o C     21. 01. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԱՄԱՆՈՐԻ ՓՈԽԱՐԵՆ` ՔԱՅԼԱՍԵՐՎԱԾՆԵՐԻ ՄԻՏԻՆԳ

13.12.2019 19:00 ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
ԱՄԱՆՈՐԻ ՓՈԽԱՐԵՆ` ՔԱՅԼԱՍԵՐՎԱԾՆԵՐԻ ՄԻՏԻՆԳ

Աչքներս լույս, Նիկոլը հիմա ինքն իրեն հռչակեց Հռոմի պապ, այն էլ` կառավարության նիստում: Երեւում է իտալական այցը, որի ընթացքում նա ինքն իրեն համեմատել է Քրիստոսի հետ, «վոժդի» վրա շատ ծանր նստեց: Քանզի ինչպե՞ս հասկանալ, որ նա միաժամանակ հա՛մ Քրիստոս է, հա՛մ Հռոմի պապ: Ինչպես հայտնի է, կաթոլիկները Հռոմի պապին համարում են Քրիստոսի երկրային տեղապահ, եւ ստացվում է, որ նա միաժամանակ ինքն իր տեղապահն է: Այսինքն` առանց, Ռոբերտ Քոչարյանի ասած, «ուրիշ մասնագետի» գլուխ չես հանի:

ԲՌՆԱՊԵՏԻԿԸ ՄՆԱՑ ԸՆԴԱՄԵՆԸ ՎԱՏԱՀԱՄԲԱՎՆԵՐԻ ՀՈՒՅՍԻՆ

 

ԾԱԼԱՊԱԿԱ՞Ս, ԹԵ՞ «ՎԱՆՔԻ ՀԱՎԵՐԸ ԳՈՂԱՑՈՂ»

Երեւում է, որ Իտալիայից հետո Նիկոլը հատկապես ծանր է տարել Սերժ Սարգսյանի զագրեբյան ելույթը, քանզի հատկապես հենց այդ ելույթին է հետեւել երրորդ նախագահի անհեթեթ քրեական հետապնդումը եւ չբացակայելու ստորագրության տեսքով խափանման միջոցը: Դա բողոքարկվել է փաստաբանի կողմից, եւ Գլխավոր դատախազությունը բողոքը մերժել է` մի կերպ «լցակարելով» այն իրավական քրքրված ծակերը, որ առկա էին ՀՔԾ-ի կազմած տխմարագույն նյութերումԻսկ Նիկոլի հոգեկան վիճակը, իրոք ահավոր է, ու երեւի թե իզուր չէ, որ կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիաներից մեկի ժամանակ մի քաղաքացի կառավարության շենքի դիմացի ծառերին գժի թղթեր է փակցրել, որոնց վրա վարչապետ Նիկոլ Փաշինյանի լուսանկարն է: «Նիկոլ, մենակ անկեղծ, քեզ ասել են, բուժվե՞լ ես, թե՞ քո ձեւերով թռար»,- գրված է թղթերի վրա: Համենայնդեպս, դժվար է այլ տպավորություն ստանալ, եթե հաշվի առնենք, որ Նիկոլը իր ամանորյա ուղերձը հնչեցնելու է Հանրապետության հրապարակից, իսկ նրա տիկինը քաղաքացիներին առաջարկել է խոզի, բլինչիկներ եւ ամանորյա սեղանի այլ ավանդական խորտիկներ չպատրաստել, որպեսզի քաղաքացիները գան Նոր տարին դիմավորեն Հանրապետության հրապարակում բրդուճով եւ մի բաժակ գինով: Սակայն կա մեկ այլ հանգամանք: Նիկոլի վարկանիշի ծայրաստիճան անկման պատճառով վերջինս չի կարողանում մեծ լսարան հավաքել: Եվ հիմա հայոց Նոր տարին հարամելու տարբերակով նա ուզում է Ամանորի գիշերը վերածել քայլասերվածների հանրահավաքիՆրան օդ ու ջրի պես պետք է Ամանորի քաղաքական ուղերձի ժամանակ թիկունքում, որպես ֆոն, ունենալ ստվար եւ խիտ նախիր: Ինչո՞ւ ենք օգտագործում այդ բառը, շատ պարզ պատճառով` որովհետեւ տոհմիկ, ինքն իրեն հարգող հայը Նոր տարին նշում է օջախում, այլ ոչ թե քոչվորների պես` փողոցներում կամ հրապարակներում: Հրապարակում բոմժավարի` բրդուճով եւ ամենաէժան գինով Նոր տարի նշելու կարող են գնալ միայն կասկածելի ծագում ունեցողները, ովքեր նաեւ իսպառ կորցրել են ինքնուրույն մտածելու կարողությունը: Այսինքն` պարզից էլ պարզ է, որ այդ այլանդակ ձեւը, գումարած նաեւ Բրեգովիչի համերգի վրա փեշով փող ծախսելը` որպես պողոսների համար խայծ, նախատեսված է միայն միտինգ ստանալու համար: Սակայն կա եւ երկրորդ, զազրելի շերտը: Ավանդույթի քայքայման փորձերից մեկը: Չէ՞ որ Նոր տարվա տոնակատարությունների ավանդական ձեւը նաեւ հայերի ավելի սերտ շփմանն է նպաստում, ու այն, ինչ ձեւավորվել է առնվազն տասնամյակների, եթե ոչ դարերի ու հազարամյակների ընթացքում, հենց այնպես չի ձեւավորվել: Այդ ամենը ազգի իմունային մեխանիզմի մի մասն է: Իզուր չէ, որ ԱԺ 5-րդ եւ 6-րդ գումարման պատգամավոր Նաիրա Կարապետյանը հատուկ շեշտում է. «Ինչ խոսք, սա եւս կարելի է քննարկել, ծանր ու թեթեւ անել կիրթ սեղանի շուրջ հավաքվելու, տոնելու, ուտեստներ վայելելու եւ փողոցային «ոտքի վրա» թափառական տարբերակների լավ եւ վատ կողմերը, կարելի է իրոք հարց բարձրացնել, թե Սուրբ ծննդյան քրիստոնեական ավանդական ձուկն ու փլավը եւս կարելի է փոխարինել քոչվորական փողոցային բրդուճներով թե` ոչ, կարելի է հետաքրքրվել, թե Երեւանի` Հանրապետության հրապարակին կից վաճառվող բրդուճ-բուտերբրոդները արդյոք այլընտրանք են լինելու, օրինակ, Գյումրիի, Կապանի, Գորիսի, Վանաձորի, Վայքի կամ Մարտունիի բնակիչների սեղաններին»: Ըստ տիկին Կարապետյանի` դա նաեւ շեղելու միջոց է լրջագույն մարտահրավերից. «Օրինակ, հենց այսօր ԵԽԽՎ մոնիթորինգի հանձնաժողովում ընդունված զեկույցում ԵԽԽՎ-ն մատնանշում է, որ «Հայաստանում շարունակվում են անհանդուրժող վերաբերմունքը եւ բացասական կարծրատիպերը ԼԳԲՏ անձանց եւ այլ փոքրամասնությունների նկատմամբ, որոշակի խմբերի կողմից ստեղծված խոչընդոտների պատճառով դեռեւս չի վավերացվել Ստամբուլյան կոնվենցիան»: 

ՆԻԿՈԼԻ ԳՈՐԾԵՐԸ ԲԱՐԴԱՆՈՒՄ ԵՆ, ԿԱՄ «ԱՌՈՂՋԱԿԱՆ ՊԱՏՃԱՌՈՎ» ԻՇԽԱՆԱՓՈԽՈՒԹՅԱՆ ՍՑԵՆԱՐԸ

Այսինքն` դա ամենաուղղակի առնչություն ունի արտաքին ուժերի կողմից մեր ընտանիքի ինստիտուտի հիմքերը քանդելու ծրագրի հետ: Եվ ամենեւին էլ պատահական չենք մինչ օրս Նիկոլի վարչախմբին կուրորեն երկրպագողներին անվանում քայլասերվածներ...

ՃԱՆԱՊԱՐՀ ԴԵՊԻ ՀԱՄԱԿԵՆՏՐՈՆԱՑՄԱՆ ՃԱՄԲԱՐ

Հիմա տեսնենք, թե էլ ինչ երեւույթներ կան, որ արժանի են միաժամանակ ե՛ւ հոգեբույժի, ե՛ւ քաղաքագետի ուշադրությանը: «Ամբողջ պետական համակարգը դիմադրում է հեղափոխությանը, եւ ես ջարդելու եմ այդ դիմադրությունը»,- կառավարության վերջին նիստին հայտարարել է Նիկոլ Փաշինյանը: Ի դեպ, այդ նույն նիստին հարցերի ջախջախիչ մեծամասնությունը չզեկուցվող էր: Պատկերացնո՞ւմ եք, նա ասում է, որ ամբողջ պետական համակարգն է հակահեղափոխական: Բայց արդյո՞ք այդ համակարգի առնվազն վերնախավը համալրված չէ հենց Նիկոլի կադրերով: Նա նաեւ ասում է, թե նախարարություններում հաճախ մարդիկ իրենց պահում են չգիտես ինչ տարիքի երեխաների պես, ինչ է, նո՞ր տեսավ, որ թրաշամանուկները մանկապարտեզից քիչ են տարբերվում: Ի դեպ, շնորհավորենք այդ կոնտինգենտի կարեւորագույն համալրումը` տխրահռչակ սորոսական Դանիել Իոաննիսյանը դարձավ Հանրային խորհրդի անդամ, եւ չար լեզուներն ասում են, որ հենց նա է ղեկավարելու այդ մարմինը: Սակայն կարեւորն այն է, որ Նիկոլի այդ մոտեցումը բացարձակ հակապետական է: Եթե նա պատրաստվում է ջարդել պետական համակարգի դիմադրությունը, ուրեմն մտադիր է պետական ինստիտուտները փոխարինել անձնիշխանությամբ: Իսկ դա նշանակում է նաեւ տոտալ վերահսկողություն քաղաքացիների հանդեպ: Մենք արդեն հիշատակել էինք նրա երազանքը` իսպառ ոչնչացնել կանխիկ դրամի շրջանառությունը, դրանով փաստացի զրոյացնելով քաղաքացիների ֆինանսական անկախությունը: Այդ առաջարկից ՊԵԿ նախագահ, մասնագիտությամբ ֆինանսիստ Դավիթ Անանյանի մազերը պարզապես բիզբիզ են կանգնում: Իսկ ԱԺ-ն ՍԴ դատավորների պետական կաշառքի մասին օրենք ընդունելուց հետո ընդունեց մեկ այլ օրենք, որից արդեն բոլոր քաղաքացիների մազերը պետք է բիզբիզ կանգնեն: Խոսքը արդեն ոստիկանությանն էլ գաղտնալսման իրավունքով օժտելու մասին է: Այսինքն` գաղտնալսումը սեփական միջոցներով իրականացնելու է ոչ միայն ԱԱԾ-ի պես էլիտար համակարգը, այլեւ` ովքեր ասես` ընդհուպ թաղային ոստիկանը: Ու քաղաքացիները թող վստահ լինեն` վիթխարի քանակով ոստիկանության համար գաղտնալսող սարքավորումներ ձեռք բերելու համար փողը կտրելու են հենց քաղաքացիների երեխաների բերանիցԻսկ հիմա տեսնենք` ինչ են ասում դրա մասին մասնագետները: Այսպես, «Այլընտրանքային նախագծերի խումբ» հաստատության փորձագետ Մարինե Սուքիասյանը նշում է, «Ոստիկանությանը գաղտնալսման իրավունք տալով` իշխանությունը հստակեցնում է այսօրվա Հայաստանի ուրվագծերը. տոտալ գաղտնալսումը ոչ այլ ինչ է, եթե ոչ` իշխանության տոտալ վախերի ու կասկածամտության հաստատումը: Ցավալի է, որ փոփոխությունների ու ազատության դրոշով իշխանության եկածներն ընդամենը 1.5 տարում դառնում են իրենց վախերի գերին: Ամեն նման քայլ, նոր օրենք, նոր որոշում ձեւավորում են ուրիշ Հայաստանի բարքերը` գաղտնալսել, մատնել, թաքուն նկարել եւ այլն»: Ավելին, ըստ փորձագետի` մթնոլորտը ոչ միայն կդառնա այնպիսին, որ մարդիկ սեփական խոհանոցներում կվախենան ազատ խոսել, այլեւ. «Ծագելու է տրամաբանական հարց` ինչո՞ւ նույն իրավունքը չտալ ՀՔԾ-ին կամ քննչական կոմիտեին, կամ ՊԵԿ քննչականին եւ այլն: Դա անպայման կլինի այն պահին, երբ իշխանության վախերը ավելի սաստկանան եւ կասկածամտությունն ավելի խորանա: Երբ ԱԱԾ-ի եւ ոստիկանության հանդեպ կասկածամտությունը դառնա ավելի ուժգին, եւ մեկ այլ հավատարիմ հատուկ ծառայության անհրաժեշտություն զգացվի»:

ԱԱԾ-Ն ՆԻԿՈԼԱՍՈՐՈՍԱԿԱՆՆԵՐԻ ԱՐՑՈՒՆՔՆԵՐԻՆ ՉԻ ՀԱՎԱՏԱԼՈՒ

Այսինքն` պարզից էլ պարզ է, որ Նիկոլը մոլագարի պես ձգտում է երկիրը վերածել էլեկտրոնային համակենտրոնացման ճամբարի, ուր վերահսկվելու է ամեն ինչ ու բոլորը: Բայց, բարեբախտաբար, քաղաքագիտության օրենքներն ասում են, որ նա դրա ռեսուրսը չունի, եւ շուտով նրա իշխանությունը տապալվելու է: Եթե մինչ այդ նրան մոլեգնորեն պաշտպանող Ստյոպիկ Սաֆարյանի պես սրիկան արդեն սկսել է կոշտ քննադատություն հնչեցնել, ուրեմն Նիկոլի գործերը շատ վատ են: Եթե «Սասնա ծռերի» գաղափարախոս Վարուժան Ավետիսյանը ոչ միայն կոշտ քննադատում է ամբողջ իշխանությանը, այլեւ մեղադրում Նիկոլին հեղափոխության դավաճան լինելու մեջ, ապա եզրակացություն կանի ոչ միայն քաղաքագետը, այլեւ յուրաքանչյուր մտածող քաղաքացի:

2020-ԻՆ ՍՊԱՍԵՔ ՌԵՊՐԵՍԻԱՆԵՐԻ, ԲԱՅՑ ՆԻԿՈԼԸ ԳՆԱԼՈՒ Է

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА