o C     21. 01. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԼՏՊ-Ն, ԿԱՐԾԵՍ ԹԵ, ՍԿՍԵԼ Է «ԱՆԱՌԱԿ ՈՐԴՈՒ ՎԵՐԱԴԱՐՁԸ» ՕՊԵՐԱՑԻԱՆ

13.12.2019 19:10 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
ԼՏՊ-Ն, ԿԱՐԾԵՍ ԹԵ, ՍԿՍԵԼ Է «ԱՆԱՌԱԿ ՈՐԴՈՒ ՎԵՐԱԴԱՐՁԸ» ՕՊԵՐԱՑԻԱՆ

Այն, որ Բրատիսլավայում կայացած` Մամեդյարով-Մնացականյան հանդիպումից հետո ներհայաստանյան հարթակում նկատվում է լեւոնական «քյարթու» կադրերի կտրուկ ակտիվացում, գնալով ակնհայտ է դառնում: Եվ իհարկե, դա ոչ մի դեպքում չի կարող պատահականություն համարվել: Սակայն մինչ Լեւոնի այսօրինակ ակտիվացման պատճառներին կհասնենք, նախ հիշեցնենք որոշ կոնկրետ փաստեր:

Հերթական անգամ ՀՀ գործող քարոզչությունը պատրաստ չէ ադրբեջանական սադրանքներին լիարժեք պատասխան տալ. Արմեն Աշոտյան

 

ԻՆՉՊԵՍ ՀԱՍԿԱՆԱՆՔ ԼԵՎՈՆԱԿԱՆՆԵՐԻ ԿՏՐՈՒԿ ԱԿՏԻՎԱՑՈՒՄԸ

Այսպես, ցնցող մտքով հանդես եկավ «Իմ քայլի» պատգամավոր Հովհաննես Իգիթյանը, թե Փաշինյանը դեմ չէ, որ արցախյան բանակցություններում Ալիեւի հետ ներկա լինեն նաեւ Արցախի ադրբեջանական համայնքի ներկայացուցիչները, մեծ աժիոտաժ է առաջացրել քաղաքական շրջանակներում: Ի դեպ, չշտապենք Իգիթյանին մեղադրել, հաշվի առնելով, որ «Ղարաբաղի ադրբեջանական համայնք» մեզ համար այդքան մտահոգիչ եւ վտանգավոր եզրույթը մինչ այս քանիցս օգտագործել է նաեւ Փաշինյանը, մի բան, որը չի արել, եթե չենք սխալվում, անգամ Լեւոնը: Օրինակ բերենք Փաշինյանի հայտարարություններից մեկը. «Ամբողջ հարցն այն է, որ Ղարաբաղի ադրբեջանական համայնքն այս ընթացքում միշտ մասնակցել ու այսօր էլ մասնակցում է բանակցային գործընթացին, եւ այս ընթացքում չի եղել անգամ մեկ հեռախոսային խոսակցություն, որին  Ղարաբաղի ադրբեջանական համայնքը մասնակցություն չունենար»: Այսինքն, Փաշինյանը նաեւ ընդունել է այդ «համայնքի»՝ բանակցություններին փաստացի մասնակցությունը, այնպես որ, Իգիթյանը ոչ մի բան չի հորինում: Նա պարզապես հիշեցնում է ու, թերեւս, առաջին հերթին հենց Փաշինյանին, թե՝ «Բա դու սրա կողմնակիցն ես»:

«ՄԵՆՔ ԿՈՐՑՐԵԼ ԵՆՔ ԱՄԵՆ ԻՆՉ, ԲԱՅՑ...»

Էլ ավելի առաջ գնաց հաջորդ երդվյալ ԼՏՊ-ականը՝ Լեւոն Զուրաբյանը: Նա հանկարծ որոշեց փիլիսոփայել արցախյան բանակցությունների բնույթի մասին, թե կան անուղղակի հարցեր, այդ թվում՝ խաղաղության նախապատրաստման գործընթաց, հումանիտար ծրագրեր եւ այլն: Կան նաեւ բովանդակային բանակցություններ, թե ինչպես պետք է հարցը լուծել: Եվ բացում է բուն միտքը. «Մինչեւ հիմա հայկական կողմը բովանդակային քննարկումների մեջ, նկատի ունեմ՝ Փաշինյանի օրոք, թավշյա հեղափոխությունից հետո, չի մտել եւ դրա համար ունեցել է նաեւ որոշակի հիմքեր: Այդ հիմքերը կապված են այն հանգամանքի հետ, որ բանակցությունների այն ձեւաչափը, որը ժառանգել էր Նիկոլ Փաշինյանը, իր հագով չէ: Ինքը ցանկանում է վերադարձնել այն ֆորմատը, որը ձեւավորվել էր Լեւոն Տեր-Պետրոսյանի ժամանակ...»:

Ո՞րն է իշխանությունների այն ձևաչափը, որ ընդունելի է և՛ ՀՀ, և՛ Արցախի, և՛ Ադրբեջանի համար. Վահան Բաբայան

Այստեղ, իհարկե, մեկ պարզ հարց կա. իսկ Զուրաբյանն այդ որտեղի՞ց այդքան հստակ գիտի, թե ինչ է խոսվում բանակցային սեղանի շուրջ՝ «բովանդակային քննարկումնե՞ր», թե՞ միայն «խաղաղության պատրաստման» քայլեր: Առավել եւս, որ նրա այդ փիլիսոփայությունն էլ է աբսուրդ. ի՞նչ «խաղաղության նախապատրաստում» կարող է լինել, եթե չկա այն հիմքը, թե ինչի շուրջ պետք է «խաղաղության նախապատրաստվել»: Վերջապես, Բրատիսլավայից առաջ ԱԳ նախարար Մնացականյանը պարզ հայտարարեց. «Մենք մեկ միասնական փաթեթ ունենք, որը ներառում է հարցի բուն կարգավորմանն առնչվող հարցեր...»: Եվ երբ անգամ սրանից հետո է Զուրաբյանը պնդում, թե՝ ոչ մի «բովանդակային քննարկում» էլ չկա, ապա դա էլի սկսում է Փաշինյանին ուղղված հիշեցման նմանվել: Այսինքն, տեւական ժամանակ Փաշինյանն իրոք ամեն ինչ անում էր՝ «բովանդակային քննարկումների» մեջ չմտնելու համար, ընդ որում, նման գործելաոճի տակ պարզ զգացվում էր լեւոնական ձեռագիրը: Սակայն դրան հաջորդեց պարզ փաստը՝ համանախագահ երկրները մերժեցին Փաշինյանի բոլոր առաջարկները, ինչը էապես վատթարացրեց հայկական դիրքերը բանակցային սեղանի շուրջ: Առավել եւս, որ նման քաղաքականությունն արժանացավ անգամ ՌԴ-ի այնպիսի ծանր քննադատության, ինչպիսին Փաշինյանին բաց տեքստով «բանակցություններն արհեստականորեն ձգձգող» համարելն ու նրան Մոսկվայի կողմից այդքան չսիրված Կոսովոյի վարչապետի հետ համեմատելն էրԲայց ահա Բրատիսլավայի հանդիպման նախնական եւ հաջորդող փուլում այլ պատկեր է զգացվում, այսինքն, կա տպավորություն, որ Փաշինյանը նման բուռն ճնշումներին կարող է եւ չդիմանալ: Եվ դա կարող է շատ արագ լինել, հաշվի առնելով, որ համաձայն Բրատիսլավայի հայդիպմանը հաջորդած պաշտոնական հայտարարությունների, ԱԳ նախարարների հաջորդ հանդիպումը լինելու է արդեն հաջորդ հունվարին՝ օրակարգում ունենալով նաեւ Ալիեւ-Փաշինյան հանդիպման կազմակերպման խնդիր: Չէ, հազիվ թե նման հնարավոր զարգացումների դեպքում Արցախը լինի ԼՏՊ-ի հիմնական դարդ ու ցավը: Բանն այն է, որ այդ զարգացումների արդյունքում, եթե ռուսական զորքերը հայտնվեն Իրանի սահմանին, ապա դա կավարտի նաեւ ԽՍՀՄ-ի փլուզումով սկսված մեծ խաղը: Նաեւ, վերջնականապես կձախողվի այն «բարձր վստահությունը», որ այդ ողջ ժամանակահատվածում դրված էր ԼՏՊ-ի վրա՝ նրան վերջնականապես քաղաքական աղբանոցը նետելու հեռանկարով հանդերձ: Դե ուրեմն, այս պահին է, որ պետք է առավելագույն ակտիվություն դրսեւորել, անգամ՝ Փաշինյանին հրապարակավ հիշեցնել, որ նա «Լեւոն Տեր-Պետրոսյանի ժամանակ ձեւավորված ֆորմատը» ետ բերելու պատասխանատվություն եւ պարտավորություն ունի: Իսկ երբ այդ «հիշեցումները» բերվում են հրապարակային դաշտ, դրանք սկսում են նաեւ սպառնալիքների նմանվել: Օրինակ, որ կարող են բացահայտվել նաեւ, թե իրականում ինչպես է Փաշինյանը քայլել «Լեւոն Տեր-Պետրոսյանի ժամանակ ձեւավորված ֆորմատի» ուղղությամբ, անգամ չնայելով, նրան, որ այդ ուղղությունն արդյունքում էապես վատթարացրեց մեր դիրքերը բանակցային սեղանի շուրջ: Մի խոսքով, ԼՏՊ-ն, կարծես թե, սկսել է «Անառակ որդու վերադարձը» օպերացիան:

ԵԽԽՎ-ն կքննարկի Ադրբեջանի քաղբանտարկյալների հարցը

 

ՎԻՃԱԿԸ ԾԱՅՐԱՀԵՂ ՏԽՈՒՐ Է

Մինչդեռ իրողությունն այն է, որ եթե անգամ «Լեւոն Տեր-Պետրոսյանի ժամանակ ձեւավորված ֆորմատը» ¥որից, չմոռանանք, ժամանակին «Գոբլի պլանի» գարշահոտություն էր փչում, իսկ մեր օրերում էլ՝ «Բոլթոնի ծրագրի»¤, եթե անգամ ուլտրալիբերալիզմի տարաբնույթ սորոսների ծրագրերի բաղադրիչներից է, ապա պաշտոնապես համանախագահ երկրները բոլորովին այլ պահանջներ են դրել: Այսինքն, սորոսալեւոնական պահանջ-սպառնալիքներով առաջնորդվելով, Փաշինյանը, ինչպես քանիցս տեսանք, հասավ միայն համանախագահ երկրների կողմից եկած հարվածների, որոնք գնալով ուժգնանալով, արդեն հասել են այն մակարդակի, որ կարող է դիմադրելու ճար պարզապես չլինիԱյսպես, ամերիկյան պաշտոնական վերնախավը պարզապես չի էլ ուզում Փաշինյանի հետ խոսել: Եվրոպայում եւս, ինչպես ցույց տվեց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հայտնի այցը, կարծես թե սկսել են մտնել ընդգծված հականիկոլական ուղղություն: Ընդ որում, դա է ակնարկում նաեւ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ իր վերջին հարցազրույցում նշելով. «Նրանց ¥եվրոպական կառույցներին¤ ժամանակ է անհրաժեշտ՝ հասկանալու, որ Հայաստանում տեղի ունեցածն անարյուն իշխանափոխություն էր եւ ժողովրդավարական էություն չունի: Կարծում եմ, որ շուտով մենք կլսենք նաեւ եվրոպացիներին, քանի որ իշխանությունների գործողություններն անցնում են բոլոր թույլատրելի սահմանները»:

Վրաստանում զանգվածային ծեծկռտուք է տեղի ունեցել ադրբեջանցիների և սվանների միջև

Ինչ վերաբերում է Մոսկվային, ապա ըստ Քոչարյանի. «Ռուսաստանը բազմիցս եւ բավականին պարզ ցույց է տվել իր վերաբերմունքը տեղի ունեցողին»: Մինչդեռ չմոռանանք, որ Լավրովը Բրատիսլավայից հետո էլ հնչեցրեց նույն պահանջը՝ առանց խաղերի սկսել բարձր մակարդակով ռեալ բանակցությունները: Ընդ որում, հենց ՌԴ-ն է, որ ունի առավելագույն ճնշման միջոցները՝ սկսած գազի գնից, վերջացրածՀայաստանի անվտանգության հարցերովՉէ, այս վիճակում ԼՏՊ-ի խելքին ընկնելը կարող է Փաշինյանի համար իրոք ճակատագրական լինել: Մինչդեռ բանակցային սեղանի շուրջ մեր դիրքերի այսօրինակ թուլացման արդյունքում կարող ենք ունենալ ամենաանցանկալի ելքը: Նույն հարցազրույցում երկրորդ նախագահն այս պատկերն է մատնանշում. «Բրատիսլավայում կայացած բանակցությունների վերջին շրջափուլը եւ դրա շուրջ զարգացող իրադարձությունները ցույց տվեցին մեր իշխանությունների բանակցային ռազմավարության բացարձակ սնանկությունը (եթե, իհարկե, այդպիսի ռազմավարություն ընդհանրապես գոյություն ունի)»: Ուստիեւ, ըստ Քոչարյանի, մնում է այս տարբերակը. «Արցախը պետք է նախաձեռնությունն իր ձեռքը վերցնի եւ հստակ սահմանի իր դիրքորոշումը կարգավորման հիմնական բաղադրիչների վերաբերյալ: Միայն այդպես է հնարավոր խուսափել անուղղելի հետեւանքներից...»:

ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀԱԿԱՔԱՐՈԶՉՈՒԹՅՈՒՆԸ ԳՈՐԾԵՑ ԸՆԴԴԵՄ ՀԵՆՑ ԱԴՐԲԵՋԱՆԻ

Բայց նիկոլական շնչով տեսանելիորեն վարակված Արցախն ի վիճակի՞ է նման քայլերի: Կարծես թե Քոչարյանն էլ այս հարցում լուրջ մտավախություններ ունի. «Իշխանության հռչակված իրավահաջորդի բացակայությունը բերեց քաղաքական դաշտի ծայրահեղ հատվածականացման: Ղարաբաղյան էլիտայի տարբեր հատվածները ներկայացնող նախագահի թեկնածուների այսպիսի քանակ երբեք չի եղել: Սա ոչ թե ժողովրդավարության նշան է, այլ՝ մասնատվածության դրսեւորում, ինչը մարտահրավեր է Ղարաբաղի անվտանգությանը... Կցանկանայի սխալվել, բայց իմ աչքերում սա Ղարաբաղի վզին փաթաթված սցենար է երեւում, եւ թվում է, որ այն իրականացվում է Հայաստանի իշխանությունների մասնակցությամբ»: Այսինքն, Արցախում կարող իշխանության գալ «քծնող նախագահ», ինչը ենթադրում է «աղետալի հետեւանքներ Արցախի համար»: Այն դեպքում, երբ այս պահին «պետք են պատերազմով կոփված խիզախ առաջնորդներ»:

Ադրբեջանում քնած ժամանակ երեք օտարերկրյա ուսանողուհի է ծխախեղդ եղել (լուսանկարներ)

Բայց մյուս կողմից էլ, «պատերազմով կոփված խիզախ առաջնորդները» եւս այս պահին միանգամայն ծանր վիճակում են: Արցախի նախագահի թեկնածուներից բերենք Բալասանյանի օրինակը: Մինչեւ իսկ նախկին «կոմանդույշին»՝ Սամվել Բաբայանը, ով անհասկանալի պայմանավորվածությունների արդյունքում նախ հայտնվեց ազատության մեջ, ապա՝ էլի դրսեւորեց այս պահին այդքան անհրաժեշտ իր անհնազանդ բնույթն ու հիմա էլի հայտնվել է կալանավայր վերադառնալու վտանգի առաջ: Տխո՞ւր պատկեր է. միանշանակ: Բայց նաեւ չմոռանանք, որ ինքներս սրան հասանք՝ մասամբ «դմփ-դմփ հու» խաղալով, մասամբ էլ՝ նման բախտորոշ զարգացումների պահին պիղատոսական կերպար ընդունելով:

Ոչ մարտական կորուստ Ադրբեջանի բանակում. «ՌազմԻնֆո»

ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА