տեղերում են ծախսվում, օրինակ` մեկմիլիոնանոց Ամանորի համար: Սրանք հարցեր են, որոնք ուսումնասիրվելու են, անկախ պայթելու աստիճանի, վտանգավորության գործակցից վերահսկվելու են եւ հիմնավոր փաստաթղթերով ուղարկվելու են համապատասխան իրավական մարմիններին: Հիշում եք, երբ վերջերս բարձրաձայնեցի զինվորականների սոցապահովության չմուտքագրված գումարների վերաբերյալ, սկզբից ինձ մեղադրեցին սխալականության մեջ, հետո փորձեցին համոզել անհասկանալի հիմնավորումներով, հետո փորձեցին համոզել, թե ամեն բան իր տեղը կընկնի, ավելի հետո ժողովուրդը էլ սպասելու հնարավորություն չի ունենալու, իսկ ես ներկայացնում են իմ ընտրողներին խորհրդարանում:

Ինչո՞ւ հրաժարական չի տա Տիգրան Մուկուչյանը

Տիգրան Ուրիխանյանը զինվորականների սոցապահովության չմուտքագրած գումարների կապակցությամբ դիմել է դատախազություն: Հիշեցնենք, որ այն բանից հետո, երբ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, թե իբր երկրում ստեղծվել են 50 հազար աշխատատեղեր, պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը, լինելով վերոհիշյալ հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ, տրամաբանական հարց բարձրացրեց, թե այդ դեպքում, այդ 50 հազար նոր աշխատողները պետք է հիմնադրամին փոխանցեին իրենց հազարական դրամները, ինչը ամսական պետք է կազմեր 50 միլիոն դրամ լրացուցիչ մուտքեր հիմնադրամի համար, տարեկան 600 միլիոն դրամ: Եթե դրան գումարենք նաեւ հիմնադրամի գումարների վրա գումարվող տոկոսները, ապա ստացվում է, որ հիմնադրամը զրկվել է ահռելի գումարներից: Փաշինյանը երկու անգամ ընդունել է, որ իր թվաբանությունը իրար չի բռնում, սակայն այդպես էլ պարզ չէ, թե ինչ են եղել զինվորականների ապահովագրական գումարները: Եվ այս հարցով պատգամավորը դիմել է ՀՀ դատախազություն, դիմումի տեքստը ներկայացնում ենք ստորեւ.

Սորոսի ականջը կանչի, ԱՄՆ դեսպանինն էլ հետը. Տիգրան Ուրիխանյան

Երկար ժամանակ է, ինչ ուսումնասիրում եմ «Զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման հիմնադրամի» 2018–2019թթ. ֆինանսական մուտքերի խնդիրը: Ինչպես հայտնի է, ըստ գործող օրենքի, յուրաքանչյուր աշխատող անձ փոխանցում է հիմնադրամին ամսական 1000 դրամ: 2018թ.-ի գարնանը վարչապետ Ն. Փաշինյանի կողմից հայտարարվեց ստվերից դուրս բերված 50.000-ից ավելի աշխատատեղերի հայտնաբերման մասին, այնուհետեւ 60.000-ից ավելի աշխատատեղերի հայտնաբերման մասին: Հետեւաբար պարզ տրամաբանությունից ելնելով` յուրաքանչյուր ամիս Հիմնադրամին պետք է փոխանցվեր համապատասխան գումար (օրինակ` 60.000 աշխատատեղի դեպքում 60 մլն դրամ): Այդ ժամանակահատվածից մինչ օրս Հիմնադրամի հաշվետվություններում չի արտացոլվել գրեթե ոչ մի ավելացում: Եթե հիմք ընդունենք աշխատատեղերի վերաբերյալ հայտարարված թվերը, ապա չերեւացող գումարը այս պահին կազմում է 1 մլրդ դրամից ավել, գումարած դրան, եթե վերոնշյալ գումարները իսկապես առկա են, սակայն չեն փոխանցվել Հիմնադրամին, դա նշանակում է, որ 18 ամիս Հիմնադրամը զրկված է եղել բանկային հաշվին այդ գումարը պահելու արդյունքում տոկոսային եկամուտներ ստանալու հնարավորությունից, ճիշտ այնպես, ինչպես ստանում է հաշվին առկա դրամական միջոցներից: Իսկ այդ եկամուտները եւս ուղղվում են զոհված եւ տուժած զինծառայողների ընտանիքներին որպես հատուցում: Հետեւաբար, գումարները չփոխանցելու հետեւանքով Հիմնադրամին նաեւ այդ առումով է պատճառվել ահռելի վնաս: Հարցը քանիցս բարձրացրել եմ Ազգային ժողովում, առաջին անգամ վարչապետը պատասխանեց, որ իրականում գումարները փոխանցվել են, եւ նույնիսկ նշեց ինչ-որ թվեր, երկրորդ անգամ, երբ Աժ դահիլճում հարցը հնչեցնելիս ներկայացրի պաշտոնական հաշվետվությունը, Ն. Փաշինյանը, արդեն առանց պնդելու, ի պատասխան ընթերցեց որոշակի տվյալներ` հայտարարելով, որ կարդում է պաշտպանության նախարար Գ. Տոնոյանի կողմից իրեն տրամադրված տեղեկանքը: Ըստ վարչապետի խոսքերի` հետեւաբար` նաեւ ենթադրում եմ Դ. Տոնոյանի կողմից տրված տեղեկանքի, 2019 թվականի 9 ամիսների ընթացքում նախորդ տարվա համեմատ, Հիմնադրամին ավել է փոխանցվել 648 մլն դրամ` աճը 12.6%: Հետեւյալ հղումների ներքո են գտնվում նշածս տեսանյութերը, որոնք արձանագրել են տվյալ հարցուպատասխանները:

«Ոչ ենք ասում, որովհետեւ նիկոլահաճ մի ճղճիմ փոփոխության չենք ձգտում»

https://www.yotube.com/watch?v=Kz10e6pvkx8

https://www.yotube.com/watch?v=0FXdZvT2BC8

Այդուհանդերձ, հաշվի առնելով պնդումներս, վարչապետն առաջարկեց լրացուցիչ ուսումնասիրել հարցը եւ տեղեկություններ տրամադրել: Ս.թ. նոյեմբերի 25-ին վարչապետի օգնական Ն. Սարգսյանի կողմից ստացա գրություն, որում արտաբերված են բազմաթիվ` տրամաբանության հետ չկապակցված, իրար հակասող եւ շատերի համար անհասկանալի տեղեկություններ: Սակայն ամենաանհանգստացնող դրվագն այն է, որ այդ գրությամբ վարչապետի օգնականը հայտնում է, որ այս պահին առկա է ոչ ավել- ոչ պակաս 1.9 մլրդ դրամի չափով չվճարված պարտավորություն: Ենթադրում եմ, որ այդ տեղեկությունը, ինչպես նաեւ Հիմնադրամի պաշտոնական հաշվետվության մեջ առկա տվյալները հիմք են հանդիսանում գլխավոր դատախազության համար անմիջապես ուսումնասիրություններ իրականացնելու, քրեաիրավական գնահատական տալու, իրողության բացահայտման համար անհրաժեշտ ընթացակարգ իրականացնելու, նյութերի նախապատրաստման եւ, ըստ հետեւանքների, քրեական գործ հարուցելու համար:

Ֆեյսբուքը երբեք այսքան քաղպոետիկ չի եղել. այո, թե՝ ոչ որն է հոգեպես ավելի ազնիվ

Խնդրում եմ Ձեզ հանձնարարել համապատասխան վարչությանը սկսել գործընթացը եւ տեղեկություններ տրամադրել ինձ ընթացքի վերաբերյալ:

Կից ներկայացնում եմ Հիմնադրամի հաշվետվության, վարչապետի օգնականի գրության պատճենները եւ նշված տեսանյութերի հղումները:

https://www.yotube.com/watch?v=Kz10e6pvkx8

https://www.yotube.com/watch?v=0FXdZvT2BC8

Ա. ՀԱԿՈԲՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА