o C     17. 01. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

​​​​​​​«Պետք է Միացյալ Նահանգների նախագահը եւս վճռական քայլ անի». Արամ Ա

13.12.2019 01:47 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՄԱ
​​​​​​​«Պետք է Միացյալ Նահանգների նախագահը եւս վճռական քայլ անի». Արամ Ա

Մեծի Տանն Կիլիկիո Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետը իմանալով, որ Միացյալ Նահանգների Սենատի կողմից միաձայն ճանաչվել է Հայոց ցեղասպանությունը՝ անմիջապես հայտարարությամբ է հանդես եկել, որում մասնորապես ասված է. «Ջերմորեն ողջունում ենք Հայոց ցեղասպանության ճանաչման մեր հավաքական պայքարի ճանապարհի վրա այս կարեւոր պատմական իրագործումը: Արդարեւ, այս գծով կարեւոր դեր ունեցան Միացյալ Նահանգների Հայ դատի մարմինները ու հատկապես Վաշինգտոնում գործող հայ դատի գրասենյակը: Անցնող տարիներին Վաշինգտոնում մենք այցելել ենք հիշյալ գրասենյակը եւ քաջալերել հայ դատի նվիրյալների աշխատանքը: Նաեւ հանդիպումներ ենք ունեցել հայ ժողովուրդի բարեկամ պետական պատասխանատուների հետ: Ահա թե ինչու մենք հատուկ ուրախությամբ ենք ողջունում այս կարեւոր նվաճումը, որ հետեւանք է հավաքական ու աննահանջ աշխատանքի: Մեր հանաքական ազգային պահանջատիրական պայքարը պետք է շարունակվի՝ վերանորոգ վճռականությամբ։ Այս ուրախ առիթով՝ մեր բարձր գնահատանքն ենք հայտնում Միացյալ Նահանգների  Ծերակույտին՝ այն սպասումով, որ Ներկայացուցիչների պալատից  ու Ծերակույտից հետո՝ պետք է Միացյալ Նահանգների նախագահը եւս վճռական քայլ անի այս  ուղղությամբ: Փառք ու հարգանք իր բռնաբարված իրավունքների պայքարին նվիրված հայ ժողովուրդին»:

Միացյալ Թագավարությունում Արմեն Սարգսյանի դեմ քրեական գործ կարող է հարուցվել. Politik.am

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА