o C     21. 01. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Վիկտոր Սողոմոնյան.Մամեդյարովի տված հարցազրույցում հնչած պնդումները անհապաղ հերքման կարիք ունեն

13.12.2019 13:11 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ
Վիկտոր Սողոմոնյան.Մամեդյարովի տված հարցազրույցում հնչած պնդումները անհապաղ հերքման կարիք ունեն

Մտահոգությունները շատ-շատ են, կարծում եմ՝ եթե նախագահի հարցազրույցի թեման լիներ Ղարաբաղյան խնդրի կարգավորմանը, ապա ավելի մանրամասն կանդրադառնար, ուղղակի հարցազրույցն ընդհանուր էր։ Այս մասին այսօր՝ «Լազարեւյան ակումբի» 3-րդ նիստի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ 2-րդ նախագահի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը՝ անդրադառնալով Քոչարյանի վերջին հարցազրույցում հնչած մտահոգություններին՝ կապված բանակցային գործընթացի հետ։

«Թող մեկն իր բախտը փորձի ու մեզ անկարգություններով սպառնա. մենք ունենք ներքին զորքեր». նախարար. տեսանյութ

«Ես չեմ հիշում, որ վերջին տարիներին, տասնամյակներին միջնորդ կողմերից մեկը հայտարարի, որ ինչ-որ ադրբեջանական համայնք պետք է մասնակցի բանակցություններին։ Մենք մինչեւ հիմա լավ չենք պատկերացնում, թե որն է իշխանությունների կոնցեպտը, որով նրանք մասնակցում են բանակցություններին, ավելին՝ նրանք ասում են, որ բանակցություններ չկա, համենայնդեպս, մինչեւ վերջերս»,-ասաց նա։

Ըստ Սողոմոնյանի՝ ադրբեջանական հեռուստաընկերություններից մեկին Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հարցազրույցում պնդումներ կան, որոնք անհապաղ հերքման կարիք ունի. «Եթե այդ հերքումները արագ չեն հետեւում, ուրեմն մենք պետք է ենթադրենք, որ Մամեդյարովն ինչ ասում է, ճիշտ է ասում, իսկ այնտեղ խոսք է գնում այն մասին, որ քննարկվում է Արցախի Հանրապետության կարգավիճակը Ադրբեջանի կազմում»։

Սողոմոնյանի խոսքով՝ կարգավորման մեր կոնցեպտը պարզաբանում է պահանջում, եւ դա պետք է տա իշխանությունը։

«Ես հուսով եմ, որ այդ պարզաբանումը կլինի առաջիկայում եւ կլինի հստակ ձեւակերպումներով, այլ ոչ թե այն լիրիկական զեղումներով, որոնք ցավոք սրտի մենք սովոր ենք տեսնել»,- ասաց Վիկտոր Սողոմոնյանը։

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА