o C     24. 02. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Խորհրդարանական երկրում սա նոնսենս է». Տարոն Սիմոնյան

13.12.2019 20:20 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ
«Խորհրդարանական երկրում սա նոնսենս է». Տարոն Սիմոնյան

ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունն այդպես էլ ականջալուր չեղավ խորհրդարանական ընդդիմության հորդորներին, եւ ՍԴ դատավորներին վաղ կենսաթոշակի ուղարկելու վիճահարույց նախագիծն ընդունվեց: ԲՀԿ-ն ու ԼՀԿ-ն դեմ էին, իսկ իշխող իմքայլականներին հաջողվեց միայնակ ապահովել անհրաժեշտ ձայները, որպեսզի նախագիծն ընդունվի: Հիշեցնենք, որ վերոնշյալ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծով առաջարկվում է մինչեւ 2018 թվականի ապրիլ ամիսը նշանակված Սահմանադրական դատարանի դատավորների համար ներդնել վաղ կենսաթոշակի կառուցակարգը: Մասնավորապես` նախատեսվում է, որ այդ դատավորները, որոնք թվով յոթն են, այդ թվում` ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը, օրենքի ուժի մեջ մտնելուց հետո` 2 ամսվա ընթացքում հրաժարական ներկայացնելու դեպքում մինչեւ իրենց համար Սահմանադրությամբ սահմանված պաշտոնավարման տարիքը լրանալը` կստանան կենսաթոշակ` հրաժարականի պահին ստացած պաշտոնավարման դրույքաչափի ու հավելավճարի չափով: Թե արդյոք խորհրդարանական ընդդիմությունը կբավարարվի միայն ԱԺ ամբիոնից արդեն իսկ հնչեցված ելույթներով, թե այս օրենքի սահմանադրականությունը կվիճարկի` դիմելով Սահմանադրական դատարան, «Իրավունքն» այս եւ այլ հարցերի շուրջ զրուցեց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր ՏԱՐՈՆ ՍԻՄՈՆՅԱՆԻ հետ:

​​​​​​​«Ես գնում եմ.., ով իմ հետ ա, շնորհակալ եմ, ով իմ հետ չի՝ Աստված ձեր հետ, ես մենակ էլ կհաղթեմ»

«ՏՐԱՄԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ ՉԿԱՐ ՆԱԽԱԳԾԻ ՄԵՋ»

– Պարոն Սիմոնյան, հնարավո՞ր է, որ «Լուսավոր Հայաստանի» նախաձեռնությամբ` ՍԴ դատավորներին վաղ կենսաթոշակի ուղարկելու մասին օրենքի սահմանադրականությունը վիճարկվի Սահմանադրական դատարանում:

Ոչինչ չենք բացառում, բայց այստեղ խնդիրը քաղաքական էր, ոչ թե ավելի շատ իրավական: Արդյոք մենք պատրաստ ենք առանց հարկատուներին հարցնելու, հարկատուների հաշվին անձանց ուղարկել թոշակի, որոնք այդ նույն հարկատուների կարծիքով` ոչ լեգիտիմ են: Այսինքն` տրամաբանություն չկար նախագծի մեջ: Ինչպես տեսաք, հիմնականում մեր հայտարարությունները քաղաքական բովանդակությամբ էին: Բայց, միեւնույն ժամանակ, իրավական տեսանկյունից միգուցե ապագայում էլ քննարկենք, հասկանանք, թե մեր գործողություններն ինչպես պետք է տեղի ունենան: Այնուամենայնիվ, հույս ունեմ, որ դատավորները չեն գնա այդ քայլին, որովհետեւ մասնագիտական տեսանկյունից էլ հարգանքի արժանի չի լինի, եթե որեւէ մեկը գնա այդ քայլին:

​​​​​​​«Պատկերացնո՞ւմ եք սրանից լավ նվեր Ադրբեջանին, ՀՀ երկու նախագահները քրգործերով են անցում»

Իսկ եթե այդուհանդերձ գտնվի նման դատավո՞ր...

Իհարկե, կհասկանամ, որ այդ քայլին գնացել են, որպեսզի գլուխներն ազատեն` այս հարթություններից եւ քաղաքակյան հայտարարություններից, բայց էլի եմ ասում` հույս ունեմ, որ, ամեն դեպքում, նրանց մոտ կգերակայեն մասնագիտական որակները:

«ՉԻ ԿԱՐԵԼԻ ԵՐԿՈՒ-ԵՐԵՔ ՏԱՐԻ ԱՇԽԱՏԵԼ ԵՎ ԳՆԱԼ ԹՈՇԱԿԻ»

– Չե՞ք կարծում, որ վատ նախադեպ կարող է լինել դատավորների համար, որոնք կարող են ընտրվել, հետո մտածել, թե չաշխատելն ավելի ձեռնտու է եւ ֆինանսապես` շահավետ:

​​​​​​​«Ռեֆորմիստներով գնում ենք Նախագահին սատարելու». Վահան Բաբայան

Օրենսդրությունն այդ հարցերը վերահսկում է: Գրված է, որ այն վերաբերում է նրանց, ովքեր մինչեւ 2018 թվականի այդ դրույթների ուժի մեջ մտնելն է աշխատել` որպես դատավոր: Սա նշանակում է, որ առնվազն իրենք երկու տարվա փորձ պետք է ունենան: Իհարկե, սա էլի անընդունելի է, որովհետեւ չի կարելի երկու-երեք տարի աշխատել ու գնալ թոշակի` միլիոնավոր դրամ վայելելու: Բայց ապագայում, որ նոր դատավորներ նշանակվեն, այս օրենքի տակ չեն ընկնի:

Առանձնազրույցներ` զինծառայողների և սպայական կազմերի հետ. Արման Թաթոյանն այցելել է Ռազմական ոստիկանություն

Ինչքան էլ հույսեր փափագենք, թե դատավորները չեն գնա այդ քայլին, բայց այսօր ունենք իրավական փաստաթուղթ: ԼՀԿ-ն բավարարվելո՞ւ է հնչեցրած քննադատությամբ, այս առումով Ձեր առաքելությունն ավարտվա՞ծ է, թե՞ գոնե փորձելու եք այս հարցով դիմել Սահմանադրական դատարան ու ի՞նչ ժամկետներում:

Դրա համար ժամկետներ կան սահմանված, որը հիմա դժվարանում եմ հիշել: Ինչ վերաբերում է Ձեր առաջին հարցին, իհարկե, ավարտված չէ, ուղղակի հիմա մեր խմբակցության անդամներից շատերը գործուղումների մեջ են, երբ բոլոր անդամները կվերադառնան, ըստ էության նիստ կգումարենք, կհասկանանք` ինչ ենք անում: Հիմա ես խմբակցության անունից հայտարարությամբ հանդես չեմ գա:

Ծրագրեր են փոխվել․ մանրամասներ սահմանադրական փոփոխությունների մասնագիտական հանձնաժողովի փակ նիստից․ «Ժողովուրդ»

Անդրադառնանք մեկ այլ հարցի. ՀՀ բարեփոխված սահմանադրության համաձայն` ԱԺ-ում այլեւս «անկախ» պատգամավորի ինստիտուտ գոյություն չունի, եւ ցանկացած պատգամավոր խորհրդարան է մուտք գործում` բացառապես ներառվելով որեւէ խմբակցության ցուցակում, ինչը նաեւ վկայում է այն մասին, որ խմբակցություններից դուրս որեւէ անկախ պատգամավոր չի կարող մանդատ ունենալ խորհրդարանում: Այս դեպքում` հիմա ի՞նչ կարգավիճակ ունի ԱԺ ԼՀԿ խմբակցությունից դուրս եկած, բայց մանդատը վայր չդրած պատգամավոր Արման Բաբաջանյանը:

«Իշխանությանը պետք է թիրախ, որի դեմ պայքարելով` փորձեն իրենց գործերն առաջ տանել» (Տեսանյութ)

Այս հարցն իրեն պետք է ուղղեք: Այո, Սահմանադրության տրամաբանությամբ` բացառվում է, միայն Ազգային ժողովի կանոնակարգ-օրենքում այդպիսի մի դրույթ կա, որ եթե խմբակցությունից դուրս է գալիս, շարունակում է մնալ որպես պատգամավոր: Մեր կարծիքով` խորհրդարանական երկրում սա նոնսենս է: Նման կարգավիճակ չպետք է գոյություն ունենա, բայց պարոն Բաբաջանյանը, փաստորեն, օգտվել է Ազգային ժողովի կանոնակարգ-օրենքում առկա այդ դրույթից: Ըստ իս, սա իրավական սխալ կարգավորման արդյունք է:

«Մեկնարկեց մի նախագծի քարոզարշավ, որն իրականում շրջանառությունից հանվել է»

Կարելի՞ է համարել, որ այն պարզապես հակասահմանադրական է:

Միգուցե նաեւ հակասահմանադրական է: Գնահատողը Սահմանադրական դատարանն է: Եթե այդպիսի նախաձեռնություն լինի, միգուցե Սահմանադրական դատարանը նման հայտարարությամբ հանդես գա:

Չէ՞ որ Ձեր խմբակցությունից է, այսպես ասած, խլվել պատգամավորական մանդատը: Ինչո՞ւ որեւէ քայլ չարվեց, եւ Ձեր խմբակցությունը չփորձեց գոնե այս հարցով դիմել ՍԴ:

Սահմանադրական դատարանում ոչ մի ճգնաժամ չի եղել և չկա. Ֆելիքս Թոխյան

Իսկ ո՞վ է ասել, որ ոչինչ չի արվել: Դեռ ամեն ինչ առջեւում է:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА