o C     20. 01. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Կարեն Աղամյանը դեռ չի հարցաքննվել

12.12.2019 13:17 ԻՐԱՎՈՒՆՔ
Կարեն Աղամյանը դեռ չի հարցաքննվել

Մոտ մեկ ամիս առաջ, Հայաստանի նկարիչների միությունում առերեւույթ, առանձնապես խոշոր չափերի հափշտակության փաստերի հիման վրա, ՀՀ գլխավոր դատախազությունը հարուցեց քրեական գործ։ 2017-2018թթ․ անցկացված ֆինանսատնտեսական վերլուծությունից պարզ էր դարձել, որ այդ ժամանակահատվածում միության ղեկավարության կողմից հափշտակվել են 50 մլն դրամի գույք ու դրամական միջոցներ: Հարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (առանձնապես խոշոր չափերով յուրացում):  

ՀՔԾ-ում Գեորգի Կուտոյանը չի հարցաքննվել և որևէ դատավարական կարգավիճակ չի ունեցել

Գլխավոր դատախազությունից հետաքրքրվեցինք, թե քննությունն ի՞նչ ընթացքի մեջ է, ովքեր են ներգրավվել գործի շրջանակներում, միության նախկին նախագահ Կարեն Աղամյանն արդյոք հարցաքննվե՞լ է, քանի որ չարաշահումները հենց նրա պաշտոնավարման ժամանակահատվածում են տեղի ունեցել,  ինչին ի պատասխան մեզ հայտնեցին, որ նախաքննությունը դեռ շարունակվում է․ «Ներգրավված անձ դեռեւս չկա»։ Ինչ վերաբերում է Կարեն Աղամյանին, ապա՝ «գուցե մոտ ապագայում հրավիրեն հարցաքննության, բայց այս պահին դեռ չի հարցաքննվել»,-հայտնեցին դատախազությունից։

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА