o C     19. 01. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Եթե փաստացի ապացուցվի, որ անօրինական կերպով գաղտանլսում են լրատվամիջոցի ղեկավարին, ապա կնշանակի, որ ինչ-որ ոստիկաններ անօրինական գործունեություն են ծավալել

13.12.2019 15:50 ՔԱՂԱՔԱԿԱՆ
Եթե փաստացի ապացուցվի, որ անօրինական կերպով գաղտանլսում են լրատվամիջոցի ղեկավարին, ապա կնշանակի, որ ինչ-որ ոստիկաններ անօրինական գործունեություն են ծավալել

«Մամուլի` առավելեւս մամուլի պատասխանատունների, խմբագիրների նկատմամբ ցանկացած անօրինական քայլ `օրենքի պատասխանատունների, օրենքի պաշտպանների կողմից` անըդնունելի է»,- «Իրավունքի» հետ զրույցում, անդրադառնալով NewsMedia.am լրատվական գործակալության կողմից համացանցում տեղադրված հայտնի խոշտանգման տեսանյութից հետո`  տվյալ լրատվամիջոցի պատասխանատու Գայանե Զարգարյանի նկատմամբ իրականացվող ճնշումներին, ասաց հայտնի մեդիապաշտպան Աղասի Ենոքյանը:

Քաղաքական շոու «Դալմա Գարդեն մոլ»-ո՞ւմ. «Տաշիր Գրուպ»-ին ինչ-որ բան էին ուզում հասկացնել «Իրավունք»

- Պարոն Ենոքյան, ՌՈ նախկին ոստիկան Վարդան Ղուկասյանը հայտարարել է, որ տեսանյութի համացանցում հայտնվելուց հետո NewsMedia.am լրատվական գործակալության պատասխանատուին իրավապահ կառույցները սկսել են ապօրինի գաղտնալսել եւ հետեւել նրա շարժին: Սրան ի՞նչ անուն կտաք:

- Բնականաբար, շատ բացասական, անընդունելի է, ի վերջո անօրինական է: Բայց, միեւնույն ժամանակ, պետք է հստակեցնել տվյալ ինֆորմացիան, որպես հաստատված փաստ: Գաղտնալսումը կարող է իրականացվել մի-միայն դատարանի որոշման հիման վրա: Այն էլ այն դեպքում, երբ որեւէ քրեական գործով որպես վկա, կամ այլ կարգավիճակով խմբագիրը կամ լրագրողը անցնում է: Մնացած բոլոր դեպքերում լրատվամիջոցին կամ նրա ղեկավարին գաղտնալսելը ապօրինի է: Այն, որ այսօր կան ճնշումներ լրատվամիջոցների նկատմամբ` դա ակնհայտ է: Բայց ես չեմ ուզում հավատալ, որ հիմա իշխանությունները անցել են այնպիսի անօրինականությունների, որ սկսեն առանց դատարանի որոշման գաղտանլսումներ իրականացնել:

- Պարոն Ենոքյան, եթե ամփոփենք...

- Եթե փաստացի ապացուցվի, որ անօրինական կերպով գաղտանլսում են լրատվամիջոցի ղեկավարին, ապա կնշանակի, որ ինչ-որ ոստիկաններ կամ անվտանգության աշխատակիցներ անօրինական գործունեություն են ծավալել, որոնք պետք է անհապաղ պատասխանատվության կանչվեն այդ անօրինական գործունեության համար:

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА