o C     24. 01. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Զելենսկին կատակել է Կիև գազ մատակարարելու վերաբերյալ Պուտինի հայտարարության շուրջ

13.12.2019 11:21 ՔԱՂԱՔԱԿԱՆ
Զելենսկին կատակել է Կիև գազ մատակարարելու վերաբերյալ Պուտինի հայտարարության շուրջ

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, ելույթ ունենալով «1+1» հեռուստաալիքի «Իշխանության իրավունք» հաղորդաշարում, արձագանքել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի խոսքերին, թե՝ «Մեզ մոտ բնակարաններում գազ է, իսկ ձե՞զ մոտ»:

Խաղաքարտերը Պուտինի ձեռքում են. «Մեզ անակնկալներ են սպասվում» «168 ժամ»

РБК-ի հաղորդմամբ՝ դեկտեմբերի 10-ի գիշերը, «նորմանդական քառյակի» գագաթնաժողովի արդյունքներով մամուլի ասուլիսի ժամանակ Պուտինը մեկնաբանել էր Կիև գազի մատակարարումը. «Մեզ մոտ բնակարաններում գազ է, իսկ ձե՞զ մոտ: Ձեզ մոտ էլ կլինի, կարող է 25%-ով ավելի էժան, քան այսօր ստանում է գազի վերջնական սպառողը»:

Զելենսկին, պատասխանելով ռուս նախագահին, կատակել է. «Իսկ մեզ մոտ գազատարն է»:

«Եվ դրանում է հավասարակշռությունը»,- ընդգծել է նա:

Խոսելով գազատակարարման նոր համաձայնության մասին՝ Զելենսկին վստահություն է հայտնել, որ այն կստորագրվի: Իր կարծիքով՝ պայմանագիրը հիմնված է լինելու բացառապես տնտեսական շահերի վրա, այլ ոչ թե քաղաքական:

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА