o C     24. 01. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Սա անթույլատրելի մոտեցում է». Գեւորգ Գորգիսյան

13.12.2019 20:00 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՄԱ
«Սա անթույլատրելի մոտեցում է». Գեւորգ Գորգիսյան

Երեւանի քաղաքապետարանը Ամանորի տոնական միջոցառումներին ընդհանուր առմամբ ծախսելու է 325 մլն դրամ: Երեւանի քաղաքապետարանի համայնքային բյուջեով նախատեսված շուրջ 54 միլիոնին կգումարվի նաեւ կառավարության կողմից հատկացված 271 միլիոն 797 հազար դրամը: Եթե զուգահեռներ տանենք, թե ինչպես էր նշվում Ամանորը Երեւանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանի օրոք, ապա հանուն արդարության պետք է ասել, որ հիմա մոտ 10 անգամ շատ գումար է նախատեսված ծախսել, որից մի կլորիկ գումար փոխանցվելու է երաժիշտ եւ երգահան Գորան Բրեգովիչին` Ամանորի գիշերը Հանրապետության հրապարակում համերգ տալու համար: Թե որքանով է արդարացված նման ճոխությունը, երբ Ազգային ժողովը 2019 թվականի պետական բյուջեի պակասուրդի ֆինանսավորման համար պետական վարկ է վերցնում, երբ սոցիալական բազում խնդիրներ կան, երբ ունենք ֆինանսական խնդիրների պատճառով բուժումն ամբողջովին չիրականացնող բազում հիվանդներ եւ, ի վերջո, հենց այսօրվա իշխանությունն էր ժամանակին մեղադրում նման ծախսերի համար, «Իրավունքը» պարզեց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության քարտուղար ԳԵՎՈՐԳ ԳՈՐԻՍՅԱՆԻ տեսակետը:

Մարտի 1-ի 10 զոհերի արյան գնով Տեր-Պետրոսյանն ու Փաշինյանը մնացին քաղաքական արենայում. Գևորգ Գևորգյան

Ինձ մոտ միշտ տարակուսանք են առաջացնում կառավարության այս առաջնահերթությունները, որովհետեւ բազմաթիվ նախագծեր էինք ներկայացրել, որոնք մերժվել են, որից մի մասը` նաեւ ֆինանսների բացակայության պատճառով: Օրինակ` քաղաքացիների համար գումար չկա` չորրորդ կարգի վթարային շենքից նրանց տեղափոխելու համար, բայց կա գումար այդպիսի ծախսեր անելու համար: Գումար չկա` գրեթե գոյություն չունեցող ճանապարհը վերանորոգելու, հիմնանորոգելու համար, բայց հանկարծ գումար կա` նման միջոցառումների համար: Սա, իհարկե, տարակուսելի է: Սա այն նույն գործելաոճն է, որի համար հենց Հայկ Մարությանն էր տարիներ առաջ քննադատում Տարոն Մարգարյանին, եւ բոլորս էինք քննադատում: Հիմա, ցավոք, մեր իշխանությունների մոտ սովորություն է դարձել արդեն կրկնել այն, ինչ նախկիններն անում են: Ու ասել, որ իրենք լավն են, դրա համար սա կարելի է իրենց, կարծում եմ` անթույլատրելի մոտեցում է:

Վաղն իր տղան կարող է լաց լինել, իսկ աղջիկը դառնալ մարմնավաճառ. Մանկավարժ

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА