o C     21. 01. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Դամասկոսյան վարդը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական ժառանգության ցանկում (լուսանկարներ, տեսանյութ)

13.12.2019 12:21 ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
Դամասկոսյան վարդը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական ժառանգության ցանկում (լուսանկարներ, տեսանյութ)

Միավորված ազգերի կրթական, գիտական և մշակութային կազմակերպությունը՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ն, դամասկոսյան վարդը ներառել է ոչ նյութական ժառանգության ցանկում, հայտնում են կազմակերպությունն ու Սիրիայի նախագահի մամուլի ծառայությունը:

Դե Հենրիկ Իգիթյանին արտաշիրիմեք ու «քրեական ենթամշակույթի» համար դատեք (Տեսանյութ)

«Մարահ գյուղում դամասկոսյան վարդերի վերամշակման եղանակներն ու հարակից արհեստներն ընդգրկված են ոչ նյութական ժառանգության ցանկում», - ասվում է կազմակերպության հաղորդագրության մեջ:

Գյուղը տեղակայված է Դամասկոսից 65 կմ հյուսիս գտնվող լեռնային տեղանքում:

Իր հերթին, Սիրիայի նախագահի մամուլի ծառայությունն այս փաստի կապակցությամբ շնորհավորել է սիրիացի ժողովրդին` մանրամասնելով, որ կազմակերպությունը վարդը ներառել է իր ցանկում Կոլումբիայի մայրաքաղաք Բոգոտայում գտնվող ոչ նյութական ժառանգության պահպանության միջկառավարական հանձնաժողովի շրջանակում:

Վարդը տարբեր նպատակներով է օգտագործվում. կոսմետիկայի, եթերայուղերի, դեղամիջոցների, ինչպես նաև ջեմի և մուրաբաների արտադրության համար: Դամասկոսի շուկաներում հատկապես հայտնի է վարդի թերթիկների հավելումով թեյը, ինչը, ըստ վաճառողների, շնչառական համակարգի վրա բարենսպաստ ազդեցություն ունի:

ՅՈՒՆԵՍԿՕ-ի տվյալներով` միայն Մարահ գյուղում մեկ սեզոնի ընթացքում մոտ 60-70 տոննա ծաղիկ է հավաքվում, ինչն աշխարհի տարբեր երկրներ է արտահանվում:

Դամասկոսյան վարդի ծաղկման սեզոնը սկսվում է մայիսին, ամեն տարի վարդի փառատոն է անցկացվում:

Վարդերի վերամշակմամբ զբաղվող արտադրողներն իրենց արտադրանքի առաջխաղացումը խթանում են «Դամասկոսյան վարդ. ոսկուց արժեքավոր և նավթից երկարակյաց» կարգախոսով:

 

Картинки по запросу Damascene rose

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА