o C     20. 01. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Վարչապետին հուշեցին՝ «Թե ինչ եղավ հետո, երբ շաքարամանից երկու կտոր շաքար պակասեց»-ը գրել է Նար-Դոսը, ոչ թե Թումանյանը

12.12.2019 13:57 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ
Վարչապետին հուշեցին՝ «Թե ինչ եղավ հետո, երբ շաքարամանից երկու կտոր շաքար պակասեց»-ը գրել է Նար-Դոսը, ոչ թե Թումանյանը

«Ինձ դուր չի գալիս երբեմն մեր կեցվածքը որոշ հարցերի վերաբերյալ: Օրինակ, Հայաստանում մարդիկ բռունցք են թափահարում, թե այս դավադիր կառավարությունը ուզում է Ստամբուլյան կոնվեցիան վավերացնի, գուցե դա այդ կոնվեցիայի տեղորոշման հետ է կապված», - ասաց նա:

Շիրակի մարզում երկու երկրաշարժ է գրանցվել

Վարչապետը  րդարադատության նախարար Ռուստամ Բադասյանից հետաքրքրվեց, թե, ի վերջո, ստացե՞լ են Վենետիկի հանձնաժողովի կարծիքը, թե ինչի մասին է, ում դեմ բռնության մասին է կոնվեցիան: 

Ռուստամ Բադասյանը նշեց, որ ստացել են Վենետիկի հանձնաժողովի կարծիքը և ասաց, որ կոնվեցիայի վերաբերյալ բոլոր շահարկումները անտեղի են:

Վարչապետը շեշտեց, որ պետք է հստակ արձանագրենք՝  ՀՀ-ում բռնությունը կոռուպցիայի նման պետք է արմատախիլ արվի:

«Անկախ որևէ կոնվեցիայից՝ Հայաստանում որևէ մեկի նկատմամբ բռնություն չպետք գործադրվի: Հայաստանում բռնության ոչ բոլոր դեպքերն են, որ ստանում են դատական եզրափակում, ոչ բոլոր դեպքերում է, որ քրեական գործերը քննվում են այնպես, ինչպես պետք է քննվեն՝ «մի մուշտի է տվել, ի՞նչ է եղել»: Պետք է հստակ հասկանանք, որ մի մուշտի տալը Հայաստանում համարվում է քրեական հանցագործություն, քանի որ քաղաքացիները պետք է պաշտպանված զգան», - ասաց նա: 

«Էս հարցի քննարկման արդյունքում ես հիշեցի Հովհաննես Թումանյանի հայտնի պատմվածքը՝ «Թե ինչ եղավ հետո, երբ շաքարամանից երկու կտոր շաքար պակասեց»: Ոչ մի բան էլ չեղավ, մի մուշտի էր ընդամենը տվել, ուրիշ ոչ մի բան: Ի միջիայլոց, նրանց համար, ովքեր լավ չեն հիշում էդ պատմությունը , ասեմ, որ ասեմ, որ մուշտիի օբյեկտը մահացել էր», - ասաց Փաշինյանը:

Նիկոլ Փշինյանը նշեց՝ իսկ բռնության կոչի պատկերը կոնկրե՞տ է:

«Ասենք, օրինակ, ասում են՝ էս ինչ խմբին պետք  է կոտորել, դա բռնության կո՞չ է», - հետաքրքրվեց վարչապետը:

Կառավարությունից արձագանքեցին. «Սա արդեն ցեղասպանության կոչ է»:

Հարցի երկար քննարկումից հետո վարչապետն ասաց, թե իրենց հուշեցին, որ պատմվածքի հեղինակը ոչ թե Հովհաննես Թումանյանն է, այլ՝ Նար-Դոսը:

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА