o C     21. 01. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ինչու Տիգրան Ուրիխանյանը շրխկացրեց ԱԺ նիստերի դահլիճի դուռը ինշանության առաջ. տեսանյութ

12.12.2019 17:23 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ
Ինչու Տիգրան Ուրիխանյանը շրխկացրեց ԱԺ նիստերի դահլիճի դուռը ինշանության առաջ. տեսանյութ

Այսօր Ազգային ժողովում հարցուպատասխանի ժամանակ ԲՀԿ խմբակցության պատգամավոր ՏԻԳՐԱՆ ՈՒՐԻԽԱՆՅԱՆԸ հարց ուղղեց նոր պարտք, այն է նորՙ 500 միլոն վարկ վերցնելու մասին: Հարցն ուղղված էր Ֆինանսների փոխնախարար պարոն Հայրապետյանին. «բյուջեի դեֆիցիտը նխատեսվել է 180 միլիարդից ավելի: Ըստ իշխանությունների հայտարարության, եթե տնտեսությունն աճում է, հավելյալ մուտքեր են ապահովում եւ կանխատեսվում, ապա ո՞րն է իմաստը փողի պակաս արձանագրելու եւ նոր պարտք վերցնելու»:

Դադարեցվել է Երևանի Նար-Դոսի, Խորենացու, Տիգրան Մեծի, Քրիստափորի փողոցների գազամատակարարումը

Ըստ փոխնախարարի, պատգամավորը ճիշտ է նկատել, որ գրանցվել են հարկային եկամուտների աճՙ 62 միլիարդ, բայց ֆինանսական պահանջը մնացել է նույնը դիֆիցիտի մասով: «Ուսումնասիրություններ ենք կատարել եւ հասկացել, որ հավելյալ միջոցների կարիք ունենալու ենք, որի համար այս հարցը բերել ենք ԱԺ»:

Արձագանքի հնարավորությունից օգտվելով պատգամավորը հակիրճ պատասխանեցՙ «լավ չի» եւ անջատեց խոսափողը: Սակայն խոսափողն անջատելով այս հարցը չվերջացավ, դրանից հետո, այսպես ասած, սկսվեց բոլոլան եւ իշխանությունները փորձեցին ամեն մեկն իր իմացածով եւ հասկացածով արդարացնել նոր վերցվող պարտքը, որն ի դեպ նախատեսված է 2020 թվականի աշխատավարձեր վճարելու համար: Օրինակ իշխանական պատգամավոր Բաբկեն Թունյանը նշում է, որ դուք չգիտեք, որ դեֆիցիտը վատ բան չի: Այնուհետ Հայկ Գեւորգյանը հայտարարում է, թե ԲՀԿ-ի եւ ՀՀԿ-ի համատեղ համագործակցության արդյունքում են առաջանում այս պարտքերը եւ այլն: Ի դեպ հիշեցնենք, որ սա նոր իշխանությունների առաջին վերցվող պարտքը չէ; Անցյալ տարի, հենց այս նույն ժամանակաշրջանում, երբ դեռ ՀՀԿ֊ականները խորհրդարանում էին, Փաշւնյանի կառավարությունը եւս 500 միլիոն հավելյար վարկ ավելացվեց պետական պարտքին եւ կրկին աշխատավարձեր վճարելու նպատակով: Տիգրան Ուրիխանյանին զայրացրեց իշխանությունների մեղմ ասած բզիկոտված եւ չտրամաբանված մեկնաբանություններն ու արդարացումները, որի արդյունքում նիստերի դահլիճից նա դուրս եկավ եւ շատ ուժեղ փակեց դուռն իր հետեւից:

Թե ինչու են «պայթում» իշխանությունները, երբ քննարկվում են սոցիալական ու պետության համար կարեւոր հարցեր, զրուցեցինք պատգամավորի հետ:

- Ես այն պատգամավորն եմ, որը առանց ավելորդ անհամեստության իրեն վերագրում է իրավունք քննադատելու բոլորին՝ աջ եւ ձախ, անկախ նրանից, թե քանի տոկոսանոց քվե ստացած իշխանություն է, ում գլխավորած կառավարությունն է, երբ ժողովուրդն ունի իրական խնդիր, երբ աղքատների պաշտոնական թիվը չի նվազում եւ դեռ 800 հազար է, կամ բնակչության 1,3-ի հասնող ծավալի է հասնում աղքատությունը, որեւէ մեկը չի կարող իրավունք ունենալ ժողովրդի խնդրի ուղղությամբ տրված հարցը, կամ բերված նախագծի վերաբերայալ հաթաթաներ տալ, պայթել, հանդիմանել, կամ փորձեն զսպեն հարց տվողին: Օգտվելով հնարավորությունից ուզում եմ զգուշացնել, որ որքան անարդյունավետ ծախսեր եղավ, որքան վատանա ժողովրդի վիճակը, որքան երկար չլուծվեն հարցերը, այնքան խիստ ու ցավոտ է լինելու եւ վերահսկողությունը եւ քննադատությունը եւ բացահայտումները: Իսկ դրանից պայթելու են թե ոչ, ապա դա չարդարացված հույսերի արդյունքում կուտակված գազերի հետեւանքներն են: Եթե իշխանությունները հայտարարում են, որ մեր գործերը շատ ավելի լավ է, քան կարող է թվալ, կամ այնքան գումար կա, որ ծախսելու տեղն ու ձեւը չգիտեն, եթե կառավարությունն ակնկալում է բյուջեում հավելյալ մուտքեր, ապա ինչո՞ւ է արձանագրվում 186 միլիարդի դեֆիցիտ, եւ հետո ինչո՞ւ է վերցվում հավելյալ վարկ, պարտք, այն փակելու համար:

- Ձեր կարծիքով ինչո՞ւ է այդպես արվում:

- Կամ իրականությանը չեն համապատասխանում վերոնշյալ դեկլարացիաները, կամ գումարներ իսկապես կան, բայց դրանք անհասկանալի տեղերում են ծախսվում, օրինակ մեկ միլիոնանոց ամանորի համար: Սրանք հարցեր են, որոնք ուսումնասիրվելու են անկախ պայթելու աստիճանի, վտանգավորության գործակցից, վերահսկվելու են եւ հիմնավոր փաստաթղթերով ուղարկվելու են համապատասխան իրավական մարմիններին: Հիշում եք, երբ վերջերս բարձրաձայնեցի  զինվորականների սոցապահովության չմուտքագրված գումարների վերաբերյալ, սկզբից ինձ մեղադրեցին սխալականության մեջ, հետո փորձեցին համոզել անհասկանալի հիմնավորումներով, հետո փորձեցին համոզել, թե ամեն բան իր տեղը կընկնի, իսկ ավելի հետո ժողովուրդը էլ սպասելու հնարավորություն չի ունենալու, իսկ ես ներկայացնում են իմ ընտրողներին խորհրդարանում: 

- Պարոն Ուրիխանյան, իշխանական թեւը փորձեց ինչ-ինչ հիմնավորումներ ներկայացնել, ձեզ ըստ էության դրանք դուր չեկան: Ինչպե՞ս եք գնահատում այդ պատասխանները:

- Լսելով տարբեր պատգաավորների պատասխաններն ու հիմնավորումները պետք է ասեմ, որ այս հարցի հասցեատերը ժողովուրդն է, որ եթե անգամ մեզ չհետաքրքրի, կամ չբավարարի պատասխանը, ապա ընտրողին դա հետաքրքրելու է: Իսկ չպատասխանողը արժեքազրկվում է, կոպտողըՙ հիասթափություն է առաջացնում: 

Հորդորում եմ, որպեսզի հրապարակավ հերքի այդ հերյուրանքը, որովհետև այլևս զգուշացումներ չեն լինելու. Տիգրան Վարդանյան

Ա. ՀԱԿՈԲՅԱՆ

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА