o C     21. 01. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Կճանաչի՞ Թրամփը Հայոց ցեղասպանությունը

13.12.2019 12:44 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Կճանաչի՞ Թրամփը Հայոց ցեղասպանությունը

Եվ այսպես, տեղի ունեցավ երկար սպասվածը: ԱՄՆ Սենատը միաձայն ընդունեց Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձեւը։ Սակայն այս հիրավի պատմական իրադարձությունից ազգային մակարդակով կոնկրետ գործնական օգուտ ստանալու համար ամենակարեւորն է` հստակ գնահատել տեղի ունեցածը, ինչպես նաեւ, թե այն ինչ կարգի հեռանկարներ է բացում:

Թրամփը կոչ է արել Իրանի առաջնորդներին «Իրանը կրկին հզոր դարձնել»

Ամենակարեւոր փաստերից մեկը սա է. նախ պետք է հստակ գիտակցել, որ ինչպես Սենատի, այնպես էլ` դրան նախորդած Կոնգրեսի բանաձեւն ընդունվեց ոչ թե պատմական արդարության վերականգնման, Հայաստանին կամ հայ ժողովրդին ինչ-որ բան տալու համար, այլ` ընդդեմ Թուրքիայի: Իհարկե, կար նաեւ ԱՄՆ-ի հայկական ուժերի եւ հայկական լոբբի համառ գործունեությունը, եւ միգուցե ոչ քիչ թվով սենատորներ եւ կոնգրեսմեններ հանուն արդարության են քվեարկել: Սակայն, ինչպեսեւ Կոնգրեսի բանաձեւի դեպքում,  Սենատում եւս փաստաթուղթն ընդունվելու շանս չուներ, եթե չլիներ Սպիտակ տան միգուցե քիչ տեսանելի, սակայն միանշանակ գոյություն ունեցող «դաբրոն»: Համոզվելու համար բավական է հիշել, որ Կենգրեսի կողմից բանաձեւի ընդունումից շատ չանցած Վաշինգտոնում կայացած Թրամփ-Էրդողան հանդիպումից անմիջապես հետո սենատորներից մեկը` Լինդսի Գրեմն արգելափակեց Սենաատում Ցեղասպանության բանաձեւի քվեարկությունը: Հասկանալի է, ինչ-որ նախնական պայմանավորվածություններ Թրամփն ու Էրդողանն ունեցել էին: Բայց Սպիտակ տունը սպասում էր այդ պայմանավորվածությունների եւ, միգուցե, Էրդողանին ներկայացված այլ պահանջների հետ կապված զարգացումներին: Ուստիեւ, վերջին շաբաթներին թուրք-ադրբեջանական հարաբերությունների տատանողական զարգացումներին զուգահեռ, մեկ հանվում էր Սենատում բանաձեւի քվեարկության արգելափակումը, ապա նոր արգելափակում սահմանվու: Իսկ ահա վերջին օրերին ակնհայտ դարձավ, որ Էրդողանը ոչ  մի էական զիջողության չի գնալու, ինչի մասին, ի դեպ, ենթադրություն հայտնելու առիթ ունեցել էինք, երբ դեռ նոր էր Կոնգրեսն ընդունել Ցեղասպանության մասին բանաձեւը (https://www.iravunk.com/news/97272):

Հաջորդ փաստը սա է: Թուրքիան, իհարկե, փորձեց կանխել այս գործընթացը: Բայց նաեւ` էական զիջումների չգնալով: Իսկ դա նշանակում է, որ այն, ինչ ԱՄՆ-ն պահանջում էր, Թուրքիայի համար ներկայումս շատ ավեկի կարեւոր է, քան այն վնասները, որոնք կարող է ստանալ, եթե ԱՄՆ-ն գնա մինչեւ վերջ` պաշտոնապես ճանաչի Ցեղասպանությունը: Իհարկե, այս պահին դեռ այդ «մինչեւ վերջին» չենք հասել: Ավելին, Սենատի բանաձեւը Ցեղասպանության ճանաչում չի նշանակում: Այն պարզապես Սենատի գնահատականն է, ինչպես նաեւ առաջարկ ԱՄՆ կառավարությանը` պաշտոնապես ճանաչել Հայոց Ցեղասպանությունը: Այսինքն, հիմա գնդակը բացառապես Թրամփի մոտ է, եւ նա միգուցե դեռ Էրդողանի հետ լեզու գտնելու քայլեր կանի: Սակայն Անկարայի կողմից զիջումների գնալու շանսերն այս պահին ավելի փոքր են, քան Կոնգրեսի բանաձեւից առաջ: Մյուս կողմից, եթե Թրամփը պաշտոնապես չճանաչի Ցեղասպանությունը, ապա բոլոր մեղադրանքներն արդեն ուղղակիորեն հենց նրան են ուղղվելու: Մինչդեռ նախագահական ընտրապայքարն արդեն իսկ թեժ ընթացքի մեջ է, այն լինելու է ծայրահեղ սուր, եւ Թրամփը մեկ քայլով կարող է «իրենով անել» կամ լիովին վանել մի քանի միլիոնանոց հայկական եւ հայամետ քվեները, ինչը կարող է որոշիչ գործոն դառնալ ընտրություններում: Վերջապես, Թրամփը շատ է սիրում ամեն ինչում առաջինը լինել, եւ չբացառենք, որ կցանկանա նաեւ դառնալ ԱՄՆ այն նախագահը, ով չվախեցավ Թուրքիայի սպառնալիքներից եւ ճանաչեց Հայոց ցեղասպանությունը:

Այսպիսով, շատ մեծ է հավանականությունը, որ այս անգամ ԱՄՆ-ն մինչեւ վերջ կգնա: Իսկ դա մեզ համար շատ կարեւոր է նրանով, որ ԱՄՆ-ի նման քայլը ազդակ կարող է դառնալ նաեւ ամեն ինչով Վաշինգտոնին նայող բազում այլ երկրների համար:

Ինչ վերաբերում է Թուրքիային, ապա Էրդողանն էլ հիմար մարդ չէ: Ավելի քան 100 տարի Ցեղասպանության ճանաչման մահակը կախված է եղել Թուրքիայի գլխին, ինչը միշտ էլ լրջագույն խնդիրներ է առաջացրել Անկարայի համար: Հիշատակված հրապարակման մեջ նաեւ ենթադրել էիք. «Այս պահին կա նաեւ արցախյան հարցը, եւ Անկարայի համար կարող է հարմար լինել` այս հաշվին նաեւ Ցեղասպանության հետ կապված Մոսկվայի միջոցով պայմանավորվածությունների գնալ Հայաստանի հետ` վերջնականապես ձերբազատվելով ինչպես այդ խնդրից, այնպես էլ` գլխին մշտապես կախված մահակից»: Սենատի բանաձեւից հետո նման սցենարը դառնում է շատ ավելի հավանական:

«Սուտը եւ հիասթափությունը շատ թանկ է նստելու այդ փուչիկը փչողի ուսերին»

ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА