o C     20. 01. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Պետք չէ Հռոմի պապից կաթոլիկ լինել, տվյալ դեպքում, Հռոմի պապը ես եմ. Վարչապետը՝ կառավարության անդամներին

12.12.2019 13:39 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ
Պետք չէ Հռոմի պապից կաթոլիկ լինել, տվյալ դեպքում, Հռոմի պապը ես եմ. Վարչապետը՝ կառավարության անդամներին

Կառավարության այսօրվա նիստում քննարկվում էր Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի 2020-2024 թվականների զարգացման և վարչարարության բարելավման ռազմավարական ծրագիրը հաստատելու մասին որոշման նախագիծը:

Մեզ ասին խուժանավարի փողոց փակելով չի. լարված վիճակ Կառավարության շենքի դիմաց. տեսանյութ

Հարցի շուրջ իր վերապահումները ներկայացրեց ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը և առաջարկեց ձեռնպահ մնալ այս ձևով նախագիծը առաջ տանելուց:

Տեղից արձագանքեց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը, սակայն վարչապետը կոչ արեց չվրդովվել:

«Դե եկեք անօրինական գործողություններով իրավական կոչեր անենք, եկեք բռնության մասին կես ժամ քննարկում ունենանք, բայց փոխարենը ինքներս մեզ թույլ տանք անօրինական գործողություններ իրականացնել», - ասաց Ատոմ Ջանջուղազյանը:

Վարչապետին այս դիտարկումը դուր չեկավ և նա կտրուկ հայտարարություն արեց:

«Նախարարություններ կան, որ նույնիսկ ճիպոտով տեղից հնարավոր չի շարժել: Մենք ունենք նախարարություններ լիքը պարապ մարդկանցով, որոնց միակ ակնկալիքն այն է, թե երբ է գալու ժամը լրանալու, որ գնան տուն», - ասաց վարչապետը, ապա կատակեց. «Եվ պետք չէ, Հռոմի պապից կաթոլիկ լինել, տվյալ դեպքում, Հռոմի պապը ես եմ»:

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА