o C     21. 01. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ձվերը եւ մյուս «վնասակար» մթերքներն իրականում կարող են օգտակար լինել. սննդաբաններ

13.12.2019 18:08 ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ
Ձվերը եւ մյուս «վնասակար» մթերքներն իրականում կարող են օգտակար լինել. սննդաբաններ

Ինչպես տեղեկացնում է La Vanguardia պարբերականը, շատերը պնդում են, որ ձվերը վնասակար են, բայց դա չի համապատասխանում իրականությանը։ Այդ մթերքի օգտագործումը որոշ մարդիկ կապում են բարձր խոլեստերինի եւ անգամ հիպերտոնիայի հետ։ Բայց օրական 2 ձվի օգտագործումը օրգանիզմին ավելի մեծ օգուտ կտա, քան վնաս, հավաստիացրել է մասնագետը։

«Ամեն ինչ այնքան է խառնվել, որ ժողովուրդը չի կարողանում տարանջատել ճիշտն ու սխալը»

Նուրիա Մոնֆուլեդան նաեւ ընդգծել է, որ ձվերը պարունակում են բարձր կենսաբանական արժեք ունեցող սպիտակուցներ եւ օրգանիզմին տալիս են անփոխարինելի ամինաթթուներ, վիտամիններ ու հանքանյութեր։

Բացի այդ, սննդաբանը նշել է, որ պետք է տարբերակել անյուղ մսից եւ մշակված մսամթերքներից պատրաստված ուտելիքները։ Բնական անյուղ միսը, ի տարբերություն այդ նույն նրբերշիկների, կարելի է համարել օգտակար, չէ՞ որ այն պարունակում է վիտամիններ, սպիտակուցներ եւ երկաթ, որոնք անհրաժեշտ են առողջության համար։

Մեկ այլ իսպանացի բժիշկ-սննդաբան՝ Անգելա Մորենոն, ասել է, որ մթերքների ցուցակում, որոնք իրականում ավելի շատ օգուտ են բերում, քան վնաս պատճառում, մտնում է նաեւ չզտված կաթը (պայմանով, եթե այն օգտագործվում է չափավոր քանակությամբ), ինչպես նաեւ բնական յոգուրտները՝ նորմալ ճարպայնությամբ (այլ ոչ թե ճարպահանված)։ Մորենոյի խոսքով՝ կաթնամթերքները սպիտակուցի, վիտամինների եւ օգտակար ճարպերի աղբյուր են։

Նույնը կարելի է ասել նաեւ մեկ այլ «վնասակար» մթերքի՝ արախիսի յուղի մասին։ Ի դեպ, փորձագետն ընդգծել է, որ խանութի արախիսի յուղը շատ շաքար եւ անպետք ճարպեր է պարունակում, ուստի ավելի լավ է այն պատրաստել ինքնուրույն։

Սննդաբանները խորհուրդ են տալիս նաեւ չշփոթել գազավորված ջուրը քաղցր գազավորված ըմպելիքի հետ։ Սովորական գազավորված ջուրը չի նպաստում ավելորդ քաշի հավաքմանը եւ օգնում է մարսել սնունդը, ինչը չի կարելի ասել գազավորված քաղցր ըմպելիքների մասին։

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА