o C     26. 02. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Իմքայլական պատգամավորն ընդունեց` նախկինում հսկայական աշխատանք է կատարվել (Տեսանյութ)

13.12.2019 19:50 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՄԱ
Իմքայլական պատգամավորն ընդունեց` նախկինում հսկայական աշխատանք է կատարվել (Տեսանյութ)

Թբիլիսիում տեղի ունեցած Եվրանեսթ ԽՎ-ի ութերորդ նստաշրջանի աշխատանքների մասին երեկ ամփոփիչ ասուլիսով հանդես եկան վեհաժողովում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Գայանե Աբրահամյանը եւ պատվիրակության մյուս անդամները: Իմքայլական պատգամավորները խոսեցին, թե ինչ հաջողություններ են ունեցել, ինչպես են առաջ մղել հայանպաստ բանաձեւեր, ինչպես են հակադարձել ադրբեջանցի պատվիրակներին եւ չեզոքացրել հակահայկական վտանգները, այսինքն` այն, ինչ տարիներ շարունակ հայաստանյան պատվիրակության կողմից արվել է Եվրանեսթում, երբ պատվիրակության ղեկավարն էր ԱԺ վեցերորդ գումարման արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը: Այս դեպքում` ի՞նչն էր աննախադեպ այս անգամ եւ ընդհանրապես` ի՞նչ ժառանգություն են Եվրանեսթում ստացել այսօրվա իշխանությունները նախորդներից, «Իրավունքը» հետաքրքրվեց հենց ԳԱՅԱՆԵ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԻՑ:

Ապրիլի 1-ից կթանկանա՞ գազը . «Գազպրոմ Արմենիան» ո´չ հաստատում է, ո´չ էլ հերքում. «Իրավունք»

Նախկին կապերի եւ իրականացված աշխատանքի մասով մենք գրեթե ժառանագություն չենք ստացել` ոչ թե այն մասով, որ աշխատանք չի արվել, հսկայական աշխատանք է արվել, եւ որեւէ կերպ չեմ կարող նսեմացնել այդ իրականացված աշխատանքը: Նախկինում եւս հսկայական աշխատանք է տարվել: Տարբերությունն այն է, որ Եվրապառլամենտը մեծապես փոխվել է, գրեթե 60 տոկոսը հիմա նոր պատգամավորներ են, որոնց հետ զրույց ու աշխատանք պետք է տարվի: Այս առումով ես ուզում եմ շեշտադրել, որ այն մեղադրանքները, որ հաճախ ասում են, թե գործուղումները շատ են, իրականում մենք զրոյից աշխատանք են տանում:

ԻՄՔԱՅԼԱԿԱՆՆԵՐԸ՝ ՀԱՆՈՒՆ «ԱՅՈ»-Ի

Տիկին Աբրահամյան, վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասում էր, որ Ձեր քաղաքական ուժը իզմեր, այսինքն` գաղափարախոսություն չունի, այս դեպքում` «Քաղաքացիական պայմանագիրը» նախատեսո՞ւմ է անդամակցել եվրոպական որեւէ քաղաքական ընտանիքի, ինչպես օրինակ, ՀՀԿ-ն եւ «Ժառանգությունը»:

Իզմերը, բնականաբար, չեն կարող որեւէ առնչություն ունենալ քաղաքական խմբակցությունների հետ, որոնք այսօր գործում են Եվրախորհրդարանում, քանի որ ընդհանուր գիտեն իրենց գաղափարախոսությունը եւ մոտեցումը քաղաքական բազմաթիվ հարցերի վերաբերյալ: Այո, որոշակի գործընթացներ արդեն իսկ գնում են: Մենք առայժմ որոշակի հապաղում ունենք, քանի որ ուզում ենք հասկանալ, թե ի վերջո, իրապես որ ընտանիքի հետ է, որ սերտորեն պետք է համագործակցենք: ՀՀԿ-ն ու «Ժառանգությունը», կարծեմ` դեռեւս ասոցացված անդամներ են: Այս պահին փորձում ենք հասկանալ, թե որ ընտանիքն է, որը մեզ հայաստանյան շահը առաջ մղելու հնարավորություն կտա:

Ֆաշիստական դիկտատուրան Գերմանիայում ո՞նց է հաստատվել` քվեարկությամբ ու ՀԱՆՐԱՔՎԵՈՎ. Արմեն Հակոբյան

Դուք խոսում եք հայաստանյան շահի մասին, բայց նույն այդ քաղաքական ընտանիքներն ունեն գաղափարական հենք: Չե՞ք կարծում, որ բացի շահից, պետք է առաջնորդվեք նրանով, թե որն է Ձեր քաղաքական ուժին գաղափարապես ավելի հոգեհարազատ, որպեսզի նրանք էլ չմերժեն ու ընդունեն իրենց ընտանիքում:

Կարծում եմ` այստեղ կարեւորը, ոչ այնքան գաղափարախոսությունն է, այլ այն պատգամավորների խումբը, որոնք ազդեցիկ են եւ կարող ենք իրենց միջոցով առաջ մղել հայաստանյան եւ հայկական  շահը: Սա իսկապես շատ կարեւոր է:

Նոր նշանակում Արմեն Սարգսյանի որոշմամբ

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հ.Գ.- Մանրամասները դիտեք տեսանյութում. 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА