o C     21. 01. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Վ. Սողոմոնյան. ԼՂ խնդրով բանակցությունները մտահոգություններ են առաջացրել Ռ. Քոչարյանի մոտ (տեսանյութ)

13.12.2019 12:16 ՔԱՂԱՔԱԿԱՆ
Վ. Սողոմոնյան. ԼՂ խնդրով բանակցությունները մտահոգություններ են առաջացրել Ռ. Քոչարյանի մոտ (տեսանյութ)

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը մտահոգություններ ունի արցախյան հիմնախնդրի կարգավորման բանակցային գործընթացի առնչությամբ: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը:

Դե Հենրիկ Իգիթյանին արտաշիրիմեք ու «քրեական ենթամշակույթի» համար դատեք (Տեսանյութ)

«Բանակցային փուլում մտահոգությունները շատ-շատ են: Ես չեմ հիշում, որ վերջին տարիներին միջնորդ կողմերից մեկը բարձրաձայնի, որ ինչ-որ ադրբեջանական համայնք պետք է մասնակցի բանակցություններին: Մենք մինչև հիմա լավ չենք պատկերացնում, թե որն է իշխանությունների կոնցեպտը, որով նրանք մասնակցում են բանակցություններին, ավելին՝ նրանք ասում են, որ բանակցություններ չկան»,-նշեց Սողոմոնյանը՝ ընդգծելով, թե կարգավորման մեր կոնցեպտը շատ հստակ պարզաբանում է պահանջում, որը պետք է տա իշխանությունը:

Սողոմոնյանն անդրադարձավ նաև Քոչարյանի առողջական վիճակին՝ նշելով, թե հստակ չգիտի՝ երկրորդ նախագահը կրկին վիրահատվե՞լ է, թե՞ ոչ:

«Մանրամասների չեմ տիրապետում տարբեր պատճառներով, առաջին հերթին՝ քանի որ դրանք անձնական բժշկական տվյալներ են: Գիտեմ, որ ինքնազգացողությունը լավ է, առանձնապես լուրջ առողջական խնդիրների չկան, օրերի հարց է՝ կազդուրվելու է և հիվանդանոցից գնա»,-ասաց Սողոմոնյանը՝ նշելով, թե իրեն տեղեկություններն ուշ են հասնում, քանի որ իրավունք չունի կապ հաստատել նախագահի հետ՝ ելնելով նրա այսօրվա ապօրինի կալանքից:

Անդրադառնալով հարցին՝ ինչպե՞ս է գնահատում «Մարտի 1»-ի գործով դատավոր Մխիթար Պապոյանի ինքնաբացարկի որոշումը, Սողոմոնյանն ասաց.

«Քանի որ այս գործի վերաբերյալ այլևս ապացուցելու բան չկա, թերևս մարդ չի մնացել նաև դատավորների շրջանում, որ չհասկանա, որ սա բացարձակ ապօրինի, անհիմն կալանավորում է, դրա համար դատավորները չեն ուզում գլխացավանքի մեջ ընկնել, և բացարկ են ներկայացնում, որպեսզի այդ գործը չքննեն, որովհետև քննելիս պետք է ընկնեն հսկայական ճնշումների տակ և ստիպված լինեն կայացնել ապօրինի որոշում»,-ասաց երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավարը:


Մանրամասները՝ տեսանյութում:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА