o C     24. 01. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Բավարիան» պատմության մեջ առաջին անգամ հաղթեց ՉԼ-ի խմբային փուլի բոլոր խաղերում

12.12.2019 11:27 ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ ՍՊՈՐՏ
«Բավարիան» պատմության մեջ առաջին անգամ հաղթեց ՉԼ-ի խմբային փուլի բոլոր խաղերում

Գերմանիայի չեմպիոն Մյունխենի «Բավարիան» պատմության մեջ առաջին անգամ հաղթանակով ավարտեց Չեմպիոնների լիգայի խմբային փուլի բոլոր հանդիպումները։

6-րդ տուրում «Բավարիան» տանը 3։1 հաշվով պարտության մատնեց Լոնդոնի «Տոտենհեմին»։ Անգլիայում «Բավարիան» «Տոտենհեմին» հաղթել էր 7։2 հաշվով։ Խմբում գերմանական թիմի մրցակիցներն էին նաեւ սերբական «Ցրվենա Զվեզդան» (3:0, 6:0) եւ հունական «Օլիմպիակոսը» (3։2, 2։0)։

Աշխատող ուսանողների ուսման վարձը եկամտահարկով փոխհատուցելու օրինագիծն ընդունվեց առաջին ընթերցմամբ

Այս մրցաշրջանում որեւէ այլ թիմ չհասավ այսպիսի հաջողության։ Առաջին երեք տուրերում «Բավարիան» գլխավորում էր խորվաթ Նիկո Կովաչը, երկրորդ շրջանում՝ գերմանացի Հանս-Դիտեր Ֆլիկը։

Նախորդ անգամ Չեմպիոնների լիգայում նման հաջողություն ունեցել էր Մադրիդի «Ռեալը» 2014-2015 թվականների մրցաշրջանում։  Արքայական թիմն այդպիսի նվաճում ունեցել է նաեւ 2011-2012-ին։ 6-ական հաղթանակներ խմբային փուլում տարել են նաեւ իտալական «Միլանը» (1992-1993), ֆրանսիական ՊՍԺ-ն (1994-1995), Մոսկվայի «Սպարտակը» (1995-1996) եւ կատալնական «Բարսելոնան» (2002-2003)։

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА