o C     19. 01. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Մահացել է ՌԴ վաստակավոր արտիստուհի Եկատերինա Դուրովան

13.12.2019 15:45 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Մահացել է ՌԴ վաստակավոր արտիստուհի Եկատերինա Դուրովան

Տևական հիվանդությունից հետո 60 տարեկանում մահացել է ՌԴ վաստակավոր արտիստուհի Եկատերինա Դուրովան. ТАСС-ին հայտնել է Մալայա Բրոննայայի թատրոնի մամուլի քարտուղար Մարիա Մալկինան:

«Եկատերինա Լվովնան մահացել է ծանր և երկարատև հիվանդությունից հետո»,- ասել է գործակալության զրուցակիցը՝ հավելելով, որ հուղարկավորության օրն ու վայրը կհայտարարվեն ավելի ուշ:

Իրանում ավտոբուսի վթարի հետևանքով 20 մարդ է մահացել

Դուրովան ծնվել է 1959 թվականին Մոսկվայում դերասան Լև Դուրովի ընտանիքում: 1980-ին ավարտել է Անատոլի Լունաչարսկու անվան Ռուսաստանի թատերական արվեստի ինստիտուտը: 1980 թվականից մինչև 1984 թվականը ծառայել է Տագանկայի թատրոնում: 

1984 թվականից Մալայա Բրոննայա թատրոնի դերասանուհի էր:

Եկատերինա Դուրովան նաև հայտնի է կինոյում ստեղծած գործերով: Դերասանուհին խաղացել է «Վիսոցկի: Շնորհակալություն, որ ողջ ես», «Երկրպագուն», «Յուրայի օրը» կինոժապավեններում և  տասնյակ այլ ֆիլմերում:

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА